Բեքհեմն առաջին անգլիացին է, ով 4 տիտղոս է նվաճել տարբեր երկրներում
Սպորտ
Երեկ Ֆրանսիայի առաջնության շրջանակներում «Լիոնին» նկատմամբ հաղթանակից հետո ՊՍԺ-ն 19 տարվա ընդմիջումից հետո նվաճեց Ֆրանսիայի չեմպիոնի կոչումը, ինչի արդյունքում Դևիդ Բեքհեմը դարձավ ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգլիացին, ով 4 չեմպիոնական տիտղոս է նվաճել տարբեր երկրներում:
Բեքհեմը չեմպիոնական տիտղոսներ է նվաճել «Մանչեսթեր Յունայթեդի», «Ռեալի» և «Լոս Անջելես Գալաքսիի» հետ:
Նշենք, որ 38-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ ավարտվում է մրցաշրջանի ավարտին և ակումբի ղեկավարությունը հայտարարել է, որ կփորձի Բեքհեմին պահել թիմում:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը