«Հաց բերողի» հոգեհանգիստը տեղի կունենա երեքշաբթի օրը, հուղարկավորությունը՝ Շահումյանի գերեզմանատանը

2017-03-19 22:42:41

Հուլիսյան իրադարձությունների ժամանակ ՊՊԾ գունդ «Սասնա ծռերի» անդամներին հաց հասցրած Արթուր Սարգսյանը՝ «Հաց բերողի» հոգեհանգիստը տեղի կունենա երեքշաբթի՝ մարտի 21-ին, ժամը՝ 18.00-ին, Շահումյանի գերեզմանատանը հարակից «Սան Լազար» սգո սրահում: Իսկ հուղարկավորությունը տեղի կունենա չորեքշաբթի օրը՝ մարտի 22-ին, ժամը 14.00-ին՝ նույն սրահից:

Այս մասին տեղեկանում ենք Հուղարկավորության քաղաքացիական հանձնախումբից։

«Հաց բերողը» մահացել է «Արմենիա» բժշկական կենտրոնում՝ մարտի 16-ին՝ մարդկային անտարբերության հետևանքով: Նրա մոտ առկա հիվանդությունները կալանքի հետ անհամատեղելի էին։

Սակայն, գործով ՀՔԾ քննիչ, Էդիկ Հակոբյանը, հակառակ դրան, դատարան միջնորդություն էր ներկայացրել Արթուր Սարգսյանին կալանավորելու վերաբերյալ։ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանն էլ բավարարել էր քննիչի միջնորդությունը և երկամսյա կալանքի սահմանել։ Դրանից հետո «Հաց բերողը» հացադուլ հայտարարեց, ինչից հետո էլ ավելի վատացավ նրա առողջական վիճակը։ 

Ի դեպ՝ մի քանի օր է Ազատության հրապարակում մի խումբ քաղաքացիներ պայքարում են, որպեսզի Արթուր Սարգսյանին հուղարկավորեն Եռաբլուրում, սակայն նման որոշում Կառավարության կողմից դեռևս չկա։ 

Լուսանկարը՝ Հետք-ի

Դիտվել է 1504 անգամ:

Լրահոս
24 Ապր
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը