Աննկարագրելի հպարտություն էր, երբ Բաքվում հնչեց ՀՀ օրհներգը․ Ժաննա Անդրեասյան Օգոստոսի 10-ից Սայաթ-Նովայի պողոտայում երթևեկության կարգը կփոխվի Ստեփանավանում ռուս կինը փորձել է ինքնասպանություն գործել Հասմիկ Կարապետյանի համարձակ լուսանկարները՝ լողավազանից (լուսանկարներ) Դանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել է Կաթողիկոսը՝ մեղադրյալի աթոռին․ ի՞նչ են մտածում քաղաքացիները (տեսանյութ) 2026 թվականի օգոստոսը վտանգավոր կլինի երեք կենդանակերպի նշանների համար Շրջանառությունից դուրս է բերվել 1293 միավոր զենք․ ՆԳՆ ոստիկանություն Ալեն Սիմոնյանից հետո հաջորդը Հայկ Կոնջորյանն է․ նրա մասին «սլիվները» ՔՊ-ն է կազմակերպում (տեսանյութ) Հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգստային ենթակառուցվածքներին. ՌԴ ՊՆ Դատավորը հայ էր․ Նարեկ Կարապետյան Մինվոդիում կասեցվել է 16 միլիոն ռուբլու անօրինական տեղափոխումը Հայաստան 

Ջրի Եվրոպական Երիտասարդական 11-րդ Պառլամենտը՝ ՀՀ–ում

Այլ

Ազգային ժողովը մայիսի 13-ին հյուրընկալել էր Ջրի եվրոպական երիտասարդական պառլամենտի անդամներին: ԱԺ նիստերի դահլիճում՝ ՀՀ պետական հիմնի հնչյունների ներքո, տեղի ունեցավ Ջրի եվրոպական երիտասարդական 11-րդ պառլամենտի բացման արարողությունը:

11-րդ պառլամենտի օրակարգը եւ նախագահողներին ներկայացրեց Ջրի եվրոպական երիտասարդական պառլամենտի հայաստանյան ծրագրի ղեկավար Հասմիկ Հարությունյանը: Ողջունելով արդեն մեկ տասնամյակից ավել կենսագրություն ունեցող այս նախաձեռնությունը՝ նա խորհրդարանը համարեց ջրի հիմնախնդիրները վերհանելու եւ համագործակցելու լավագույն հարթակ:

Տասնհինգ երկրներ ներկայացնող երիտասարդներին ողջույնի խոսք ուղղեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը.

«Սիրելի երիտասարդներ,

Հարգարժան գործընկերներ

Հարգելի հյուրեր,

Ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում Ջրի եվրոպական երիտասարդական 11-րդ խորհրդարանի նիստի բացման առիթով: Ձեր այս հավաքը նվիրված է շատ կարեւոր եւ արդիական թեմայի՝ ջրային ռեսուրսների կառավարմանը: Այս կապակցությամբ մտաբերեցի, որ մոտ մեկ տարի առաջ ես այստեղ հյուընկալեցի «Եվրոպական ջրային համերաշխություն» միջազգային ոչ կառավարական կազմակերպության գլխավոր քարտուղար Թիերի Ամբերին, ով մանրամասն ներկայացնելով կազմակերպության գործունեության ուղղությունները՝ տեղեկացրեց, որ 2000 թվականին նախաձեռնել է ջրի խնդիրներով զբաղվող երիտասարդական խորհրդարանի ստեղծում, որտեղ Եվրոպայի 25 երկիր ներկայացնող երիտասարդներ ջրային հիմնախնդիրներին նվիրված ուսումնասիրություններ են կատարելու՝ իրենց եզրակացությունները ներկայացնելով ազգային խորհրդարաններին, կառավարություններին եւ պատկան մարմիններին: Ուրախ եմ, որ 11-րդ խորհրդարանի նիստը տեղի է ունենում Հայաստանում:

Ուրախությամբ եմ տեղեկացնում, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում արդեն 3-րդ տարին է ինչ գործում է Երիտասարդական խորհրդարանը, որը նույնպես քննարկում է տարբեր խնդիրներ, կայացնում որոշումներ եւ իր դիրքորոշումները ներկայացնում Ազգային ժողովի հանձնաժողովների ուշադրությանը: Կարծում եմ, որ ձեր կազմակերպության եւ Հայաստանի Հանրապետության երիտասարդական խորհրդարանի միջեւ կարող է արդյունավետ համագործակցություն ծավալվել ե՛ւ թեմատիկ, ե՛ւ օրենսդրական գործունեության, ե՛ւ, իհարկե , փորձի փոխանակման առումով :

Սիրելի երիտասարդներ,

Այսօր ջրի արդյունավետ կառավարումը համաշխարհային կարեւորագույն հիմնախնդիրներից մեկն է: Հայաստանում առկա են բավականին ջրային պաշարներ, եւ թեեւ առայժմ դրանք ամբողջովին չեն օգտագործվում, այդուհանդերձ, ակնհայտ առաջընթաց կա կառավարման համակարգի կատարելագործման ուղղությամբ: Կազմակերպության գլխավոր քարտուղար պարոն Ամբերը ինձ հետ կայացած հանդիպման ժամանակ բարձր գնահատեց Հայաստանում ձեւավորված ջրի կառավարման համակարգը՝ նշելով, որ հետաքրքիր կլիներ այդ օրինակելի փորձը ներկայացնել եվրոպական երկրներին: Կարծում եմ՝ դրանում դուք եւս ձեր առաքելությունն ու մասնակցությունը կունենաք, հատկապես որ Հայաստանում գտնվելու օրերին հնարավորություն կունենաք ծանոթանալու մեր երկրում ներդրված ջրային կառավարման մեխանիզմներին:

Ժողովրդական խոսք կա՝ ջուրը կյանք է : Այս արտահայտությունը պատահաբար չի ծնվել, այլ վկայում է, որ բոլոր ժամանակներում բոլոր ժողովուրդների ու ազգերի համար էլ ջուրն ունեցել է կենսական ու բախտորոշ նշանակություն: Այն, որ ջրի համար ու ջրի պատճառով նույնիսկ պատերազմներ են տեղի ունեցել, ավելի է հաստատում եւ ընդգծում ասվածի կարեւորությունը : Սա նշանակում է, որ ջուրը նաեւ քաղաքականություն է, որը կարող է իսկապես ճակատագրական դեր խաղալ աշխարհաքաղաքական զարգացումներում:

Հարգելի բարեկամներ,

Երիտասարդությունը հասարակության եւ ապագայի շարժիչ ուժն է եւ շատ կարեւոր է նրանց մասնակցությունը համաշխարհային հնչեղություն ունեցող հիմնախնդիրների լուծումների որոնման գործում: Համոզված եմ, որ հայաստանյան քննարկումների ընթացքում կարող են ծնվել հետաքրքիր գաղափարներ ու մտահղացումներ: Դրան մեծապես կնպաստեն ե՛ւ ձեր ակտիվ աշխատանքը, ե՛ւ մեր հինավուրց, բայց եւ երիտասարդ երկրի հյուրընկալ ու ջերմ մթնոլորտը:

Եւս մեկ անգամ ողջունում եմ ձեզ, մաղթում արդյունավետ եւ բեղմնավոր աշխատանք»:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձն ընթերցեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը :

Ողջույնի խոսքում նիստը նախագահողներ՝ Ջրի եվրոպական երիտասարդական 10-րդ պառլամենտի նախագահ Մարիա Երմիլովան եւ Երիտասարդական խորհրդարանի նախագահ Կարապետ Կոգարովը եւս ըդգծեցին ջրի կենսական կարեւոր նշանակությունը: Բանախոսները շեշտեցին այդ ռեսուրսի արդյունավետ կառավարման եւ դրա մասին իրազեկման անհրաժետությունը՝ համոզմունք հայտնելով, որ հաջողության գրավականը կլինի ջանքերի միավորումը:

Բացման արարողությանը հրավիրված էին ԱԺ պատգամավորներ, պետական մարմինների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, այլ հյուրեր : Նրանցից երիտասարդ պառլամենտականներին ողջունեցին «Ջրի Եվրոպական Համերաշխություն» կազմակերպության խորհրդի անդամ, Եվրախորհրդի Հյուսիս-Հարավ Կենտրոնի հատուկ խորհրդական Անտոնելլա Կանյոլատին, «Հայջրմուղկողուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն եւ ՍԱՈՒՂ պայմանագրի կառավարիչ Պատրիկ Լորենը, «Արտո Պիկարդի» ջրային գործակալության նախագահ Ժան Շեփմանը, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը: Ջրային համակարգում կառավարման փորձ ունեցող եւ ոլորտի շահագրգիռ մասնագետները բարձր գնահատեցին երիտասարդների դերը՝ նրանց նախաձեռնողականությունն ու ոգեւորությունը համարելով լավ նախադրյալներ համակարգում բարեփոխումներ կատարելու, նոր գաղափարներ առաջ քաշելու ու լուծումներ գտնելու համար: Համոզմունք հայտնելով, որ երիտասարդները կհաջողեն ապագայում ավելի լավ կառավարման հասնել, Անտոնելլա Կանյոլատին դա համարեց ժողովրդավարության դրսեւորում: Նա միաժամանակ ջուրն ու ժողովրդավարությունը դիտարկեց նույն հարթության մեջ՝ ասելով, որ երկուսն էլ ամենօրյա ջանքի ու խնամքի կարիք ունեն: Պառլամենտի փոխնախագահ Մարին Սպետիկը նույնպես ողջույնի խոսք ուղղեց իր գործընկերներին, նաեւ բոլորի անունից շնորհակալություն հայտնեց ՀՀ Ազգային ժողովի նախագահին աջակցության եւ հյուրընկալության համար:

Ելույթներին հաջորդեց երդման արարողությունը. 15 երկրների 100 պատվիրակներ իրենց մայրենի լեզվով խոստացան ջանքեր չխնայել Ջրի Եվրոպական Երիտասարդական 11-րդ Պառլամենտում՝ լուծելու ջրի կառավարման հիմնախնդիրները:

Երիտասարդները այս մեկ շաբաթվա ընթացքում մայրաքաղաքում, ինչպես նաեւ մարզեր եւ Սեւան այցերի ընթացքում կանցկացնեն թեմատիկ քննարկումներ, աշխատաժողովներ, կունենան սեմինարներ, կընտրեն նախագահություն եւ կպատրաստեն հռչակագիր: Մեկշաբաթյա ծրագրում ներառված է նաեւ մշակութային օրակարգ:

Բացման արարողության ավարտին երիտասարդ պառլամենտականները մամուլի ասուլիսում ամփոփեցին տպավորություններն ու նաեւ տեղեկություններ հաղորդեցին առաջիկա անելիքների մասին:

Մայիսի 18-ին 11-րդ Պառլամենտի աշխատանքների փակումը նույնպես տեղի կունենա ԱԺ նիստերի դահլիճում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Աննկարագրելի հպարտություն էր, երբ Բաքվում հնչեց ՀՀ օրհներգը․ Ժաննա Անդրեասյան Օգոստոսի 10-ից Սայաթ-Նովայի պողոտայում երթևեկության կարգը կփոխվի Ստեփանավանում ռուս կինը փորձել է ինքնասպանություն գործել Հասմիկ Կարապետյանի համարձակ լուսանկարները՝ լողավազանից (լուսանկարներ) Դանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել է Կաթողիկոսը՝ մեղադրյալի աթոռին․ ի՞նչ են մտածում քաղաքացիները (տեսանյութ) 2026 թվականի օգոստոսը վտանգավոր կլինի երեք կենդանակերպի նշանների համար Շրջանառությունից դուրս է բերվել 1293 միավոր զենք․ ՆԳՆ ոստիկանություն Ալեն Սիմոնյանից հետո հաջորդը Հայկ Կոնջորյանն է․ նրա մասին «սլիվները» ՔՊ-ն է կազմակերպում (տեսանյութ) Հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգստային ենթակառուցվածքներին. ՌԴ ՊՆ Դատավորը հայ էր․ Նարեկ Կարապետյան Մինվոդիում կասեցվել է 16 միլիոն ռուբլու անօրինական տեղափոխումը Հայաստան Կյանքից հեռացել է Մադոննայի և այլ աստղերի հետ աշխատած Ուիլյամ Օրբիթը ՌԴ-ն «Իսկանդերով» խոցել է զինվորական գնացքը.Վեհափառի գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց (տեսանյութ)Փաշինյանը հայտարարել է ԵԱՏՄ-ում ապրանքների և աշխատուժի ազատ տեղաշարժի խնդիրների մասինՊետական դավաճանության 4, լրտեսության՝ 5, ահաբեկչության նախապատրաստության 1 դեպք. ԱԱԾ տվյալներ Թուրքական «Madame Coco»-ն ամբողջությամբ հեռանում է Ռուսաստանից․ կփակվի 29 խանութ Երևի փոստը լավ չի աշխատում․ Նաթան սրբազանը՝ Պոլսո պատրիարքի լռության մասին Հայաստանին ևս 5000 էլեկտրոմոբիլի անմաքս ներմուծման քվոտա է հատկացվել «Արարատցեմենտ»-ին պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում խախտումներ են հայտնաբերվել Մոջթաբա Խամենեին, ըստ չհաստատված տեղեկությունների, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում․ IranWire ԱՄՆ-ում Facebook-ին և Instagram-ին տուգանել են 567 մլն դոլարով Արման Ազարյանը ճանաչվել է տարվա լավագույն փրկարար Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ Գերմանական օդանավակայանները շտապ տեղադրում են պաշտպանական միջոցներ դրոններից Բելառուսին պակասում է ԽՍՀՄ-ի կառավարման համակարգը. Լուկաշենկո Մեկ ամսում՝ ավելի քան 400 հազար քմ ոչնչացված պահեստ․ հարյուրավոր ձեռնարկատերեր են տուժել ԱԺ-ից դեպի Էջմիածին՝ Վեհափառի դատավարությանը. Պուտինը պատրաստվում է փորձել ՆԱՏՕ-ինՀայաստանի և Լիտվայի սահմանապահ ծառայությունները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀայաստանից արտահանված ձկնամթերքի ավելի քան 91%-ը հուլիսին ուղարկվել է ՎրաստանԴատավորը հրաժարվեց Կաթողիկոսի և եպիսկոպոսների «գործը» քննելուցԼեհաստանում առաջարկել են քննարկել Ուկրաինայի երկնքում հրթիռների խոցման հնարավորությունըԴատավոր Հակոբ Մանուկյանը հրաժարվել է քննել Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների գործըՌումինիայում հայտարարել են, որ այլևս չեն կարող ֆինանսապես աջակցել ՈւկրաինայինՊատկերացնու՞մ եք՝ Հռոմի պապին տանեին դատարան. Արթուր ԽաչատրյանԵրկար կյանք տուր Հայրապետին․ քաղաքացիները դատարանի բակում դիմավորեցին Գարեգին Բ-ին Դատարանում մեկնարկել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործի քննությունըՂրիմում հայտարարվել է հրթիռային վտանգՍեպտեմբերի 1-ից Դիլիջանում աշակերտներն ու ուսանողները տրանսպորտից անվճար կօգտվեն Սեուտայում մնում է ավելի քան 1300 անչափահաս միգրանտՀարց եմ ուղղում Նիկոլ Փաշինյանին և գլխավոր դատախազին. քաղաքացի Սա ստորություն ու նվաստացման տեսարաններ են. Աննա ՄկրտչյանՀայի ողնաշարը չե՛ն կոտրի․ Կաթողիկոսին չե՞ն դատիԻսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվԹուրքիան, Պակիստանն ու Սաուդյան Արաբիան ստորագրել են փոխադարձ պաշտպանության համաձայնագիրՄեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Հայոց թեմը կոչ է անում հարգել Եկեղեցու ինքնավարությունը Ուզում են հասնել Վեհափառին․ ճնշումները կշարունակվեն․ Հրայր սարկավագՍերգեյ Սեմակը հայտարարել է, որ չի հասկանում Fan ID-ի ներդրման պատճառներըՀՀ քննչական կոմիտեում կառուցվածքային փոփոխություններ են կատարվել ԱԺ-ում պատգամավոր Հարություն Մնացականյանի ինքնազգացողությունը վատացել է
Ամենադիտված