Պետք է ուրախ լինենք, որ մեր երկրի վարչապետը հանդիպում է այդ հատվածներում ապրող մարդկանց հետ Մեր որևէ համագործակցություն չի կարող ուղղված լինել մեր իսկ տարածաշրջանի դեմ․ Նիկոլ Փաշինյան ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. Յենս Ստոլտենբերգ ՔԿ հերթական քննչական բաժինը վերանորոգված վարչական տարածք ունի․ բացմանը մասնակցել է Քյարամյանը ՀՀ նախագահը շնորհավորել է Պուտինին Վարչապետ Փաշինյանը եւ Յենս Ստոլտենբերգը հանդես են գալիս հայտարարություններով «Գորիս» ՔԿՀ պետն ազատվել է պաշտոնից Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առանձնազրույցը Տավուշում տեղի ունեցողը որևէ առնչություն չունի պետական սահմանի դելիմիտացիայի կամ դեմարկացիայի հետ. Թաթոյան Զախարովան մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը «պատերազմ սկսվելու» հավանականության մասին 

Կարապետյանն անում է այն, ինչն արգելված էր Աբրահամյանին…

Վերլուծական

Այսպիսով, ինչպես և ակնկալվում էր, ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ միաձայն կերպով վավերացրել է ապօրինի հարստացումը քրեականացնող օրենսդրական նախաձեռնությունը: Նշենք, որ օրենքի նախագծերի փաթեթով նախատեսվում է, որ քրեական պատասխանատվության՝ երեքից վեց տարվա ազատազրկման կենթարկվեն ապօրինի հարստացած՝ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող այն պաշտոնատար անձինք, որոնց գույքի ավելացումը կամ պարտավորությունների նվազումն էականորեն գերազանցում է նրանց օրինական եկամուտները, և որը ողջամտորեն չի հիմնավորվում դրանցով. որպես վտանգավոր շեմ հայտարարված է 5 մլն դրամը:

Այն, որ մեր երկրում պետական պաշտոնը որպես անձնական հարստություն դիզելու միջոց ու նպատակ է ծառայում դեռևս սկսած ոչ միայն 90-ականներից, այլև շատ ավելի վաղուց, նորություն չէ. հավանաբար՝ մեկ ձեռքի մատների վրա կարելի է հաշվել այն չինովնիկներին, ովքեր իրենց աշխատանքային ողջ կարիերայի ընթացքում կարողացել են հաղթահարել փողի գայթակղությունն ու չտրվել սրտի կանչին՝ անձնվիրաբար ու ազնվորեն ծառայելով պետությանը:

Հարցը, սակայն, որ առաջացնում է խորհրդարանում բավական հապճեպորեն ընդունված այս օրենքը, ոչ միայն կապված է դրա՝ հայաստանյան պայմաններում հնարավոր անարդյունավետության հետ, այլ՝ այն հարցի, թե ինչու հատկապես հիմա որոշվեց բեմադրել այս գեղեցիկ, բայց միանգամայն անիրական թվացող ներկայացումը:

Հասկանալու համար ոչ միայն սրա, այլև երկրում վերջին ամիսներին տեղի ունեցող բոլոր գործընթացների իմաստն ու հիմնական դրդապատճառը, հարկավոր է, անկասկած, ուշադրություն դարձնել այն միջավայրին, ժամանակային այն հատվածին, որոնց պայմաններում տեղի են ունենում որոշակի տեղաշարժեր. երկու կարծիք լինել չի կարող այն բանում, որ սույն օրենքի ընդունումը մեծապես պայմանավորված է ՀՀԿ «ռեբրենդինգով»: Իշխանությունները, որոնց ողջ «ուշքումիտքն» առաջիկա ընտրությունները «բարով-խերով» անցկացնելն է, չգիտեն՝ է՛լ ինչ անեն, որպեսզի կարապետյանական «բարեփոխումները» սկսեն իսկապես հույս ներշնչել հասարակությանը, թե ՀՀԿ-ին մեկ անգամ վստահության քվե տալով՝ ժողովուրդն ընկնելու է «մոր փորն», ու սկսվելու է Հայաստանից Սինգապուր կերտելու անկասելի գործընթացը՝ Կարապետյանի գլխավորությամբ՝ բնականաբար:

Որքան էլ կարող է ոմանց համար անակնկալ հնչել, բայց փաստ է, որ ապօրինի հարստացման դեմ համապատասխան օրինագիծ ընդունելու գաղափարն ամենևին էլ նոր չէ. նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախկինում եվրոպական բոլոր պատվիրակությունների հետ ունեցած հանդիպումների ժամանակ ևս ակտիվորեն քննարկում էր այս թեման և նույնիսկ Արդարադատության նախարարին հանձնարարականներ էր տվել՝ խնդրի հետ կապված: Եվ ուրեմն՝ բնական հարց՝ ակամայից. ինչո՞ւ են իշխանությունները որոշել հենց Կարապետյանի օրոք այս թեման դնել շրջանառության մեջ, ու մի՞թե սրանում ընդգծված հակաաբրահամյանական տարրեր չկան: Պատասխանն առավել քան ակնհայտ է՝ այն, ինչ թույլատրված չէր անել նախկինին, միանգամայն թույլատրելի ու խրախուսելի է համարվում ներկա վարչապետի համար. նա, ըստ էության, Բաղրամյան 26-ին ավելի հոգեհարազատ մեկն է:

Անքննարկելի է՝ իշխանություններն այս ամենով, ըստ էության, լուծում են երկու խնդիր՝ արտաքին ու ներքին. աշխարհին ցույց տալու բան կունենան ու եվրոպացիներին կփաստեն իրենց՝ երկրում արմատացած կոռուպցիան հաղթահարելու «վճռակամությունը», հասարակության ականջն էլ ձեռքի հետ կշոյեն՝ միամիտներին համոզելով, թե ամեն բան երկրում լավ է լինելու:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Փաստացի, այսօր Հայաստանին և հայ ժողովրդին պատերազմով սպառնում են երկու հոգի՝ Ալիևը և Փաշինյանը. ՀայրապետյանՊետք է ուրախ լինենք, որ մեր երկրի վարչապետը հանդիպում է այդ հատվածներում ապրող մարդկանց հետՆշվել է աշխարհի ամենակեղտոտ օդ ունեցող մայրաքաղաքը Մեր որևէ համագործակցություն չի կարող ուղղված լինել մեր իսկ տարածաշրջանի դեմ․ Նիկոլ Փաշինյան33-ամյա երիտասարդը վիճաբանության ժամանակ դանակահարել էր կնոջըՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. Յենս ՍտոլտենբերգԻնչպես կանխարգելել երիկամի քաղցկեղը․ ԱՆ խորհուրդներըՔԿ հերթական քննչական բաժինը վերանորոգված վարչական տարածք ունի․ բացմանը մասնակցել է ՔյարամյանըԻսպանական ակումբներից մեկը հետաքրքրված է Էդուարդ Սպերցյանի ծառայություններովՔննարկվել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունը ՀՀ նախագահը շնորհավորել է ՊուտինինՉինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա՝ բանակցելու. PoliticoԿատարի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանումՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. գլխավոր քարտուղարԱկնկալում ենք ՆԱՏՕ-ի աջակցությունը ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացին. ՓաշինյանԻնչու՞ Բաքուն Տավուշի գյուղերի հարցը 15 տարի առաջ չէր ներկայացնում, գիտի` ինչ իշխանություն է իր առջև Սյունիքում 4 մարդու կյանք խլած ավտովթարի հանգամանքները պարզվում են քրեական վարույթի շրջանակներումԱմոթ է՝ ունենք խոնարհված եկեղեցիներ ու ավերված բերդեր, այս 34 տարիներին քանի՞սն ենք վերականգնելՎարչապետ Փաշինյանը եւ Յենս Ստոլտենբերգը հանդես են գալիս հայտարարություններով Գորիս-Կապանի հանձնումից հետո Սյունիքի խոցելիությունը մեծացավ, նույնը կլինի Տավուշում«Գորիս» ՔԿՀ պետն ազատվել է պաշտոնիցՌուսաստանը կանգ չի առնի, հաջորդը մենք կլինենք. ՄիշելՀՀ ԱԺ հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ Պետական տուրք կսահմանվի ավիացիոն ոլորտի որոշ ծառայությունների համար Խոսքը հայկական գյուղերին չի վերաբերվում. Հովիկ Աղազարյանը՝ Տավուշի 4 գյուղերի մասինՏեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առանձնազրույցըՏավուշում տեղի ունեցողը որևէ առնչություն չունի պետական սահմանի դելիմիտացիայի կամ դեմարկացիայի հետ. ԹաթոյանԶախարովան մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը «պատերազմ սկսվելու» հավանականության մասինՄարզերում ևս շրջիկ առևտուրը կկանոնակարգվի Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով Որտեղի՞ց լինի ՀՀ, երբ երկրին դավաճանածը գյուղացուն համոզում է, որ պետք է ձեր հողերն էլ տանք թշնամուն. ԶաքարյանՏարադրամի փոխարժեքները մարտի 19-ինՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 18-ից մարտի 19-ըՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված 7500 տուփ ծխախոտի տեղափոխման փորձըՂազարավանի միանձնուհիներն այցելել են Արցախից բռնի տեղահանված ընտանիքինՆիկոլ Փաշինյանը տեղափոխվել է TikTokԽի՞ եմ էսքան հայհոյանք, լուտանք ու անեծք վերցնում, մազոխի՞ստ եմ, ոչ, սիրում եմ ձեզ. ՓաշինյանՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանեց ԵրևանՍերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր ՊուտինինՓրկարարները մասնատել են ծառըՍարսռել կարելի է այն մտքից, թե տավուշցիները ինքնապաշպանական խմբեր կստեղծեն պաշտպանվելու համար. ՀովհաննիսյանՀամլետ Սահակյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալՀիվանդանոց տեղափոխվելիս շտապօգնության ավտոմեքենայում մահացել է Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի զինղեկըՉիվա բնակավայրում և միջնակարգ դպրոցում գործարկվելու են էլեկտրական շչակներՄենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. ՓաշինյանՎարդենիսում էլ ենք դպրոց սարքում, ու թող էլ չասեն՝ էս ինչ բանը փակում են, որովհետև տալիս ենՈսկեպարցիները Փաշինյանին ասել են՝ դու ստեղ ամագ ունե՞ս, որ ուզում ես տարածք զիջես. Գառնիկ Դանիելյան «Արտակարգ իրավիճակների օդանավակայան»-ի տարածքը կփոխանցվի ՊՆ-ինՏեղի է ունեցել Սևանա լճի ավազանում հողային ռեսուրսների և էկոհամակարգերի պահպանմանը նվիրված ծրագրի աշխատաժողովըԱռանձնապես խոշոր չափի՝ մոտ 300 գ․ «Մեթամֆետամինի» ապօրին շրջանառություն՝ երիտասարդ կնոջ և տղամարդու կողմից․ վերջիններս կալանավորվել են
Ամենադիտված