Սեյրան Օհանյանը՝ Պավլիկ Մանուկյանին ծեծելու և բաժակի մեջ թքելու մասին (տեսանյութ)

2017-02-17 14:41:09

Այսօր տեղի ունեցավ Սեյրան Օհանյանի, Արմեն Մարտիրոսյանի, Վարդան Օսկանյանի ասուլիսը: Ասուլիսի ընթացքում քաղաքական գործիչները ներկայացրին իրենց ապագա անելիքները, ինչից հետո պատասխանեցին լրագրողների հարցերին:

Հարցին՝ ճի՞շտ է արդյոք, որ 2005 թվականի հունիսի 21-ին, երբ Սեյրան Օհանյանը ԼՂՀ ՊԲ հրամանատարն էր, նրա աշխատասենյակում միջադեպ է եղել  ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանի հետ: Ճշտող հարցին՝ արդյո՞ք Սեյրան Օհանյանը ծեծել է Պավլիկ Մանուկյանին և թքել նրա բաժակի մեջ, Սեյրան Օհանյանը պատասխանեց.

«Իմ աշխատասենյակում միջադեպ եղել է: Բաժակի մեջ թքելու..., ես նույնիսկ անհարմար եմ զգում, այդպիսի բան չի եղել: Միջանձնային հարաբերությունների մեջ եղել են որոշակի սխալներ, որից հետո Պավլիկ Մանուկյանի հետ երկարատև աշխատանք ենք ունեցել, հարաբերություններ ենք ունեցել և մեր հարաբերությունները բավականին բարձր մակարդակի վրա են եղել»:

Դիտվել է 2615 անգամ:


Լրահոս
21 Փտր
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը