Չիլիի հավաքականը 11 մետրանոց հարվածաշարով պայքարից դուրս թողեց Պորտուգալիայի ընտրանուն (տեսանյութ)
ՍպորտԿոնֆեդերացիաների գավաթի խաղարկության կիսաեզրափակչում միմյանց հանդիպեցին Պորտուգալիայի և Չիլիի ազգային հավաքականները:
Հանդիպման հիմնական ժամանակում գոլեր չգրանցվեցին, արդյունքում խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: Այստեղ էլ թիմերին չհաջողվեց գրավել մրցակցի դարպասը:
Եզրափակչի առաջին մասնակիցը որոշվեց հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարով: Չիլիի ընտրանին առավելության հասավ 3:0 հաշվով և դուրս եկավ եզրափակիչ, որտեղ ուժերը կչափի Գերմանիա-Մեքսիկա հանդիպման հաղթողի հետ: