Էդմոն Մարուքյան. Վստահ ենք, որ հաղթելու ենք այս ընտրություններին

2017-04-21 21:10:30

Այնպիսի տպավորություն է, թե բոլորը դժգոհ էին ընտրությունների արդյունքներից, միայն «Ելք» դաշինքն է գոհ։ Այդ մասին այսօր՝ ապրիլի 21-ին Հյուսիսային պողոտայում հանրահավաքի ընթացքում ասել է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

«Ես ասում եմ՝ մեր ակնկալիքներն այլ էին, բայց մեր դաշինքը ակնածանքով է մոտենում մարդկանց ընտրությանը»,- ասել է Մարուքյանը։

««Ելք» դաշինքը մասնակցում է ընտրություններին առողջ, անկաշառ, անբիծ մարդկանց թիմով։ Մենք առաջադրել ենք քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին։ Մենք վստահ ենք, որ հաղթելու ենք այս ընտրություններին»,- ասել է Մարուքյանը։

Դիտվել է 324 անգամ:
Առաջարկում ենք նաև
Դիտել ավելին

Լրահոս
24 Ապր
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը