Ավագանու «Հանրային ձայն» խմբակցության անդամ Ամալյա Սարգսյանի լիազորությունները վաղաժամ դադարեցվել են ԱԺ քննարկեց հանձնաժողովի նախագահի պաշտոնում Ծովինար Վարդանյանի թեկնածության հարցը Տավուշում ծառն ընկել է «Opel»-ի վրա և միակողմանի փակել ավտոճանապարհը Հետախուզվում է Տարոն Ավետիսյանը Ովքեր են ներկայացնելու ՀՀ-ն աշխարհի գավաթում Կառավարությունում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի ընդլայնված կազմով հանդիպումը Գերմանիան 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ կտրամադրի, գումարը կուղղվի մասնավոր հատվածին. համաձայնագիրն ԱԺ-ում է Ուկրաինայում հակամարտությունը չի ավարտվի 2024 թվականին և կարող է տարածվել տարածաշրջանում. Թուրքիայի ԱԳՆ Պետք է ուրախ լինենք, որ մեր երկրի վարչապետը հանդիպում է այդ հատվածներում ապրող մարդկանց հետ Մեր որևէ համագործակցություն չի կարող ուղղված լինել մեր իսկ տարածաշրջանի դեմ․ Նիկոլ Փաշինյան 

«Թուղթ ու գիր» արած շաբաթ

Հասարակություն

Ավարտվող շաբաթը լավը չէր: Ցավն ու տառապանքը, կորուստները շատ էին:

Նոյեմբերի 11-ին Հոռոմի ճանապարհին վթարի ենթարկվեց Երևանից Գյումրի մեկնող միկրովտոբուսը` դառնալով յոթ մարդու մահվան պատճառ: Մեղավորը գտնված-ձերբակալված է:

Գուցե իսկապես միկրովտոբուսին հարվածած բեռնատարի վարորդն է մեղավոր, սակայն վախենամ՝ մեկին պատժելով էլի անպատասխան թողենք բազում հարցեր, որոնք վերաբերում են մեր ճանապարհների որակին, այն մեխանիզմներին, որոնք թույլ են տալիս, որ պատահական մեկը ղեկին նստի ու չար կատակ խաղա մարդկային ճակատագրերի հետ:

Էս մի զուլումը չէինք մարսել, հաջորդ օրն իմացանք, որ հայկական զինվորական ուղղաթիռ է խոցվել հայ-ադրբեջանական սահմանին: Երեք օդաչու կորցրեցինք, երեք օջախի լույս մարեց:

Այս դեպքում՝ մեղավորն ավելի քան ակնհայտ է ու առանձնապես գաղնիք էլ չէ, որ մեր թշնամին նենգ է ու դաժան, սակայն ինձ զարմացնում է, որ այդքանը չէին հաշվարկել մեր պրոֆեսիոնալ զինվորական ղեկավարները, ովքեր ուղղաթիռն ուղարկել էին ամիջականորեն շփման գիծ՝ մահվան բերան…

Ասածս այն է, որ ողբերգություններից դասեր չենք քաղում՝ անկախ դրանց հետևանքից:

Մեկ էլ՝ արդեն իսկապես հոգնել եմ «ֆեյսբուքյան ֆիդայականությունից». ամեն նման դեպքից հետո, հազար անգամ Բաքուն գրավում ենք, չգիտեմ ինչեր անում, բայց նախ պետք է մեզ քննադատելու պատասխանատվություն ու ուժ ունենանք:

Ինքնաքննադատությունը պակասում է նաև ներքին կյանքում, քաղաքական հարաբերություններում:

Ասածս վերաբերում է թե՛ իշխանությանն, ու թե՛ ընդդիմությանը:

Բերվել է բյուջեի խղճուկ նախագիծ, ու մարդիկ նեղվում են, որ քննադատվում են երկիրը ղեկավարելու անկարողության մեջ: Սա ինքնաքննադատության պատասխանատվությունից զուրկ խորհրդարանական մեծամասնության, նրա ձևավորած կառավարության վարքագիծ է:

Չէ, տղերք, հեքիաթ մի պատմեք, երկիրը շատ վատ եք կառավարում, ալան-թալանն էլ շարունակում եք:

Նույնը վերաբերում է նաև էն մյուս բևեռի տղերքին, որ ամիսներ շարունակ հեղափոխության խոստումով հասարակությանը «կերակրում» էին, հիմա միտինգադուլ են հայտարարել ու գնացել են մարզեր իրենց անմիաբան Եռյակի միասնական շտաբներ բացելու: Ախր, ով չգիտի, որ ոչ մի միասնական շտաբ էլ չի բացվում ու, ասենք, որևէ գրասենյակի գոյություն ունեցող ցուցանակը փոխարինվում է ավելի նոր, թարմ, գեղեցիկ անուն ունեցող ցուցանակով:

Ողբերգական շաբաթն ավարտվում է, բայց թունելի վերջում լույս չի երևում ու հաջորդ շաբաթներին մենք մեզ մխիթարելու ենք, որ գոնե ավտովթար կամ խոցված ուղղաթիռ չունենեք:

Ու այսպես էլ ապրում ենք՝ առանց ամբիցիաների, «Աստված էլ բեթարից փրկի» հուսասհատ մտածողությամբ…

Սուրեն Սուրենյանց

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ավագանու «Հանրային ձայն» խմբակցության անդամ Ամալյա Սարգսյանի լիազորությունները վաղաժամ դադարեցվել ենՀՀ-ն կարևորում է ԵՄ-ի հետ անվտանգային ոլորտում համագործակցության խորացմանն ուղղված նախաձեռնություններըԼիազոր նորմ է սահմանվելու նախաքննության և դատաքննության փուլում գտնվող վճարումները կատարելու համարՄասկը հայտնել է, որ դեպրեսիաների պատճառով՝ կետամին է օգտագործումԱԺ քննարկեց հանձնաժողովի նախագահի պաշտոնում Ծովինար Վարդանյանի թեկնածության հարցըՏավուշում ծառն ընկել է «Opel»-ի վրա և միակողմանի փակել ավտոճանապարհըՇինարարական աշխատանքներ են ընթանում Օձունի խաչմերուկում Հետախուզվում է Տարոն Ավետիսյանը ԵՄ դիտորդները ՀՀ-ում են, բայց Տավուշում սպառնում են նոր պատերազմով և նոր օկուպացիայով. Մանուկյան Փլուզում Ճամբարակ քաղաքումԱռատ ձյան պատճառով Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի ենՈվքեր են ներկայացնելու ՀՀ-ն աշխարհի գավաթումԿառավարությունում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի ընդլայնված կազմով հանդիպումըՀՀ կենտրոնական բանկը պարզաբանումներ է տարածել «Միր» քարտերի շրջանառության վերաբերյալ Բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ2024 թ. փետրվարին 431 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀՀ օրենքի պահանջների խախտում Դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստում ամփոփվել են 2023 թվականի աշխատանքները Գերմանիան 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ կտրամադրի, գումարը կուղղվի մասնավոր հատվածին. համաձայնագիրն ԱԺ-ում էՈւկրաինայում հակամարտությունը չի ավարտվի 2024 թվականին և կարող է տարածվել տարածաշրջանում. Թուրքիայի ԱԳՆԳողությունը կատարել էր 28-ամյա համագյուղացինՄարտի 21-ին մոտենում է հաջորդ ցիկլոնըՓաստացի, այսօր Հայաստանին և հայ ժողովրդին պատերազմով սպառնում են երկու հոգի՝ Ալիևը և Փաշինյանը. ՀայրապետյանՊետք է ուրախ լինենք, որ մեր երկրի վարչապետը հանդիպում է այդ հատվածներում ապրող մարդկանց հետՆշվել է աշխարհի ամենակեղտոտ օդ ունեցող մայրաքաղաքը Մեր որևէ համագործակցություն չի կարող ուղղված լինել մեր իսկ տարածաշրջանի դեմ․ Նիկոլ Փաշինյան33-ամյա երիտասարդը վիճաբանության ժամանակ դանակահարել էր կնոջըՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. Յենս ՍտոլտենբերգԻնչպես կանխարգելել երիկամի քաղցկեղը․ ԱՆ խորհուրդներըՔԿ հերթական քննչական բաժինը վերանորոգված վարչական տարածք ունի․ բացմանը մասնակցել է ՔյարամյանըԻսպանական ակումբներից մեկը հետաքրքրված է Էդուարդ Սպերցյանի ծառայություններովՔննարկվել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունը ՀՀ նախագահը շնորհավորել է ՊուտինինՉինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա՝ բանակցելու. PoliticoԿատարի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանումՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. գլխավոր քարտուղարԱկնկալում ենք ՆԱՏՕ-ի աջակցությունը ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացին. ՓաշինյանԻնչու՞ Բաքուն Տավուշի գյուղերի հարցը 15 տարի առաջ չէր ներկայացնում, գիտի` ինչ իշխանություն է իր առջև Սյունիքում 4 մարդու կյանք խլած ավտովթարի հանգամանքները պարզվում են քրեական վարույթի շրջանակներումԱմոթ է՝ ունենք խոնարհված եկեղեցիներ ու ավերված բերդեր, այս 34 տարիներին քանի՞սն ենք վերականգնելՎարչապետ Փաշինյանը եւ Յենս Ստոլտենբերգը հանդես են գալիս հայտարարություններով Գորիս-Կապանի հանձնումից հետո Սյունիքի խոցելիությունը մեծացավ, նույնը կլինի Տավուշում«Գորիս» ՔԿՀ պետն ազատվել է պաշտոնիցՌուսաստանը կանգ չի առնի, հաջորդը մենք կլինենք. ՄիշելՀՀ ԱԺ հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ Պետական տուրք կսահմանվի ավիացիոն ոլորտի որոշ ծառայությունների համար Խոսքը հայկական գյուղերին չի վերաբերվում. Հովիկ Աղազարյանը՝ Տավուշի 4 գյուղերի մասինՏեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առանձնազրույցըՏավուշում տեղի ունեցողը որևէ առնչություն չունի պետական սահմանի դելիմիտացիայի կամ դեմարկացիայի հետ. ԹաթոյանԶախարովան մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը «պատերազմ սկսվելու» հավանականության մասինՄարզերում ևս շրջիկ առևտուրը կկանոնակարգվի
Ամենադիտված