Վրաստանում ինտիմ տեսահոլովակ տարածելու համար ձերբակալվել է ՆԳ նախարարի տեղակալը
Վրաստան
Վրաստանում ձեբակալվել է ՆԳ նախարարի տեղակալ Գելա Խվեդելիձեն. գրում է Newsgeorgia-ն: Ինչպես պարզվել է, նա համացանցում տարածել է լրագրող Գեորգի Փարեսաշվիլիի մասնակցությամբ ինտիմ տեսահոլովակը՝ ցանկանալով նման կերպ վրեժ լուծել նրանից:
Այդ հոլովակը համացանցում վերջերս է հայտնվել: Լրագրողը դրանից հետո մամլո խորհրդակցություն էր հրավիրել և հայտարարել, որ տեսահոլովակը մոնտաժի արդյունք է և տարածվել է իրեն վարկաբեկելու նպատակով, քանի որ ինքը ամիսներ շարունակ հետաքննություն էր վարում բիզնես ակտիվների վերաբերյալ, որոնք Վրաստանում իշխանափոխությունից հետո անցել են նոր պաշտոնյաներին, որոնց թվում լրագրողը նշել է ՆԳ փոխնախարար Գելա Խվեդելիձեին:
Վրաստանի գլխավոր դատախազ Արչիլ Քբեաշվիլին արդեն մեկնաբանել է լրագրողի այդ մեղադրանքները՝ անվանելով դրանք անհիմն: ՆԳՆ-ն միաժամանակ հետաքննություն է վարում Փարեսաշվիլիի մասնակցությամբ ինտիմ հոլովակի տարածման գործով:
Վրաստանի ՆԳՆ-ի ղեկավարությունն արդեն խոստովանել է, որ տեսահոլովակն իրոք տարածել է փոխնախարարը, ով ևս իր մեղքը խոստովանել է:
ՆԳՆ-ն նշում է, որ նշյալ կադրերը նկարահանվել են դեռևս նախկին իշխանությունների օրոք և այդ ժամանակից ի վեր պահվում էին նախարարությունում:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան