«Ուկրաինան կարող է անդամագրվել ՆԱՏՕ-ին, եթե համապատասխանի դաշինքի չափանիշներին». Ռասմուսեն
ԱշխարհՈւկրաինան կկարողանա անդամագրվել ՆԱՏՕ-ին, եթե նա դա ցանականա և եթե համապատասխանի դաշինքի չափանիշներին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս կարծիքը հայտնել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը՝ ամփոփելով ՆԻՏՕ-ի խորհրդի և ՆԱՏՕ-Ուկրաինա հանձնաժողովի արտապլանային նիստերի արդյունքները: Նրա խոսքով՝ օգոստոսի 29-ին չի քննարկվել դաշինքին Ուկրաինայի անդամակցելու հնարավորության հարցը:
Ուկրաինայի կառավարությունն այսօր նախաձեռնել է երկրի արտադաշինքային կարգավիճակի չեղարկումը և ՆԱՏՕ-ին անդամակցելու ուղեգծի որդեգրումը: Այդ մասին հայտարարել է հանրապետության նախարարների կաբինետի ղեկավար Արսենի Յացենյուկը: «Արտադաշինքային կարգավիճակի չեղարկման վերաբերյալ օրինագիծը մենք ներկայացնում ենք Ուկրաինայի խորհրդարանին: Նախագիծը նախատեսում է, որ Ուկրաինայի քաղաքականությունն ուղղված կլին ՆԱՏՕ-ի անդամակցությունն ստանալուն»,- հավելել է նա:
Յացենյուկն ասել է, որ փաստաթուղթն օրենսդրորեն կարգելի Ուկրաինայի անդամակցությունը որևէ այլ միության, բացի Եվրամիությունից: Նա կոչ է արել խորհրդարանին՝ անհապաղ քննարկել այն, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: