Մերկ ադրբեջանցին բողոքում է ճանապարհային ոստիկանության դեմ (տեսանյութ)
Ադրբեջան
Ադրբեջանի Բարդայի շրջանի բնակիչը, ի նշան ճանապարհային ոստիկանության դեմ բողոքի, ամբողջովին մերկացել է ճանապարհային ոստիկանության շրջանային շենքի առջև:
Մերկ տղամարդուն պատկերող կադրերն արդեն հայտնվել են Youtube-ում. տեղեկացնում է Contact.az ադրբեջանական կայքը:
Այնտեղ երևում է, թե ինչպես է տղամարդը, ում անունը հայտնի չէ, մերկ նստել ճանապարհի ասֆալտին: Տղամարդը հայտարարել է, որ իրեն այդ քայլին դրդել են ՃՈ դրամաշորթ գործողությունները: Նա հայտարարել է, որ ոստիկանապետն իրենից հարկադրաբար 300 մանաթ գումար է գանձել և հայհոյել ոչ ցենզուր արտահայտություններով:
Տղամարդու շուրջ մեծ ամբոխ էր կուտակվել, որը համոզում էր նրան հագնվել:
Ոստիկանները մի քանի հարված են հասցնում նրան, սակայն համառ ադրբեջանցին չի համաձայնվում հրաժարվել Ադամի կերպարանքից:
Ի վերջո, երկարատև հորդորներից հետո նա համաձայնվում է հագնել վարտիքը, սակայն հայտարարում է, որ իր բողոքի ակցիան շարունակելու է փողոցի ողջ երկայնքով:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան