00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Իբրահիմովիչը մրցակցի հարվածելու համար կարմիր քարտ է ստացել (տեսանյութ)«Արսենալ»-ը նոր մարզչի անունը կհայտնի այս շաբաթ Արգենտինայի հավաքականի կազմը ՊՍԺ-ն առաջիկայում կհայտնի Բուֆոնի հետ պայմանագիր կնքելու մասին«Քլիվլենդ»-ի հաղթանակն ու լավագուն խաղային դրավգները (տեսանյութ)«Զվարթնոց»-ում ֆուտբոլային տարին սկսված է. օդանավակայանում տեղադրվել են ֆուտբոլիստների մանեկենները«Արսենալ»-ը ներկայացրել է նոր մրցաշրջանի մարզահագուստը (տեսայութ)«Հայկական տոլման՝ Հարվարդի համալսարանում» (լուսանկար)Ամուլսար տանող ճանապարհը դեռ փակ է. նախարարությունից արձագանք չկա (տեսանյութ)Ամենաերջանիկ կանանց կրծքի չափսը

Խիստ վտանգավոր իրավիճակ է ստեղծվել «Նաիրիտ»-ի շուրջ

Օրերս Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատրանում տեղի ունեցավ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարչի նշանակած Պարտատերերի առաջին ժողովը, որի ժամանակ ձևավորվեց պարտատերերի խորհուրդ, որում ընդգրկվեցին հինգ խոշոր պարտատերերը՝ ՀՀ Ֆինանսների նախարարությունը (մոտ 11 մլրդ դրամ), Կառավարությանն առընթեր Պետեկամուտների կոմիտեն (10 մլրդ), «Գազպրոմ Ամենիա»-ն, «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ն (22 մլրդ 822 մլն) և «Նաիրիտ 2» ՓԲԸ-ն (6մլրդ): 

Սնանկության կառավարիչ Կարեն Ասատրյանը հայտարարեց, որ «Նաիրիտ» գործարանում ներկայում ընթանում են գույքագրման աշխատանքներ, ձևավորվել է հանձնաժողով, գործարանը գնում է լուծարման: 

«EU-Asia Business Finance Center Holding-ը հոկտեմբերին, հանդիպելով ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ և ունենալով հստակ պայմանավորվածություններ Հայաստանում խոշոր ներդրումային ծրագրեր իրականացնելու շուրջ, կատարել էր իր բոլոր պայմանավորվածությունները։ Տարբեր ոլորտներում ներդրումային ծրագրեր իրականացնելու շուրջ, որպես առաջին փորձաքար, հոլդինգը նախատեսել էր Հայաստանի քիմիական արդյունաբերության վերաթողարկումը՝ ի դեմ «Նաիրիտ» քիմիական գործարանի։ 

Հոլդինգը ներկայացրել էր հիանալի պատրաստված ներդրումային առաջարկը՝ մոտ 150 մլն եվրոյի շրջանակներում, այնուամենայնիվ, հայտարարվեց տենդեր։  Մրցույթը տեղի ունեցավ հունվարի 20-ին, սակայն մինչ այսօր ՀՀ կառավարությունից Հոլդինգի ղեկավարությունը պատասխան չի ստացել։ 

Անպատասխան է մնացել նաև նաիրիտցիների և կուսակցությունների առաջարկ-նամակը՝ ուղղված վարչապետ Կարեն Կարապետյանին՝ հանձնարարել համապատասխան նախարարությանը՝ բանակցել «ՀԷՑ» ՓԲԸ-ի բաժնետիրոջ և «ՀԷՑ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի հետ՝ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի պարտավորությունների մարումը 6 ամսով հետաձգելու և ժամանակացույց կազմելու հարցով:

Այս երկու հարցերի պատասխանները մնացել են օդում կախված: Կառավարությունը՝ ի դեմս վարչապետ Կարապետյանի, առաջարկ-նամակը ուղարկել էր Էներգետիկայի նախարարություն, որտեղից էլ այն ուղարկվել էր գործարանի սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանին: 

ԼՈՒՐԵՐ.com-ը կապ հաստատեց վերջինիս հետ՝ հասկանալու, ինչ ժամկետներում են նամակին պատասխանելու: Սակայն, Ասատրյանը կտրականապես հրաժարվեց որևէ հստակ պատասխան տալ: Նա նշեց, որ Կառավարությունից նամակն ուղարկվել է իրեն և նա այն ընդունել է որպես ի գիտություն, ուրիշ ոչինչ: «Հասցեատերը ե՞ս եմ: Իմ անունով նամակ չեն ուղարկել: Ես ոչ մի պարտավորություն չունեմ այդ նամակին պատասխանելու: Ես ինչ իմանամ, ինչու են Կառավարությունից կամ նախարարությունից այն ուղարկել ինձ: Ես դա ընդունել եմ որպես ի գիտություն, ուրիշ ոչինչ: Ես կարող եմ գնահատականներ տալ միայն սնանկության գործով, ուրիշ այլ հարցերով՝ ոչ: Դա սնանկության վարույթին չի վերաբերում»,- ասաց նա: 

Իսկ «EU-Asia Business Finance Center Holding»-ի հայտի մասով ևս Ասատրյանը շեշտեց՝ իր անունով որևէ նամակ, հայտ չի ուղարկվել: «Այդ ամենն ինձ ներկայացվել է որպես ի գիտություն: Մենք սնանկության վարույթին չվերաբերող հարցեր չենք քննարկում: Այդ հարցերին պատասխանելու ոչ մի բան չունեմ: Այդ հարցերում ես չեմ առնչվում: Ես չգիտեմ, ով կապ ունի դրանց հետ: Երբ Աշոտ Գրիգորյանը, օրենքով սահմանված կարգով, կներկայացնի սնանկության վարույթին վերաբերող որևէ հայտարարություն, հետևաբար ես որպես սնանկության կառավարիչ կներկայացնեմ իմ դիրքորոշումը»,- հայտարարեց Կարեն Ասատրյանը: 

Նաիրիտցիները հետևություն են անում, որ Կարեն Կարպետյանը ամեն ինչ անում է Տիգրան Սարգսյանի կատարած հանցագործության հետքերն ու «Նաիրիտ»-ի թալանը կոծկելու ուղղությամբ: Այդ պատճառով էլ ընտրել է նման գործելաոճ:

Նաիրիտցիներին մնում է միայն հույս դնել վարչապետին ուղղված նամակը ստորագրած կուսակցությունների հետևողականության և «Նաիրիտ»-ի հարցի լուծման պատասխանը Կարեն Կարապետյանից պահանջելու հարցում:

Նկատենք, որ «Նաիրիտ»-ում, օգտվելով կառավարության և իրավապահ մարմինների լռությունից, արդեն մի քանի օր է սկսել են աշխատավարձի վճարումը կատարելու անվան տակ գործարանի հետագա աշխատանքի համար անհրաժեշտ սարքավորումների վերածումը թափոնների: Չմոռանանք, որ հայտարարված մրցույթի երկրորդ փուլում նախատեսված էր ներդնող ընկերությանը հնարավորություն ընձեռել գործարանի իրավիճակի հետ ծանոթանալ և ներդրման ծրագիր ներկայացնել: Պարզից էլ պարզ է, եթե սնանկության կառավարիչը կարողանա արագ կարգով, համապատասխան մարմինների թողտվության պայմաններում, իրականացնել «Նաիրիտ»-ի սարքավորումների վերածումը թափոնի, ապա ոչ մի ներդնող էլ ամայի տարածքում չի համաձայնվի որևէ ներդրում կատարել: Ինչպես տեղեկացնում են «Նաիրիտ»-ի համակարգող խումբի ներկայացուցիչները նրանք լինելու են հետևողական և իրենց պայքարը չեն դադարեցնելու:

Քրիստինա Աղալարյան

դիտվել է 2251 անգամ
Լրահոս
23 Մայ
ԱԽ քարտուղարի հարցազրույցը շատ թույլ էր ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի ընտանիքը. wnews.am (լուսանկարներ) Մի սիրահարվեք Կշեռքի Արայիկ Հարությունյանը հանձնարարել է ֆինանսական աուդիտ կազմակերպել Փոխտնօրենն ապտակել է աշակերտին՝ ապրիլյան զանգվածային հավաքներին մասնակցելու համար. հարուցվել է քրգործ 61 շրջանավարտ ստացել է փաստաբանի գործունեության արտոնագիր Ներկայացվել է Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100- ամյակի տոնակատարությունների լոգոտիպը Հանձնարարելու եմ ստուգումներ սկսել մետաղական հանքերում. Նիկոլ Փաշինյանը դիմել է ժողովրդին (տեսանյութ) Իրանում ավելի քան հազար մարդ է սնկից թունավորվել Չուգասզյանի ինքնազգացողությունը վատացել էԱՄՆ պատրաստ է ուսումնասիրել Հայաստանը «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիա»-ի ծրագրում ներառելու հարցը Ձերբակալվել է Միհրան Պողոսյանի օգնականը Իբրահիմովիչը մրցակցի հարվածելու համար կարմիր քարտ է ստացել (տեսանյութ)«Արսենալ»-ը նոր մարզչի անունը կհայտնի այս շաբաթ Արգենտինայի հավաքականի կազմը «Դուք լվացել եք Ձեր ձեռքերը». Ժիրայր Սեֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի նամակը՝ Նիկոլ Փաշինյանին Թոմաս դե Վաալն Արցախի մասնակցությունը բանակցային գործընթացին համարում է ակտուալ ՊՍԺ-ն առաջիկայում կհայտնի Բուֆոնի հետ պայմանագիր կնքելու մասինԱլեն Սիմոնյանը հրաժարվեց ԱԺ պատգամավորի մանդատից«Քլիվլենդ»-ի հաղթանակն ու լավագուն խաղային դրավգները (տեսանյութ)Լեգենդար ֆուտբոլիստները Պիրլոյի հրաժեշտի խաղին (տեսանյութ, լուսանկարն)Նիկոլ Փաշինյանը և Դեմետրիս Սիլուրիսը քննարկել են հայ-կիպրական հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված մի շարք հարցեր «Զվարթնոց»-ում ֆուտբոլային տարին սկսված է. օդանավակայանում տեղադրվել են ֆուտբոլիստների մանեկեններըԱռաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի բացառիկ հարցազրույցը (տեսանյութ) Ինչ են արձանագրել ճանապարհային ոստիկանները (տեսանյութ) Ժամանակն է, որ վրացիները այն հաճախականությամբ այցելեն Հայաստան, որով հայերն են գնում Վրաստան. ՀՀ նախագահ «Զգույշ խոսիր Ղարաբաղում»ՀՀ նախագահն անդրադարձել է կոռուպցիոն շղթաների հայտնաբերման մասին ԱԱԾ պետի հայտարարությանը Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է GALLUP International ասոցիացիայի նախագահ Կանչո Ստոյչևի հետ Նախագահը նկարիչների միությունում ներկա է գտնվել Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված ցուցահանդեսին Նոր խաղաքարտ Իսրայելի հակաթուրքական զինանոցում Դանակահարություն Շենգավիթում․ քրեական հետախույզները բացահայտել են հանցագործությունըՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է ԱՄՀ ներկայացուցիչ Յուլիա Ուստյուգովային Երիտասարդությունը Հայաստանի ապագան չէ, երիտասարդությունը Հայաստանի ներկան է. Հայկ ԿոնջորյանՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Աստանա Փաշինյանի իշխանության կողմից քաղաքական հետապնդումների արժանացողները դիմեն Աշոտյանին (տեսանյութ) «Արսենալ»-ը ներկայացրել է նոր մրցաշրջանի մարզահագուստը (տեսայութ)«Հայկական տոլման՝ Հարվարդի համալսարանում» (լուսանկար)16-ամյա դեռահասը կրակի է տվել հայրական տունն այն պատճառով, որ ծնողները հրաժարվել են իր համար նոր հեռախոս գնել (տեսանյութ)Ամուլսար տանող ճանապարհը դեռ փակ է. նախարարությունից արձագանք չկա (տեսանյութ)Ամենաերջանիկ կանանց կրծքի չափսըՆիկոլ Փաշինյանն իմ երազած վարչապետը չէ, բայց ցանկացած բանակցություններում նրա մեջքին կանգնած եմ. ՇարմազանովԲարձրագույն դատական խորհուրդը հանդիպել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորների հետԱտեստավորման արդյունքում բարձր գնահատականներ ստացած ուսուցիչների աշխատավարձերը կբարձրանան Դորտմունդի «Բորուսիա»-ն նոր գլխավոր մարզիչ ունիՄեր բնագավառը տգետ ղեկավարների չի սիրում. գյուղատնտեսՍփյուռքի նախարարը Գարեգին Բ Կաթողիկոսին է ներկայացրել ոլորտի առաջնահերթությունների վերաբերյալ իր տեսլականը Բացարձակ կապ չունեմ Շուշան Պետրոսյանի հետ. Արման Հարությունյան Ավստրալիայի Ռայդ քաղաքն ընդունել է Արցախի Հանրապետության անկախությանը սատարող բանաձևՀայաստանի ազգային հավաքականի «բաց» մարզում կանցկացնի
Ամենադիտված