Երկամյա վեճերից հետո Արկանզասի օրենսդիր ժողովի մոտ կանգնեցրել են 10 պատվիրանների հուշարձանը
ԱշխարհԵրկու տարի շարունակված վեճերից հետո ԱՄՆ-ի Արկանզասի նահանգի օրենսդիր ժողովի շենքի մոտ հետո կանգնեցրել են Տասը պատվիրանների հուշաձանը, ինչի մասին հայտնել է CNN-ը:
Հուշարձանը կանգնեցվել է նահանգի «Տասը պատվիրանների հուշարձանի մասին» օրենքին համապատասխան: Դրանում ասված է, որ կրոնական տեքստն «ԱՄՆ-ի եւ Արկանզասի նահանգի օրենքների եւ իրավական համակարգի բարոյական հիմքի կարեւոր բաղադրիչն է»:
Բնակիչների կարծիքները բաժանվել են. ոմանք ողջունել են հուշարձանի կանգնեցումը, իսկ ոմանք էլ դրանում կրոնական քարոզչության անսահմանափակ ծավալում են տեսել: «Ես ապշած եմ, որ նրանք այնուամենայնիվ որոշեցին դա անել: Տեսնել, թե ինչպես են ընտրյալ պաշտոնատար անձինք կրոնական հուշարձան կանգնեցնում մեր օրենսդիր ժողովի տարածքում, պարզապես նողկալի է»,- ասել է Արկանզասի Ազատախոհների ընկերության անդամ Լիվուդ Թոմասը:
2005 թվականին ԱՄՆ-ի Գերագույն դատարանը որոշել է, որ նահանգների հողում Տասը պատվիրանների հուշարձանի կանգնեցումը Սահմանադրության Առաջին ուղղման խախտում չէ, որը խղճի եւ դավանանքի ազատություն է երաշխավորում: