00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Հայության ռուսական կոնցեպտի համաձայն, հայությունը պիտի դադարի առանձին ազգ լինելուցՌուբեն Գևորգյանը պարգևատրվել է Սերժ Սարգսյանի կողմիցԷդուարդ Շարմազանովը մտքով, բազկով և հոգով հզորանալու կոչ է արելՆախագահն ընդունել է Մադրիդյան ակումբի և «Ավրորա» մրցանակաբաշխության ընտրող հանձնաժողովի ներկայացուցիչներինՄիջպետական ավտոճանապարհներին տեղադրվել են «Աղբ չթափել» մակագրությամբ վահանակներ«Առանց խնդիրների առաջընթաց չի լինում». Մանվել Գրիգորյանը` ՍարդարապատումՍա առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի տունն էՍարդարապատն` այսօր (լուսանկարներ)Վարչապետը System of a Down-ի երգով շնորհավորել է Հանրապետության տոնըՀետախուզվող կնոջը հայտնաբերեցին Աթենք-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից

Հայաստանը հետևողականորեն բարձրացնում է և ամրապնդում իր պաշտպանական ունակությունները. Նախագահ Սարգսյանի հոդվածը «Իզվեստիա»-ում

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հոդված է հրապարակել «Իզվեստիա»-ում: Ներկայացնում ենք հոդվածի ոչ պաշտոնական թարգմանությունը:

Հայաստանը Երրորդ հանրապետության 25-ամյա հոբելյանական տարում հասել է յուրօրինակ հանգրվանի' պետականաշինության հստակ, արժեքավոր փորձով, իր ձեռքբերումներով և սխալներով, բայց դեպի ապագա նայող վստահ հայացքով: Այդ ճանապարհը չի եղել դյուրին: Չնայած 1988 թվականի երկրաշարժի հետևանքների հաղթահարման դժվարություններին, մեզ պարտադրված պատերազմին, դեպի Հայաստան փախստականների հոսքին, շրջափակմանը, արտաքին աշխարհի հետ տնտեսական կապերի խզմանը, էներգետիկ ճգնաժամին և այլ խնդիրներին, Հայաստանը ձեռնարկել է հստակ քայլեր իր անկախ պետականության վերականգնման ուղղությամբ: Ահա հենց այդ ձգտումը միավորել է և միավորում է ամբողջ աշխարհում գրեթե 10 մլն մեր հայրենակիցներին' Հայաստանն անվտանգ, ժողովրդավարական, ծաղկող երկիր տեսնելու ցանկությամբ:

Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ֆիզիկական ոչնչացման սպառնալիքի, Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնությունների պայմաններում մենք մեր համակ ուշադրությունն են սևեռել երկրի պաշտպանական կարողությունների վրա: Զարմանալի չէ, որ առաջին կայացած ինստիտուտներից մեկը մեր բանակն է, որն արդեն երկար ժամանակ տարածաշրջանում համարվում է ամենաուժեղն ու մարտունակը: Եվ այսօր, ձևավորումից 25 տարի անց, Հայաստանի Զինված ուժերը շարունակում են կատարելագործվել, ամրապնդելով օպերատիվ հնարավորությունները, հագեցված լինել ժամանակակից սպառազինությամբ, համալիր կերպով զարգացնել արդյունավետ կառավարման համակարգը' քաղաքացիական ժողովրդավարական վերահսկման և միջազգային ռազմաքաղաքական համագործակցությամբ:

Հայաստանը հետևողականորեն բարձրացնում է և ամրապնդում է իր պաշտպանական ունակությունները, այդ թվում, իր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության շրջանակում: Մեր կողմից ստեղծվել է Միացյալ զորամիավորում (Объединенная группировка войск), ձևավորվել է հակաօդային պաշտպանության միասնական համակարգ: Հայաստանի տարածքում տեղակայված է ռուսական 102-րդ ռազմաբազան:

Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության շրջանակում նշանակալի իրադարձություն եղավ 2013 թվականին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ այցելությունը Գյումրում տեղակայված 102-րդ ռազմաբազա, որտեղ դիտարկվել է ռազմաբազայի ռազմատեխնիկական արդիականացմանը և ծառայության արդյունավետության բարձրացմանը վերաբերող խնդիրներ: Դրանց լուծման համար նպատակահարմար է, որ հայկական և ռուսական կողմերի միջև ծավալվեն շահագրգիռ քննարկումներ՝ Գյումրիում ռազմաարդյունաբերական համատեղ համալիրի ստեղծման նախագծի շուրջ:

Դրա հետ մեկտեղ, բազմապրոֆիլ համալիրի ծավալը պետք է դիտարկել այսպես, որ այն 102-րդ ռազմաբազայի արդիականացման խնդիրների լուծմանը զուգահեռ, կարող է դառնալ Ռուսաստանի և Հայաստանի սահմանակից պետությունների ռազմատեխնիկական համագործակցության հաստատման հարթակ՝ սպառազինությունների՝ ՌԴ-ի համար ավանդական շուկաներ ելքի հնարավորությամբ: Գյումրիում աշխատատեղերի ստեղծումը կլինի գործոն՝ քաղաքում սոցիալ-տնտեսական պայմանների բարելավման համար:

Այս ամենն ուղղված է բացառապես անվտանգության ապահովման երաշխավորմանը և երկրի հստակ ժողովրդավարական զարգացմանը' ելնելով խաղաղության և կայունության ապահովումից մեր պայթյունավտանգ տարածաշրջանում, որտեղ առկա են չլուծված զինված կոնֆլիկտներ:

Լինելով ԼՂՀ ժողովրդի անվտանգության երաշխավորը, Հայաստանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափում, շարունակում է հետևողական և կառուցողական ջանքերը խնդրի խաղաղ կարգավորման ուղիներ փնտրելու համար:

Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի նոր ագրեսիան 2016 թվականի ապրիլին հասցրեց նշանակալի վնաս կոնֆլիկտի բանակցային գործընթացին և այն ջանքերին, որոնք ուղղված էին կողմերի միջև վստահության վերականգնմանը:

2017 թվականի փետրվարի 24-25-ը շփման գծի երկայնքով իրավիճակի սրումը, հերթական անգամ ցույց է տվել, որ հրադադարի ռեժիմը խախտողին բացահայտելու հարցը շարունակում է խնդրահարույց մնալ, և ընդգծել է հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմի ներդրման մասին 2016 թվականին Վիենայում և Սանկտ Պետերբուրգում ձեռքբերված համաձայնության արդիականությունը և դրա հրատապ իրագործումը' ուղղված կրակի դադարեցմանը: Ի տարբերություն մյուս կոնֆլիկտների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կոնսենսուսի շարունակականությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, թույլ է տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը դիտարկել որպես արդյունավետ հարթակ այս երկրների միջև կառուցողական երկխոսության համար:

Բաքվում պետք է վերջապես հասկանան, որ Հայաստանը և համանախագահ երկրները խոսում են նույն լեզվով: Քաղաքակիրթ աշխարհում բանակցություններին այլընտրանք չկա: Պատերազմը խնդրի լուծման ճանապարհ չէ և միայն երկխոսության ու ոչ թե վերջնագրերի լեզվով հնարավոր կլինի հասնել խաղաղության: Մենք ելնում ենք նրանից, որ ազգերի' սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքը համարվում է ժամանակակից աշխարհի անբաժան մասը: Եվ միայն այս հիմքի վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի:

Բացի այդ, հարկավոր է ուշադրություն դարձնել միջազգային փորձագիտակա ն հանրության գնահատականներին, որոնք կարծում են, որ Արցախում հետևողականորեն ժողովրդավարական պետական կառուցվածք է հաստատվում: 1991թ. սկսած' Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում նախագահական և խորհրդարանական ընտրություններ են անցկացվում մրցակցային պայմաններում, իսկ 1998թ. ընտրությունների միջոցով ձևավորվել են տեղական ինքնակառավարման մարմինները: Միջազգային դիտորդների գնահատականներով' որպես քաղաքացիական հասարակության զարգացման և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանն ուղղված քայլ' Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ընտրություններն անցնում են հանրապետության ընտրական օրենսգրքին և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան: 2006թ. հանրաքվեի միջոցով ընդունված սահմանադրությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետականաշինության գործընթացին համակարգային բնույթ տվեց: Ներկա պահին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որը վերջերս կայացած սահմանադրական հանրաքվեի արդյունքում վերանվանվել է Արցախի Հանրապետություն, իր քաղաքական մշակույթով և ժողովրդավարական ինստիտուտների զարգացման մակարդակով հանդիսանում է կայունության և անվտանգության գործոն ինչպես Լեռնային Ղ արաբաղի հակամարտության գոտում, այնպես էլ Մեծ Մերձավոր Արևելքի պայթյունավտանգ տարածաշրջանում:

Չնայած ղարաբաղյան հակամարտության լուծված չլինելուն և դրա հետ կապված օբյեկտիվ դժվարություններին, միջազգային տնտեսական կոնյունկտուրայի ոչ բարվոք վիճակին, մեզ հաջողվել է երկրի զարգացման համար ստեղծել կայուն մակրոտնտեսական համապատասխան պայմաններ: Այս ամենը բարձր են գնահատում նաև մեր գործընկերները: Հայաստանը միջազգային վարկանիշային գործակալությունների կողմից ճանաչվել է բիզնեսի համար ամենաազատական երկրներից մեկը: Մենք առաջնահերթ խնդիրներից մեկն ենք համարում երկրում աշխատանքային և ներդրումային միջավայրի բարելավումը: Հայաստանի նե րդրումային առավելություններից մեկն այն է, որ մենք շատ երկրների հետ ունենք առևտրի արտոնյալ ռեժիմներ, ազատ առևտրի համաձայնագրեր՝ գրեթե բոլոր ԱՊՀ երկրների հետ: Հայաստանն օգտվում է արտոնյալ առևտրային ռեժիմների առավելություններից' GSP համակարգից ԱՄՆ-ի, Կանադայի, Շվեյցարիայի, Ճապոնիայի, Նորվեգիայի հետ, համընդհանուր GSP+ համակարգից Եվրոպական Միության երկրների հետ:

Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո մեր տնտեսական և առևտրային հնարավորությունները մեծապես ընդլայնվեցին նրա շնորհիվ, որ մեր առջև բացվեց ԵԱՏՄ անդամ երկրների 180 միլիոնանոց շուկան: Միությունը հնարավորություններ է ստեղծում ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի համար: Սա, անկասկած, մեծ առավելություն է: Հայաստանի կարևոր առևտրատնտեսական գործընկերներից մեկը, մեր տնտեսության տարբեր ճյուղերում' արդյունաբերության, տրանսպորտի, հանքարդյունաբերության, հեռահաղորդակցության ոլորտներում գլխավոր ներդրողը Ռուսաստանն է: Այս տարի մենք նշում ենք Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը և բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին պայմանագրի 20-ամյակը: Սակայն մենք մտադիր չենք ձեռքբերածով բավարարվել: Մեր համագործակցության ներուժը, անկասկած, շատ ավելի բարձր է: Հենց սա է մոտիվացնում մեր երկրների կառավարություններին' փոխշահավետ տնտեսական համագործակցությունն ընդլայնելու համար ներդրումային նոր հնարավորություններ որոնելու հարցում:

Հայաստանը 2015թ. սահմանադրական հանրաքվեից հետո կանգնած է ֆունդամենտալ քաղաքական բարեփոխումների առջև, որոնք միտված են լիարժեք խորհրդարանական կառավարման համակարգի ձևավորմանը: Ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը, բաց քաղաքացիական հասարակության զարգացումը, թափանցիկ և արդյունավետ կառավարման համակարգի ձևավորումը մեր երկրի զարգացման ռազմավարական ուղղություններն: Հայաստանի ղեկավարության առջև կանգնած գլխավոր խնդիրներն են անվտանգության ապահովումը և կայուն ժողովրդավարական զարգացման համար պայմաններ ստեղծելը:

դիտվել է 1107 անգամ

Լրահոս
28 Մայ
Հայության ռուսական կոնցեպտի համաձայն, հայությունը պիտի դադարի առանձին ազգ լինելուցՍա ընդհանրապես զգե՞ստ է. դերասանուհին Կանն-2017-ի ժամանակ ցուցադրել է մարմնի ամենաինտիմ մասերը Ռուբեն Գևորգյանը պարգևատրվել է Սերժ Սարգսյանի կողմիցԱրարատի մարզում Mercedes-ի վարորդը մխրճվել է ցուցանակի մեջ. վիրավորներին մեքենայից դուրս են բերել քաղաքացիներըԷդուարդ Շարմազանովը մտքով, բազկով և հոգով հզորանալու կոչ է արել«Ալաշկերտ»-ը` Հայաստանի չեմպիոն (տեսանյութ)Մարոկկոյի իշխանությունները երկրի ազգային անվտանգությանը սպառնացող 20 անձի են ձերբակալելՀՀ Նախագահը մեդալով է պարգևատրել Հենրիխ Մխիթարյանին Շնորհակալ եմ մեծ եղբայր. Մխիթարյանի անդրադարձը` Օբամեյանգի գոլին (տեսանյութ, լուսանկար)Սիլվա Հակոբյանը նոր` գեղեցիկ երգ է թողարկելՆախագահն ընդունել է Մադրիդյան ակումբի և «Ավրորա» մրցանակաբաշխության ընտրող հանձնաժողովի ներկայացուցիչներինՔորթնի Քարդաշյանը և Քենդալ Ջենները «գիշերազգեստով երեկույթ» են կազմակերպելԴուք ձեզնից հետո ի՞նչ եք թողնելու, հիշելո՞ւ են ձեզ, թե՞ հայհոյելու են. ՍԴ նախկին անդամի բաց նամակը օլիգարխներինՄիջպետական ավտոճանապարհներին տեղադրվել են «Աղբ չթափել» մակագրությամբ վահանակներԲակո Սահակյանը համազգային խնդիր է մատնանշում«Առանց խնդիրների առաջընթաց չի լինում». Մանվել Գրիգորյանը` ՍարդարապատումՍա առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի տունն էԽստորեն վերահսկելու է գազալցակայանների աշխատանքը. Դավիթ ՏոնոյանԴավիթ Հարությունյանը մի քանի օրից կխոսիԲաբլոյանը` Ազգային ժողովում կադրային ջարդի մասին Սարդարապատն` այսօր (լուսանկարներ)Դավաճան Վահան Մարտիրոսօղլուին ադրբեջանցիները վռնդել են Չլիներ 1918թ. մայիսի 28-ը, չէր լինելու նաև ներկայիս Հայաստանի Հանրապետությունը. Սերժ ՍարգսյանՎարչապետը System of a Down-ի երգով շնորհավորել է Հանրապետության տոնըԿարկուտը վնասներ է հասցրել Ջրառատավան գյուղինԻնչու՞ հենց Արփինե Հովհաննիսյանը1918-ի մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը Ադրբեջանից ապաստան խնդրած Վահան Մարտիրոսյանը տեսաուղերձ է հղել «Բարսելոնա»-ն ` Իսպանիայի գավաթակիր (տեսանյութ, լուսանկարներ)Հետախուզվում էր ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու մեղադրանքովՆուրբ ու հմայիչ Սիրուշոն նոր լուսանկար է հրապարակելՀետախուզվող կնոջը հայտնաբերեցին Աթենք-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից«Մանչեսթեր Յունայթեդ»-ը կապ է հաստատել ՊՍԺ-ի հետ՝ Մորուայի տրանսֆերի համարԵղանակն՝ առաջիկա 5 օրերին«Ճաճոյի Էդոյի» ընտանիքում կիրառել են նույն գործիքը, որով տարիներ շարունակ իրեն նվաստացրել ու վախեցրել են. հրապարակախոսԻնչ է արել կարկուտն ԱրտենիումՇառլ Ազնավուրը ժամանեց ՀայաստանԻնչու են հեռացվել միասեռականների իրավունքներին առնչվող պաստառները«Արսենալ»-ը` 13-րդ անգամ Անգլիայի գավաթակիր (տեսանյութ, լուսանկարներ)Շպռոտը լողազգեստով ցուցադրել է սեքսուալ մարմինն ու փորի դաջվածքը (լուսանկար)Կարապետյանը ստացա՞վ երաշխիքներ...Ինչպես է Սամվել Ալեքսանյանը պարում շրջանավարտների հետ (տեսանյութ)ԵՏՄ-ում երիտասարդ գործարարները խնդիր ունեն միացյալ գործելու. Արմեն ՄկրտչյանԲացառիկ կադրեր Մերի Մակարյանի նշանդրեքի արարողությունից Այս կինը հիվանդանոց չէր դիմել մինչև հղիության 41-րդ շաբաթը, մինչև որ տեղի ունեցավ ՍԱԱրևմուտքը բացահայտեց նպատակը... «Գանձասար-Կապան»-ն ուժեղ էր «Բանանց»-իցԱնպաշտպան սփյուռքը և միլիոնների ակնկալիքը...Ռոնալդուն ինքնակամ 6 մլն եվրո փոխհատուցում է վճարել հարկերից խուսափելու համարԱմուսնուն՝ «Ճաճոյի Էդոյի» որդուն սպանած կնոջն ազատ են արձակել
Ամենադիտված
Արտակարգ իրավիճակ Մեհմանդարի շուկայումԲացառիկ կադրեր Մերի Մակարյանի նշանդրեքի արարողությունից Ալեքսանյանը նոր ռեկորդ է սահմանել...Սկանդալ քրդական համայնքում. Ինչո՞ւ մահմեդական քուրդ պատգամավորը խաչակնքվեց (տեսանյութ)«Փաստ»․ Ադրբեջանական մամուլ. «Հայտնաբերվել է ապրիլյան պատերազմի օրերին զոհված 200 ադրբեջանցի զինծառայողի զանգվածային գերեզմանոց»«Այդ անգուլպան շատ լավ գիտի... ». Արշակ Զաքարյանը՝ Հրաչ Մուրադյանի և «Կիսաբաց լուսամուտներ»-ի մասինՀատուցման ժամը մոտեցել է...Իվետա Մուկուչյանը չափազանց բաց զգեստով ցուցադրել է իր սեքսուալ ու կրքոտ մարմինը (լուսանկար) Նանան դարձել է անճանաչելի ու նմանվել բարբի տիկնիկիԼիլուն ամուսնացել է (լուսանկարներ)
Սամվել Կարապետյանը վերցնում է իշխանությունը…Ինքնասպանության փորձ կատարած որդու կողմից դանակահարված ծնողները պետական պաշտոնյաներ են․ նոր մանրամասներ (լուսանկարներ)Թաիլանդում և Մալայզիայում գտնվել է 700 երեխայի մարմին՝ կտրտված և տուփերում դասավորված (սահմռկեցուցիչ կադրեր)Մոսկվայում հայերը ծեծել են ադրբեջանցիներին արցախյան դրոշը խլելու համար (բացառիկ տեսանյութ)Աղջիկը երեք օր է կորել է․ տեսնողներին խնդրում ենք տեղեկացնել (լուսանկար)Օրվա կադրը. տիպիկ հայկական վիճակ Երևանի փողոցներումԱհա թե ինչ սարսափելի և խայտառակ տեսքով է եթեր մտել ինստագրամից հայտնի Լիլուշիկը (լուսանկարներ 18+) Ով է Սոչիում մեծ հեղինակություն ունեցող ձերբակալված Ռուբեն Թաթուլյանը՝ Ռոբսոնը (տեսանյութ) Հղի կնոջ քայլվածքը դուր չեկավ սահմանապահին․ տեսեք, թե 60 հազար դոլար արժողությամբ ինչ դուրս բերեցին նրա որովայնից (լուսանկար)Հայտնի է, թե ով է հաղթում Երևանի ավագանու ընտրություններում (թարմացվող)
Քուվեյթի թագաժառանգը հայտարարություն է արել Գագիկ Ծառուկյանի հետ կապված (թարմացված, տեսանյութ)Ալիևը պատրաստվում է պատերազմի...Սամվել Կարապետյանը վերցնում է իշխանությունը…Սկանդալ՝ Մոսկվայի ու Բաքվի միջև...Ինքնասպանության փորձ կատարած որդու կողմից դանակահարված ծնողները պետական պաշտոնյաներ են․ նոր մանրամասներ (լուսանկարներ)Թաիլանդում և Մալայզիայում գտնվել է 700 երեխայի մարմին՝ կտրտված և տուփերում դասավորված (սահմռկեցուցիչ կադրեր)Մոսկվայում հայերը ծեծել են ադրբեջանցիներին արցախյան դրոշը խլելու համար (բացառիկ տեսանյութ)Արման Սահակյանը ֆուրոր է արելԿարապետյանին կկրճատենԱղջիկը երեք օր է կորել է․ տեսնողներին խնդրում ենք տեղեկացնել (լուսանկար)