Վլադիմիր Պուտինը ապազգային մտածողության նշաններն է թվարկել
ԱշխարհՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ծայրահեղականության դրսևորում է անվանել երկրում գործող կարգը տապալելու կոչերը: Այս մասին հայտնել է kommersant.ru-ն` հղում անելով նախագահի հայտարարությունը Անվտանգության խորհրդի նիստին, որտեղ քննարկվել է ծայրահեղականությանը հակազդելու պետական կոնցեպցիան: Նա կոչ է արել Ռուսաստանում «գունավոր» հեղափոխություն թույլ չտալ:
«Հակամարտությունների բորբոքումը տարբեր ազգերի և հավատքի մարդկանց միջև, ազգայնական գաղափարախոսության քարոզչությունը, հասարակական կարգի զանգվածային խախտումներն այդ նպատակով, գործող կարգը բռնի տապալելու կոչերը՝ դրանք ապազգային քայլեր են՝ ծայրահեղականության դրսևորում»,- հայտարարել է նա:
Վլադիմիր Պուտինը գտնում է, որ անհրաժեշտ է հաշվի առնել այլ երկրների դասերը, որտեղ ծայրահեղականությունն օգտագործվում է որպես աշխարհաքաղաքական ինստիտուտ: