Հայաստանի 4 մարմնամարզիկներ մտան Եվրոպայի առաջնության եզրափակիչ

2017-04-20 14:48:10

Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքում մեկնարկեց սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը ՀԱՕԿ լրատվականին հայտնեց, որ մեր մարզիկներից չորսը եզրափակչի ուղեգիր է նվաճել:

Հարություն Մերդինյանը՝ նժույգ թափերում, Արթուր Թովմասյանը եւ Վահագն Դավթյանը՝ օղակներում, Արթուր Դավթյանը՝ հենացատկերում՝ ութ ուժեղագույնների մեջ են եւ պայքարելու են մեդալների համար:

Արթուր Դավթյանը եզրափակիչ է մտել նաեւ բազմամարտում:

Դիտվել է 191 անգամ:

Լրահոս
1 Մայ
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը