Պետք է ուրախ լինենք, որ մեր երկրի վարչապետը հանդիպում է այդ հատվածներում ապրող մարդկանց հետ Մեր որևէ համագործակցություն չի կարող ուղղված լինել մեր իսկ տարածաշրջանի դեմ․ Նիկոլ Փաշինյան ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. Յենս Ստոլտենբերգ ՔԿ հերթական քննչական բաժինը վերանորոգված վարչական տարածք ունի․ բացմանը մասնակցել է Քյարամյանը ՀՀ նախագահը շնորհավորել է Պուտինին Վարչապետ Փաշինյանը եւ Յենս Ստոլտենբերգը հանդես են գալիս հայտարարություններով «Գորիս» ՔԿՀ պետն ազատվել է պաշտոնից Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առանձնազրույցը Տավուշում տեղի ունեցողը որևէ առնչություն չունի պետական սահմանի դելիմիտացիայի կամ դեմարկացիայի հետ. Թաթոյան Զախարովան մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը «պատերազմ սկսվելու» հավանականության մասին 

Հայաստանում փող շատ կա, բայց մարդիկ վախենում են ներդրումներ կատարել. Միքայել Մելքումյան

Տնտեսություն

Հայաստանում ներդրումներ կատարելու համար խանգարում է նախկին փորձը: Մարդիկ փող ունեն, բայց չեն ուզում գործի մեջ դնել: ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք արտահայտեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանը:

«Ամենամեծ խանգարող գործոնը՝ անցած փորձն է: Ենթադրենք` մեկն ուզում է գնալ մի բժշկի մոտ բուժվելու, բայց այդ բժիշկը բարի համբավ չունի, իսկ նրա առողջապահական իրավունքները պաշտպանված չեն: Ներդրումը նույնպես նման մի գործընթաց է, ինչի պատճառով էլ մարդիկ այսօր վախենում են»- ասաց նա:

Պատգամավորի խոսքով՝ Հայաստանի անցած փորձը ցույց է տվել, թե ներդրումները ինչպես են եկել Հայաստան, և, թե ինչ է կատարվել դրանց հետ, հետևաբար մարդիկ հասկանում են, թե որն է այդ խանգարող գործոնը:

«Մյուս կարևոր գործոնը կառավարության ծրագրերն են ու խոստումները, որոնք այս տարիների ընթացքում չեն գրավել ներդրողներին ու արդարացրել նրանց սպասումները: Հատկապես նոր եկող կառավարությունների ծրագրերն ու խոստումները պետք է գրավիչ լինեն: Ես միշտ ասել եմ, որ կառավարության ծրագրում առաջին հերթին պետք է ներդրողների անվտանգությունն ապահովվի, որը Հայաստանի և ոչ մի կառավարության ծրագրում չի եղել: Եթե մարդիկ ներդրում են անում, ուրեմն հետագայում չպետք է դրա ձեռքը կրակն ընկնեն: Այսինքն, եթե այստեղ շենք են կառուցում, ոչ կարողանում են բնակարանները վաճառել, ոչ դրանք տեղափոխել…. ահա այստեղ է, որ խնդիրներ են առաջանում և դրա համար էլ ներդրումներ մեզ մոտ հիմնականում չեն լինում»,- ասաց նա ու հստակեցրեց, որ այսօր ներդրումներ լինում են մասնավորապես այն երկրներում, որտեղ մարդկանց իրավունքները պաշտպանված են, իսկ կառավարության ծրագրերն՝ իրատեսական:

«Ներդրումները լինում են այնտեղ, որտեղ որ փողեր են շրջանառվում, իսկ Հայաստանում փողը կա, բայց շրջանառության մեջ դրված չէ: Վերջապես այսօր բոլորն էլ շատ լավ հասկանում են, որ խնդիրը կոռուպցիան է, մոնոպոլիները, վարչական միջամտությունները, հովանավորչությունը, մասամբ նաև՝ չլուծված արտաքին խնդիրները»,- նկատեց պատգամավորը:

Միքայել Մելքումյանը հատուկ է շեշտում, եթե նույնիսկ մոնոպոլիայի ու կոռուպցիայի դեմ պայքարը մի փոքր տեղից շարժվի, ապա հույս չկա, որ Հայաստանում գործարարների ու ներդրողների իրավունքնրը կպաշտանվեն, բայց միևնույն ժամանակ ընդգծում է նաև, որ գուցե այդ պայքարը ևս իներցիայով օգուտ չտա, քանի որ բացասական սպասումները երկար են տևում, իսկ մարդկանց մեծ մասն այսօր շատ հիասթափված է. «Այսինքն խնդիրների լուծումները պետք է օրինակով ապացուցվեն, որովհետև, եթե ապացույց չլինի, նույն մթնոլորտը կշարունակվի: Ներդրողն ինքն անձամբ պետք է դրանում համոզվի, իսկ ապացույց չլինելու դեպքում մարդիկ հաստատ չեն հավատա»:

Ներդրողներին գրավելու համար պատգամավորն առաջարկում է մշակել պիլոտային ծրագրեր, մի քանի խոշոր նախագծեր, որոնց կառավարությունն՝ ինքը տեր կկանգնի, որով իսկապես ներդրողին կգրավի:

«Տնտեսական ռիթմը թուլացել է, և մենք չենք բավարարվում այդ տարիների աշխատավարձով ու կենսամակարդակով: Այն ժամանակ նաև շատ էր պտտվում ստվերային փողը, այսօր ստվերը մի քիչ կրճատվել է, բայց այդ փողերը գալիս են այստեղ, կենտրոնանում ու դուրս գնում: Իրականում այսօր փողի խնդիր չկա. Հայաստանում պահած փողեր շատ կան, բայց վախենում են ներդրում անելուց: Այստեղ փողը մրսած ու սառած է, հետևաբար մարդիկ նախընտրում են այն դուրս տանել ու իրենց եկամուտները փրկել, քան` Հայաստանում ներդնել ու սառեցնել»,- եզրափակեց պատգամավորը:

Արմինե Եփրեմյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Պետք է ուրախ լինենք, որ մեր երկրի վարչապետը հանդիպում է այդ հատվածներում ապրող մարդկանց հետՆշվել է աշխարհի ամենակեղտոտ օդ ունեցող մայրաքաղաքը Մեր որևէ համագործակցություն չի կարող ուղղված լինել մեր իսկ տարածաշրջանի դեմ․ Նիկոլ Փաշինյան33-ամյա երիտասարդը վիճաբանության ժամանակ դանակահարել էր կնոջըՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. Յենս ՍտոլտենբերգԻնչպես կանխարգելել երիկամի քաղցկեղը․ ԱՆ խորհուրդներըՔԿ հերթական քննչական բաժինը վերանորոգված վարչական տարածք ունի․ բացմանը մասնակցել է ՔյարամյանըԻսպանական ակումբներից մեկը հետաքրքրված է Էդուարդ Սպերցյանի ծառայություններովՔննարկվել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունը ՀՀ նախագահը շնորհավորել է ՊուտինինՉինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա՝ բանակցելու. PoliticoԿատարի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանումՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. գլխավոր քարտուղարԱկնկալում ենք ՆԱՏՕ-ի աջակցությունը ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացին. ՓաշինյանԻնչու՞ Բաքուն Տավուշի գյուղերի հարցը 15 տարի առաջ չէր ներկայացնում, գիտի` ինչ իշխանություն է իր առջև Սյունիքում 4 մարդու կյանք խլած ավտովթարի հանգամանքները պարզվում են քրեական վարույթի շրջանակներումԱմոթ է՝ ունենք խոնարհված եկեղեցիներ ու ավերված բերդեր, այս 34 տարիներին քանի՞սն ենք վերականգնելՎարչապետ Փաշինյանը եւ Յենս Ստոլտենբերգը հանդես են գալիս հայտարարություններով Գորիս-Կապանի հանձնումից հետո Սյունիքի խոցելիությունը մեծացավ, նույնը կլինի Տավուշում«Գորիս» ՔԿՀ պետն ազատվել է պաշտոնիցՌուսաստանը կանգ չի առնի, հաջորդը մենք կլինենք. ՄիշելՀՀ ԱԺ հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ Պետական տուրք կսահմանվի ավիացիոն ոլորտի որոշ ծառայությունների համար Խոսքը հայկական գյուղերին չի վերաբերվում. Հովիկ Աղազարյանը՝ Տավուշի 4 գյուղերի մասինՏեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առանձնազրույցըՏավուշում տեղի ունեցողը որևէ առնչություն չունի պետական սահմանի դելիմիտացիայի կամ դեմարկացիայի հետ. ԹաթոյանԶախարովան մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը «պատերազմ սկսվելու» հավանականության մասինՄարզերում ևս շրջիկ առևտուրը կկանոնակարգվի Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով Որտեղի՞ց լինի ՀՀ, երբ երկրին դավաճանածը գյուղացուն համոզում է, որ պետք է ձեր հողերն էլ տանք թշնամուն. ԶաքարյանՏարադրամի փոխարժեքները մարտի 19-ինՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 18-ից մարտի 19-ըՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված 7500 տուփ ծխախոտի տեղափոխման փորձըՂազարավանի միանձնուհիներն այցելել են Արցախից բռնի տեղահանված ընտանիքինՆիկոլ Փաշինյանը տեղափոխվել է TikTokԽի՞ եմ էսքան հայհոյանք, լուտանք ու անեծք վերցնում, մազոխի՞ստ եմ, ոչ, սիրում եմ ձեզ. ՓաշինյանՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանեց ԵրևանՍերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր ՊուտինինՓրկարարները մասնատել են ծառըՍարսռել կարելի է այն մտքից, թե տավուշցիները ինքնապաշպանական խմբեր կստեղծեն պաշտպանվելու համար. ՀովհաննիսյանՀամլետ Սահակյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալՀիվանդանոց տեղափոխվելիս շտապօգնության ավտոմեքենայում մահացել է Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի զինղեկըՉիվա բնակավայրում և միջնակարգ դպրոցում գործարկվելու են էլեկտրական շչակներՄենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. ՓաշինյանՎարդենիսում էլ ենք դպրոց սարքում, ու թող էլ չասեն՝ էս ինչ բանը փակում են, որովհետև տալիս ենՈսկեպարցիները Փաշինյանին ասել են՝ դու ստեղ ամագ ունե՞ս, որ ուզում ես տարածք զիջես. Գառնիկ Դանիելյան «Արտակարգ իրավիճակների օդանավակայան»-ի տարածքը կփոխանցվի ՊՆ-ինՏեղի է ունեցել Սևանա լճի ավազանում հողային ռեսուրսների և էկոհամակարգերի պահպանմանը նվիրված ծրագրի աշխատաժողովըԱռանձնապես խոշոր չափի՝ մոտ 300 գ․ «Մեթամֆետամինի» ապօրին շրջանառություն՝ երիտասարդ կնոջ և տղամարդու կողմից․ վերջիններս կալանավորվել են Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան
Ամենադիտված