Ազատվել եմ պաշտոնից. Արսեն Արշակյան

2017-02-16 11:33:06

«Իմ դիմումի համաձայն ազատվել եմ պաշտոնից, գտնվում եմ ԱԻՆ-ի կադրերի ռեզերվում՝ մինչև հաջորդ պաշտոնի նշանակում»,- այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Արտակարգ իրավիճակների Փրկարար ծառայության փրկարար ուժերի վարչության պետ Արսեն Արշակյանը:

Հարցին, թե երբ է դիմում ներկայացրել, Արշակյանն ասաց, որ չի կարող կոնկրետ օրն ասել, բայց պնդեց, որ ինքը շարունակում է լինել ԱԻՆ աշխատակից:

Նշենք, որ մամուլում շրջանառվում են լուրեր, թե ԱԻՆ նոր նախարար Դավիթ Տոնոյանը ակտիվորեն կադրային փոփոխություններ է իրականացնում:

Դիտվել է 15779 անգամ:


Լրահոս
21 Փտր
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը