Տաթև Աբրահամյանը՝ բրոնզե մեդալակիր
Սպորտ
Գրոսմայստեր Տաթև Աբրահամյանը Սենթ Լուիսում ավարտված ԱՄՆ-ի կանանց առաջնությունում 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր ևդարձավ բրոնզե մեդալակիր:
8 միավորով չեմպիոնուհու կոչումը նվաճեց գրոսմայստեր Իրինա Կրաշը:
ԱՄՆ-ի տղամարդկանց առաջնությունում գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը 9 հնարավորից վաստակեց 5, ՖԻԴԵ-ի վարպետ Սամուել Սևյանը՝ 4, գրոսմայստեր Մելիքսեթ Խաչիյանը՝ 3 միավոր:
1-2-րդ տեղերը 6,5-ական միավորով բաժանեցին գրոսմայստերներ Գատա Կամսկին և Ալեխանդրո Ռամիրեսը: Չեմպիոնին որոշելու համար նրանց միջև կանցկացվեն լրացուցիչ հանդիպումներ:
Գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը Բոլիվիայի Քոչաբամբա քաղաքում անցկացվող Ամերիկա աշխարհամասի առաջնությունում ութ տուրից հետո վաստակել է 5,5 միավոր: Նա չորս առաջատարներից ետ է մնում մեկ միավորով:
Մինչև մրցաշարի ավարտը մնում է երեք տուր:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը