ԲՀԿ-ն վերցնում է մանդատները
Քաղաքական
Մայիսի 5-ին կայացան Երևանի ավագանու ընտրությունները։ Ընտրությունների արդյունքների համաձայն՝ Երևանի ավագանու կազմում ընդգրկված կլինեն պայքարի ելած 7 կուսակցություններից միայն երեքը՝ ՀՀԿ-ն (55.89%), ԲՀԿ-ն (23.07%) և «Բարև Երևան» դաշինքը (8.48%): ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը, ՕԵԿ-ը և «Առաքելություն» կուսակցությունները չկարողացան հավաքել նվազագույն 6%-ի ձայները։
Լուրեր.com-ի հետ զրույցում ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը հայտնեց, որ իրենք վերցնելու են մանդատները։
«Այո, գերակշռող կարծիքը, որ պետք է 100 000 մարդու տված քվեն արդարացվեր որակյալ աշխատանքով, խնդիրներ բարձրացնելով, դրանք լուծելով՝ աշխատել Երևանի համայնքներում, փողոցներում և ոչ միայն աշխատասենյակներում, վերջապես գերակայեց, և վերջնական որոշումն այդպիսինն է»,-ասաց Ուրիխանյանը։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան