00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Թուրքիայի քեմալական կուսակցությունը մեջլիսում բողոքի ակցիա է սկսելԻնքնասպանություն Երևանում. Դավիթաշենի կամրջից տղամարդ է ցած նետվելԻսկ այժմ քաղեք պոպուլիզմի դառը պտուղներըԱրա Աբրահամյանի նախաձեռնությամբ Երևանում կկայանա Եվրասիական համագործակցության միջազգային 2-րդ համաժողովը Երեք բրոնզ և թիմային յոթերորդ տեղ՝ ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունումԹուրքիայի վարչապետը հանդիպելու է երկրում գործող գերմանական ընկերությունների ներկայացուցիչների հետ Մեսսիի, Նեյմարի մակարդակի ֆուտբոլիստներ ունեցող թիմի դեմ քիչ բան կարող ես անել. Մոուրինյու Մեկը կկառավարի, մյուսը՝ կվերահսկի. վարչապետը նոր կարգ է պահանջում15-ամյա տղաների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբԳերմանիան և Շվեդիան բողոքի նոտա են հղել Թուրքիային

Հայտնի են «Ավրորա» լուսանկարչական և կարճամետրաժ ֆիլմերի մրցույթների հաղթողները

«Դալան» ցուցասրահում մայիսի 16-ին բացվել է «Ավրորա» նախաձեռնության «Մարդասիրության աչքերով» ֆոտոցուցահանդեսը, որտեղ ներկայացված են «Ավրորա» լուսանկարչական մրցույթին մասնակցած աշխատանքներ: Ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ հայտնի դարձան «Ավրորա» լուսանկարչական եւ կարճամետրաժ ֆիլմերի հաղթողները: Այս մասին տեղեկացրին «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամից՝ հավելելով. «Արցախից Արեգ Բալայանի «Վերջապես հանգիստ» լուսանկարը ժյուրիի որոշմամբ ճանաչվել է լավագույնը: Լուսանկարչական մրցույթում երկրորդ տեղն է զբաղեցրել Սարգիս Բուլղադարյանը (Հայաստան)՝ «Առօրյա ջրի խնդիրը սահմանամերձ Թլիկում» լուսանկարի համար, երրորդ տեղում Վիզարուտ Սանխամի (Թաիլանդ) «Անագե պատերի հետեւում» լուսանկարն է: Հատուկ մրցանակների են արժանացել Անահիտ Հայրապետյանը (Հայաստան)՝ «Փախստական հայր ու որդին Արցախում» լուսանկարի եւ Աննա Կարոլին դե Լիման (Բրազիլիա)՝ «Ռաջաշտանցի տղան» լուսանկարի համար:

«Համոզիչ, կարեկցանքով լի եւ զգայուն. առաջին «Ավրորա» լուսանկարչական մրցույթին ներկայացված պատկերները գերող էին, դրանք մեզ ստիպում էին խորհել: Տարիներ շարունակ գնահատել եմ բազմաթիվ մրցույթներ, եւ այս մրցույթի լուսանկարներն առանձնանում էին իրենց իմաստային խորությամբ եւ կատարման որակով: Մրցույթը մեր բոլորի ուշադրությունն է հրավիրում աշխարհում խիստ կարեւոր խնդիրների վրա», - ասաց մրցույթի ժյուրիի նախագահ Ջոն Սթենմայերը:

Հաղթող լուսանկարի հեղինակին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը շնորհում է 2500 ԱՄՆ դոլարի պարգեւ, երկրորդ եւ երրորդ տեղերն զբաղեցրած լուսանկարների հեղինակներին՝ 1500 եւ 1000 ԱՄՆ դոլարի պարգեւ:

«Ավրորա» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում լավագույն է ճանաչվել Մարիա Ֆերնանդա Մորենո Բելտրանի «Ցանկություն» անիմացիոն ֆիլմը (Կոլումբիա), երկրորդ տեղում Ազա Անդրեասյանի «Ականադաշտի ամենաերիտասարդ աղջիկը» ֆիլմն է (Հայաստան), երրորդ մրցանակին արժանացել է Եվգենի Վասիլցովը «Հայր» ֆիլմի համար (Ուկրաինա): Հատուկ մրցանակների են արժանացել Հայկ Կբեյանը՝ «Տոնածառ» ֆիլմի (Հայաստան) եւ Սանտյագո Արկոս Վեինտիմիան՝ «Պաղեստինի մաշկը» ֆիլմի (Էկվադոր) համար:

«Այս մրցույթներն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության սկսած մարդասիրական շարժումն ավելի ընդգրկուն դարձրին: Մեզ միացան աշխարհի 50-ից ավելի երկրների հազարավոր տաղանդավոր երիտասարդներ՝ ներկայացնելով մարդասիրության եւ երախտագիտության գաղափարների շուրջ սեփական պատկերացումները, - ասաց մրցույթների ժյուրիների անդամ եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործադիր տնօրեն Արման Ջիլավյանը, - շնորհակալություն եմ հայտնում բոլոր մասնակիցներին, ովքեր 2017թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության նախօրեին օգնեցին մեզ առա վել պատկերավոր դարձնել մեր գաղափարախոսությունը»:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հաղթող ֆիլմի հեղինակին պարգեւատրում է 4000 ԱՄՆ դոլար մրցանակով, երկրորդ եւ երրորդ տեղը զբաղեցրած ֆիլմերի հեղինակներին՝ 2000 եւ 1500 ԱՄՆ դոլարի մրցանակով: Երկու մրցույթների 10 մրցանակակիրներն ստացել են բացառիկ հնարավորություն՝ ներկա գտնվելու 2017թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը՝ մայիսի 28-ին, Երեւանում:

«Ավրորա» լուսանկարչական եւ կարճամետրաժ ֆիլմերի մրցույթները մեկնարկել էին 2016թ. դեկտեմբերին: Մրցույթներին ներկայացվել է 1237 լուսանկար՝ 48 երկրից եւ 184 ֆիլմ՝ 27 երկրից:

«Մարդասիրության աչքերով» ցուցահանդեսը ներկայացնում է 23 լուսանկարչի 28 աշխատանք՝ 13 երկրից: Այն այցելուների համար բաց կլինի մինչեւ հունիսի 6-ը' «Դալան» ցուցասրահում, հասցե՝ Երեւան, Աբովյան 12, 2-րդ հարկ:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտում է հնարավորություն տալ մերօրյա հերոսներին՝ կյանք եւ հույս պարգեւել նրանց, ովքեր մարդասիրական աջակցության խիստ կարիք ունեն, այսպիսով՝ շարունակել մարդասիրության շղթան աշխարհով մեկ: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը գործով արտահայտված երախտագիտություն է: Այն նպատակ ունի ութ տարի շարունակ (2015-2023թթ.՝ ի հիշատակ ութ տարի տեւած Հայոց ցեղասպանության՝1915-1923թթ.) աջակցել մարդկանց, ովքեր վտանգելով իրենց կյանքը' կնպաստեն այնպիսի նախագծերի իրագործմանը, որոնք կբարելավեն առավել կարիքավոր եւ աղքատ մարդկանց կյանքը: Սա իրագործվում է նախաձեռնության տարբեր ծրագրերի օգնությամբ՝ «Ավրորա» մրցանակ, Aurora Dialogues քննարկումների շարք, «Ավրորա» մարդասիրության ցուցիչ, Երախտագիտության նախագծեր եւ 100 LIVES ծրագիր: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է, որոնց արդեն երկրորդ տարում միացել են մի քանի տասնյակ նվիրատուներ եւ գործընկերներ: Նախաձեռնությունն իր շուրջ է հրավիրում բոլորին, ովքեր ողջունում են նվիրվածությունը մեր համընդհանուր մարդկայնությանը:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ներկայացված է երեք կազմակերպությունների կողմից՝ Aurora Humanitarian Initiative հիմնադրամ (Նյու Յորք, ԱՄՆ), 100 Lives հիմնադրամ (Ժնեւ, Շվեյցարիա) եւ IDeA հիմնադրամ (Երեւան Հայաստան)»:

դիտվել է 224 անգամ
Այս թեմայով

Լրահոս
27 Հուլ
Թուրքիայի քեմալական կուսակցությունը մեջլիսում բողոքի ակցիա է սկսելԻնքնասպանություն Երևանում. Դավիթաշենի կամրջից տղամարդ է ցած նետվելԿանադայում ՀՀ դեսպան Եգանյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Օտտավայի քաղաքապետի հետԻսկ այժմ քաղեք պոպուլիզմի դառը պտուղներըԱրա Աբրահամյանի նախաձեռնությամբ Երևանում կկայանա Եվրասիական համագործակցության միջազգային 2-րդ համաժողովը Երեք բրոնզ և թիմային յոթերորդ տեղ՝ ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունումԹուրքիայի վարչապետը հանդիպելու է երկրում գործող գերմանական ընկերությունների ներկայացուցիչների հետ Մեսսիի, Նեյմարի մակարդակի ֆուտբոլիստներ ունեցող թիմի դեմ քիչ բան կարող ես անել. Մոուրինյու Մեկը կկառավարի, մյուսը՝ կվերահսկի. վարչապետը նոր կարգ է պահանջում15-ամյա տղաների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբԳերմանիան և Շվեդիան բողոքի նոտա են հղել ԹուրքիայինԴպրոցները՝ վարչապետի ուշադրության կենտրոնումՈղբերգական ավտովթար Կապանի օդանավակայանի մոտ. BMW-ն գլխիվայր շրջվել է. կա 2 զոհՆիշանյանը Հունաստանում ժամանակավոր կեցության իրավունք է ստացել «Մանչեսթեր Սիթի»-ն խոշոր հաշվով հաշվով հաղթել է «Ռեալ»-ին (տեսանյութ)Թուրքիայում հանգստացող ՌԴ քաղաքացի է մահացել «Մանչեսթեր Յունայթեդ»-ը պարտվել է «Բարսելոնա»-ից (տեսանյութ)Աստղագուշակ՝ հուլիսի 27-ի համարԱՄՆ-ում մեկ շարժիչով աշխատող ինքնաթիռ է կործանվել. չորս մարդ զոհվել է Օրվա խորհուրդըԱլեքսանյանի հերթական մոնոպոլիան. «Հրապարակ»«Վհուկների որս» ընդդիմության ճամբարում. «ՀԺ».Հայ կանանց ճակատն ակցիա էր կազմակերպել. «Հրապարակ»Ֆիրդուսցիները դիմել են Աշոտ Աղաբաբյանին. «Հրապարակ»Իրենց խելոք չպահող փաստաբաններին կարող են զրկել լիցենզիայից. «Հրապարակ»Համակարգից հեռացված գնդապետը գրավել է Երևանի SV հյուրանոցը. «Փաստ»Շիրակի նոր մարզպետը 3 բնակարան և «INFINITI QX 4» է հայտարարագրել. «Փաստ»ՌԴ նախագահը վավերացրեց Ռուսաստանի ու Հայաստանի զորքերի միավորված խմբավորման մասին համաձայնագիրըՕլիմպիական փառատոն. Լողորդ Արթուր Բարսեղյանը 6-րդն էՎարչապետն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ և պատմության թանգարանՉվախենաք. Եվա Ռիվասը ցույց է տվել դեմքն առանց շպարի (ֆոտո) Իրանցի ռեժիսորը Հայաստանում բազմասերիանոց ֆիլմ է նկարահանելու ՖՈՏՈ. Ինչպես է անցել Կամո Արեյանի որդու ոչ ավանդական հարսանիքը Տեսանյութ. Ակցիա` նվիրված Հաց բերողին Վթարից 12 տուժածները դուրս են գրվել հիվանդանոցներիցՀայկական կողմը հերքում է. նույնիսկ մեկ կրակոց չենք արձակելԹրամփն արգելել է տրանսգենդերներին ծառայել ամերիկյան զինված ուժերում Բրեդ Շերմանն աջակցում է ՀՀ և ԱՄՆ-ի միջև կրկնակի հարկումը բացառող պայմանագրի ստորագրմանըԱնհրաժեշտ է արհեստավարժ սերժանտական համակարգի զարգացում. Վիգեն Սարգսյան Տեսանյութ. 19 ինքնաթիռ, 4000 հրշեջ փորձում է մարել Ֆրանսիայում բռնկված հրդեհըԼապշինը դիմում է ներկայացրել Իսրայել արտահանձնվելու համար Տեսանյութ. Օդանավում ուղևորին ծեծել են «ռուսները կեղտեր են» արտահայտության համար Պորոշենկոն Սաակաշվիլիին զրկել է Ուկրաինայի քաղաքացիությունից ՌԴ-ն մեկ տարի Հայաստանում կփորձարկի Իլ-76 ինքնաթիռը և Մի-38 ուղղաթիռըՀրաչյա Հարությունյանի մոտ լիպոմա է հայտնաբերվել Դևիդ Բեքհեմն այցելել է «Ռեալ»-ի ֆուտբոլիստներին (լուսանկարներ)Մերձբալթիկայի երկրների նախագահները հուլիսի 31-ին Տալինում կհանդիպեն ԱՄՆ-ի փոխնախագահի հետԻգնատի Առաքելյանն ընդունել է Իսրայելի Պետության տարածաշրջանային համագործակցության նախարարինՌոհանին ԱՄՆ-ից պահանջել է ձեռնպահ մնալ Պարսից ծոցում թշնամական գործողություններիցՄուսուլմանները տեսախցիկների պատճառով հրաժարվել են Տաճարի լեռ վերադառնալ
Ամենադիտված