Խոստացեք՝ կմաքրեք. գարշահոտությունը խեղդում է մեզ

2017-04-19 13:27:28

Մայիսի 14-ին Երևանի բնակիչները կընտրեն մայրաքաղաքի ավագանու անդամներին: Ըստ օրենքի, յուրաքանչյուր կուսակցության կամ դաշինքի ցուցակի առաջին համարը հավակնում է դառնալ քաղաքապետ: Այս ընտրություններում մրցապայքարի մեջ են մտել ՀՀԿ-ից գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԵԼՔ դաշինքից՝ Նիկոլ Փաշինյանը, նորաստեղծ «Երկիր Ծիրանի» կուսակցությունից՝ Զարուհի Փոստանջյանը: 

Անկախ ընտրությունների արդյունքից, մեր հրապարակումով տեղեկացնում, հորդորում, խնդրում ենք ապագա քաղաքապետին՝ ուշադրություն դարձնել մեր քաղաքի բանուկ հատվածում գտնվող տարածքներին, անցումների, այգիների վիճակին: 

ԼՈւՐԵՐ.com-ը ստորև ներկայացնում է լուսանկարների շարք, որոնք արվել են Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից գետնանցումում: Պետք է նկատել, որ ոչ մի շաբաթօրյակ մեզ չփրկեց այս հատվածի գարշահոտությունից: Այստեղ գրեթե բացակայում է լուսավորությունը, ինչը գիշերվա ժամերին ոչ միայն անհարմար, այլև վտանգավոր է անցորդների համար:

ԼՈւՐԵՐ.com-ը մինչև ընտրությունների օրը կներկայացնի սանիտարական տեսանկյունից ուշադրության արժանի տարածքները:

Հրապարակումների մեր այս շարքը կկոչվի «Խոստացեք՝ կմաքրեք»

Սոնա Հարությունյան

 

Դիտվել է 882 անգամ:

Լրահոս
1 Մայ
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը