Ոչնչացվել են Տիգրան Ուրիխանյանի ցուցապաստառները և վահանակները (լուսանկար)

2017-03-11 16:51:38

Այսօր, ժամը 14:30-ի դրությամբ Արաբկիր համայնքում անհայտ անձանց կողմից ոչնչացվել են «Ծառուկյան» դաշինքի անդամ, թիվ 2 ընտրատարածքում առաջադրված Տիգրան Ուրիխանյանի ցուցապաստառները և վահանակները: Այս մասին հայտնում են Տիգրան Ուրիխանյանի նախընտրական շտաբից: Թեկնածուի շտաբից ահազանգել են նաեւ ոստիկանության Արաբկիրի բաժին:

«Մենք սա որակում ենք որպես մրցակիցների կողմից անպարկեշտ դրսևորում: Ոստիկանությունից ակնկալում ենք համարժեք միջոցների ձեռնարկում՝ բազմաթիվ տեսախցիկների առկայությամբ կատարվածի հրատապ բացահայտում»,-ասված է շտաբի հայտարարության մեջ:



Դիտվել է 1617 անգամ:

Լրահոս
27 Ապր
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը