Խոստովանություն` մեկ տարի անց. Կոբզոնն ատում է «Մայդանը»
ԱշխարհՀանրահայտ երգիչ, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը ծնվել և իր երիտասարդությունն անցկացրել է Դոնբասում: Գուցե այդ է պատճառը, որ նրա կարծիքը Դոնբասի մասին առանց փոխզիջումների և էմոցիոնալ է: «Նորությունների ռուսական ծառայության» եթերում նա խոստովանել է, որ ատում է Մայդանում մեկ տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները: Այս մասին հայտնում է «Правда.Ру»-ն:
«Մայդանն ուկրաինացիներին զոմբիացրել է, նրանք դարձել են ահաբեկիչներ: Ես ատում եմ «Մայդանն» ու դրա բոլոր հետևորդներին: Անհրաժեշտ է Ուկրաինայի ժողովրդին բացատրել, թե ինչ է Եվրամիությունը, ուր են նրանք ձգտում: Նրանց խաբել են, միմյանց դեմ տրամադրել»,- նրա խոսքերն է մեջբերել լուրերի ռուսական ծառայությունը:
Այսօր Ուկրաինայում նշում են «Եվրամայդանի» մեկնարկի օրը: