Կուսակցությունների ծրագրերը՝ տնտեսագետների ուշադրության կենտրոնում

2017-03-18 16:12:07

«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի նախաձեռնությամբ՝ այսօր տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում՝ նվիրված խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի տնտեսական ծրագրերին։ Քննարկմանը մասնակցում էին տնտեսագետներ, ԵՊՀ տնտեագիտության դասախոսներ, պրոֆեսորներ և պաշտոնյաներ:

Ներկաները նախ մեկ րոպե լռությամբ հարգեցին «Հաց բերողի»՝ Արթուր Սարգսյանի հիշատակը: 

«Այս տարիների  ընթացքում խաթարվել է հանրության հավատը քաղաքակիրթ ձևով ընտրություններ անցկացնելու և երկրի համար առաջընթաց ապահովելու նկատմամբ: Քաղաքական կուսակցությունները դիմում են պարզ մանիպուլյացիաների՝ հանրության մոտ ձևավորում բարեփոխումների ակնկալիքներ, որոնք իրականում անիրատեսական են»:

Ըստ Մանասերյանի՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների ծրագրերում ներառված են այնպիսի տնտեսական բարեփոխումների դրույթներ, որոնք որևէ քննադատության չեն դիմանում:

Ուստի, նախաձեռնելով այս քննարկումը, տնտեսագետն առաջարկում է վեր հանել և տարանջատել այն տնտեսական բաղադիրչներն ու ծրագրերը, որոնք ՀՀ-ում հնարավոր է զարգացնել և իրականություն դարձնել:

Քննարկման ընթացքում որոշվեց առաջատար մասնագետների ներգրավվածությամբ ստեղծել մշտական հարթակ, որի միջոցով անկախ փորձագիտական գնահատականներ ու վերլուծություններ կներկայացվեն հանրությանը: Որոշում ընդունվեց եռօրյա ժամկետում հստակեցնել և հրապարակել մասնակիցների անունները: 

Աղավնի Սուքիասյան

Դիտվել է 460 անգամ:
Առաջարկում ենք նաև
Դիտել ավելին

Լրահոս
26 Մար
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը