Փրկարարները հայտնաբերել են մոլորված զբոսաշրջիկներին ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին 31-ամյա ամուսինը խանդի հողի վրա դանակահարել է կնոջը Ռուբեն Ռուբինյանը դարձել է աշխարհի ամենաերիտասարդ խորհրդարանի նախագահը Արթուր Խուդինյանը նշանակվել է Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Ո՞ւր կորավ հայի պահանջատեր տեսակը․ Կարինե Նալչաջյանը՝ հայի հոգեկերտվածքի, ազգային դիմագծի մասին (տեսանյութ) Աննկարագրելի հպարտություն էր, երբ Բաքվում հնչեց ՀՀ օրհներգը․ Ժաննա Անդրեասյան Օգոստոսի 10-ից Սայաթ-Նովայի պողոտայում երթևեկության կարգը կփոխվի Ստեփանավանում ռուս կինը փորձել է ինքնասպանություն գործել Հասմիկ Կարապետյանի համարձակ լուսանկարները՝ լողավազանից (լուսանկարներ) Դանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել է Կաթողիկոսը՝ մեղադրյալի աթոռին․ ի՞նչ են մտածում քաղաքացիները (տեսանյութ) 

Մեր հարաբերությունների ապագան պետք է ներդաշնակ լինի մեր պատմական անցյալի հետ. Սերժ Սարգսյան

Քաղաքական

ՀՀ Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Բելառուսի Հանրապետության Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո կայացել են երկու երկրների նախագահների առանձնազրույցն ու պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները: Բանակցությունների արդյունքներով այնուհետ ստորագրվել են երկկողմ համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված մի շարք փաստաթղթեր: Մասնավորապես ստորագրվել են՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների ապահովման բնագավառում համագործակցության մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև միջուկային անվտանգության և ճառագայթային պաշտպանության ոլորտում համագործակցության և տեղեկատվության փոխանակման մասին», «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարության միջև գյուղատնտեսության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրեր, «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Բելառուսի Հանրապետության արդյունաբերության նախարարության միջև համագործակցության զարգացման մասին» փոխըմբռնման հուշագիր և «2013-2014 թվականներին ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և Բելառուսի Հանրապետության սպորտի և տուրիզմի նախարարության միջև» համագործակցության ծրագիր:

Նախագահներ Սերժ Սարգսյանը և Ալեքսանդր Լուկաշենկոն զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հանդես են եկել բանակցությունների արդյունքների վերաբերյալ հայտարարությամբ:

Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցությունների արդյունքների վերաբերյալ

Հարգելի՛ պարոն Նախագահ,
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Ես անկեղծորեն ուրախ եմ ողջունելու Բելառուսի Հանրապետության Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին մեր երկրում: Մենք Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ կանոնավոր հանդիպումներ ենք ունենում ՀԱՊԿ, ԱՊՀ գագաթնաժողովների, անցյալում նաև՝ ԵվրԱզԷՍ-ի շրջանակներում, վերջին անգամ հանդիպել ենք Մոսկվայում դեկտեմբերին կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդի նիստի ընթացքում, իսկ մինչ այդ՝ նաև ԱՊՀ գագաթնաժողովում, որտեղ այժմ Բելառուսը իր նախագահության շրջանում իրականացնում է Համագործակցության հետագա ամրապնդմանն ուղղված համալիր միջոցառումներ:

Այդ կանոնավոր հանդիպումները մեզ թույլ են տալիս աշխատանքային կարգով քննարկել և լուծել հայ-բելառուսական օրակարգի ընթացիկ հարցերը: Այնուամենայնիվ, բարձր մակարդակի փոխայցելությունները մնում են միջպետական հարաբերությունների առաջընթացի գլխավոր խթանը: Եվ ես ցանկանում եմ կրկին ողջունել Ալեքսանդր Լուկաշենկոյին Հայաստանում, որտեղ նա միշտ ցանկալի հյուր է:

Ուղիղ մեկ ամիս հետո մենք նշելու ենք մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը: Այդ տարեթվին մենք մոտենում ենք ունենալով ոչ միայն երկկողմ համագործակցության համապատասխան մակարդակ, այլ նաև ամուր գիտակցումով, որ այս տարիների ընթացքում կուտակված միջպետական փոխգործակցության դրական փորձը հանդիսանում է մեր ընդհանուր սեփականությունը:

Եվ մենք միասնական ենք այն հարցում, որ մեր հարաբերությունների ապագան պետք է ներդաշնակ լինի մեր պատմական անցյալի հետ: Չէ՞ որ մենք կողք-կողքի ենք անցել անցյալ հարյուրամյակի բարդություններով, ուս-ուսի մարտնչել ենք Մեծ Հայրենականում, հազարավոր հայեր են զոհվել բելառուսական ճակատներում, հարյուր հազարավորներն արիաբար փառավորել են իրենց անունը: Մեր բարեկամությունն ամրապնդված է մեր ընկած հերոսների արյամբ, և մեզ անհրաժեշտ է խնամքով պահպանել ու բազմապատկել այդ ժառանգությունը:

Մենք քննարկեցինք ամենաբազմազան հարցեր. խոսեցինք տնտեսության, աշխարհաքաղաքական հարցերի, հումանիտար կապերի մասին: Բնականաբար, խոսեցինք նաև Առևտրատնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի գործունեության մասին, որի հերթական նիստը կկայանա ընթացիկ տարվա հունիսին: Ընդգծեցինք միջխորհրդարանական սերտ կապերը հատուկ ստեղծված հայ-բելառուսական հանձնաժողովի շրջանակներում:

Առանձնահատուկ ուշադրություն հատկացվեց միջազգային կազմակերպությունների շրջանակներում մեր փոխգործակցության ամրապնդմանը վերաբերող հարցերին: Մենք մտքեր փոխանակեցինք ՀԱՊԿ շրջանակում համագործակցության զարգացման շուրջ, խոսեցինք ԱՊՀ-ում գործընթացների մասին, որտեղ մենք պատրաստ ենք անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել մեր բելառուս բարեկամներին՝ Համագործակցությունում նրանց նախագահության հաջողության ապահովման նպատակով:

Ես նաև Ալեքսանդր Լուկաշենկոյին ծանոթացրեցի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկայիս ընթացքին: Եվս մեկ անգամ ընդգծեցի, որ Ղարաբաղի ժողովուրդը ցանկանում է խաղաղություն և իր պատմական հայրենիքում ազատ զարգանալու հնարավորություն: Նրանք ցանկանում են իրենց ինքնիշխանության միջազգային ճանաչմանը հասած այլ ժողովուրդների հետ հավասար հնարավորություններ: Ես հավաստիացրեցի Ալեքսանդր Լուկաշենկոյին, որ մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ մենք պատրաստ ենք այդ հակամարտության խաղաղ լուծմանը:

Մենք որոշակի և բազմախոստում ծրագրեր ունենք առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության ոլորտում, ապրանքների և ծառայությունների փոխադարձ մուտք մեր երկրների շուկաներ, փոխգործակցություն զբոսաշրջության, գյուղատնտեսության ոլորտներում, համագործակցություն մշակույթի և գիտության բնագավառներում: Մեծ հնարավորություններ ենք տեսնում բարձր տեխնոլոգիաների ոլորտում:

Կարծում եմ, որ Ալեքսանդր Լուկաշենկոն կհամաձայնի ինձ հետ, որ այցին նախորդող մեծաքանակ շփումներն ամենատարբեր մակարդակներում նպաստեցին նրան, որ քիչ առաջ ստորագրվեց փաստաթղթերի ծանրակշիռ փաթեթ: Մենք ակնկալում ենք, որ դրանք սպասվող ազդակ կհաղորդեն երկկողմ համագործակցությանը: Այնպես որ, պարոն Նախագահի այցը ժամանակին էր և դատապարտված է հաջողության:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
El Mundo. Իսպանական նավատորմը միգրացիոն ճգնաժամի ֆոնին ուժեղացրել է իր ներկայությունը ՍեուտայումՓրկարարները հայտնաբերել են մոլորված զբոսաշրջիկներին ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին 31-ամյա ամուսինը խանդի հողի վրա դանակահարել է կնոջը Թրամփը հայտարարել է, որ կարող է դառնալ Միացյալ Նահանգների վերջին հանրապետական ​​նախագահըՌուբեն Ռուբինյանը դարձել է աշխարհի ամենաերիտասարդ խորհրդարանի նախագահը Արթուր Խուդինյանը նշանակվել է Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Ո՞ւր կորավ հայի պահանջատեր տեսակը․ Կարինե Նալչաջյանը՝ հայի հոգեկերտվածքի, ազգային դիմագծի մասին (տեսանյութ) Աննկարագրելի հպարտություն էր, երբ Բաքվում հնչեց ՀՀ օրհներգը․ Ժաննա Անդրեասյան Օգոստոսի 10-ից Սայաթ-Նովայի պողոտայում երթևեկության կարգը կփոխվի Ստեփանավանում ռուս կինը փորձել է ինքնասպանություն գործել Հասմիկ Կարապետյանի համարձակ լուսանկարները՝ լողավազանից (լուսանկարներ) Դանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել է Կաթողիկոսը՝ մեղադրյալի աթոռին․ ի՞նչ են մտածում քաղաքացիները (տեսանյութ) 2026 թվականի օգոստոսը վտանգավոր կլինի երեք կենդանակերպի նշանների համար Շրջանառությունից դուրս է բերվել 1293 միավոր զենք․ ՆԳՆ ոստիկանություն Ալեն Սիմոնյանից հետո հաջորդը Հայկ Կոնջորյանն է․ նրա մասին «սլիվները» ՔՊ-ն է կազմակերպում (տեսանյութ) Հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգստային ենթակառուցվածքներին. ՌԴ ՊՆ Դատավորը հայ էր․ Նարեկ Կարապետյան Մինվոդիում կասեցվել է 16 միլիոն ռուբլու անօրինական տեղափոխումը Հայաստան Կյանքից հեռացել է Մադոննայի և այլ աստղերի հետ աշխատած Ուիլյամ Օրբիթը ՌԴ-ն «Իսկանդերով» խոցել է զինվորական գնացքը.Վեհափառի գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց (տեսանյութ)Փաշինյանը հայտարարել է ԵԱՏՄ-ում ապրանքների և աշխատուժի ազատ տեղաշարժի խնդիրների մասինՊետական դավաճանության 4, լրտեսության՝ 5, ահաբեկչության նախապատրաստության 1 դեպք. ԱԱԾ տվյալներ Թուրքական «Madame Coco»-ն ամբողջությամբ հեռանում է Ռուսաստանից․ կփակվի 29 խանութ Երևի փոստը լավ չի աշխատում․ Նաթան սրբազանը՝ Պոլսո պատրիարքի լռության մասին Հայաստանին ևս 5000 էլեկտրոմոբիլի անմաքս ներմուծման քվոտա է հատկացվել «Արարատցեմենտ»-ին պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում խախտումներ են հայտնաբերվել Մոջթաբա Խամենեին, ըստ չհաստատված տեղեկությունների, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում․ IranWire ԱՄՆ-ում Facebook-ին և Instagram-ին տուգանել են 567 մլն դոլարով Արման Ազարյանը ճանաչվել է տարվա լավագույն փրկարար Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ Գերմանական օդանավակայանները շտապ տեղադրում են պաշտպանական միջոցներ դրոններից Բելառուսին պակասում է ԽՍՀՄ-ի կառավարման համակարգը. Լուկաշենկո Մեկ ամսում՝ ավելի քան 400 հազար քմ ոչնչացված պահեստ․ հարյուրավոր ձեռնարկատերեր են տուժել ԱԺ-ից դեպի Էջմիածին՝ Վեհափառի դատավարությանը. Պուտինը պատրաստվում է փորձել ՆԱՏՕ-ինՀայաստանի և Լիտվայի սահմանապահ ծառայությունները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀայաստանից արտահանված ձկնամթերքի ավելի քան 91%-ը հուլիսին ուղարկվել է ՎրաստանԴատավորը հրաժարվեց Կաթողիկոսի և եպիսկոպոսների «գործը» քննելուցԼեհաստանում առաջարկել են քննարկել Ուկրաինայի երկնքում հրթիռների խոցման հնարավորությունըԴատավոր Հակոբ Մանուկյանը հրաժարվել է քննել Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների գործըՌումինիայում հայտարարել են, որ այլևս չեն կարող ֆինանսապես աջակցել ՈւկրաինայինՊատկերացնու՞մ եք՝ Հռոմի պապին տանեին դատարան. Արթուր ԽաչատրյանԵրկար կյանք տուր Հայրապետին․ քաղաքացիները դատարանի բակում դիմավորեցին Գարեգին Բ-ին Դատարանում մեկնարկել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործի քննությունըՂրիմում հայտարարվել է հրթիռային վտանգՍեպտեմբերի 1-ից Դիլիջանում աշակերտներն ու ուսանողները տրանսպորտից անվճար կօգտվեն Սեուտայում մնում է ավելի քան 1300 անչափահաս միգրանտՀարց եմ ուղղում Նիկոլ Փաշինյանին և գլխավոր դատախազին. քաղաքացի Սա ստորություն ու նվաստացման տեսարաններ են. Աննա Մկրտչյան
Ամենադիտված