Աֆղան զինվորականները հայտնել են ԻՊ-ի շուրջ 30 գրոհայինների ոչնչացնելու մասին

2016-06-19 21:58:12

Աֆղան զինվորականները հայտնել են երկրի արևելյան Նանգարհար նահանգում իրականացված ավիահարվածների ընթացքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շուրջ 30 գրոհայինների ոչնչացնելու մասին:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն' վկայակոչելով աֆղանական լրատվամիջոցը, նահանգապետ Աթաուլլա Կոգուանին հայտնել է, որ ավիահարվածները գրոհայինների ուղղությամբ հասցվել են շաբաթ երեկոյան, որի հետևանքով 27 ահաբեկիչ է սպանվել Գիրո և Աբդուլհել շրջաններում:

Պաշտոնյան ընդգծել է, որ սպանված գրոհայինների թվում արտասահմանցիներ էլ են եղել, սակայն չի նշել նրանց քաղաքացիությունը:

Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը ևս հայտնել է Պակիստանի հետ սահմանային Աչին շրջանում ավիահարվածների հետևանքով մի քանի գրոհայինների ոչնչացման մասին:

Դիտվել է 395 անգամ:


Լրահոս
23 Հուն
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը