Մխիթարյանը` «Յունայթեդ»-ի հաղթանակի մասին

2017-04-21 11:05:18

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչում «Անդերլեխտ»-ի նկատմամբ տարած հաղթանակին:

Հիշեցնենք, որ մանչեսթերցիները հանդիպման հիմնական ժամանակը 1:1 հաշվով ավարտեցին, դաշտի տերերի գոլը խփեց Մխիթարյանը, իսկ լրացուցիչ ժամանակում Ռեշֆորդը հաղթանակ բերեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ին:

«Ինչպիսի դրամա էր այս երեկո: Եվս մեկ քայլով մոտեցանք Եվրոպայի լիգայի եզրափակչին: Ուրախ եմ հաղթանակի և խփածս գոլի համար: Ինչպիսի գոլ խփեց Մարկուս Ռեշֆորդը»,- թվիթերում գրել է Մխիթարյանը:

Դիտվել է 1732 անգամ:

Լրահոս
26 Ապր
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը