Այսուհետ՝ դատապարտյալների մի մասը նույնպես ընտրություններին մասնակցելու հնարավորություն կունենա

2017-01-11 17:30:56

Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին մասնակցելու հնարավորություն կունենան նաև ազատազրկման դատապարտված անձինք, ովքեր չեն կատարել ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն: Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը: «Եթե նախկինում ազատազրկման դատապարտված անձինք չէին մասնակցում ընտրություններին, ապա հիմա նոր Ը նտրական օրենսգրքի կանոնակարգումների հիման վրա ազատազրկման դատապարտված որոշ անձանց համար սահմանվել է ընտրություններին մասնակցելու հնարավորություն»,-նշեց Մուկուչյանը:

Նա մանրամասնեց, որ նոր կանոնակարգման համաձայն ընտրություններին մասնակցելու իրավունք կունենան ազատազրկված այն անձինք, ովքեր չեն կատարել ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություններ: Մուկուչյանը հիշեցրեց, որ մինչ այդ ազատազրկման դատապարտված որևէ անձ ընտրություններին մասնակցելու իրավունք չուներ:

Դիտվել է 353 անգամ:

Լրահոս
23 Ապր
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը