Սահմանագծման և սահմանազատման գործընթացը կսկսենք Բաղանիսից Բերքաբեր ընկած էդ տարածքից. Փաշինյան Ինտերպոլը գնացել է խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու. ՀՀ իրավապահ մարմինների նկատմամբ վերաբերմունքը բացասական է Շփման գիծը փոխում ենք սահմանով, կարող է զորքերի փոխարեն դիրքերում լինեն սահմանապահներ. Փաշինյան Շաբաթվա վերջում պատերազմ կլինի, եթե ոչինչ չանենք, հետո ինձ կասեք՝ մենք գյուղացի էինք, բա դու՞ք Շիրակի մարզում ձյուն է տեղում ««Պատիվ ունեմ» խմբակցությունը ներկա է, բայց չի գրանցվում». ԱԺ-ն քվորում չապահովեց Միքայել Վարդանյանի 117 մլն. դրամ աջակցության շնորհիվ Մասիս խոշորացված համայնքում ամբողջությամբ կլուծվի աղբահանության խնդիրը ՈՒՂԻՂ. Մեկնարկել է Ազգային ժողովի նիստը «Ելույթներ կան, որոնք տոն են, ու հենց դրանք են մասնագիտական կյանքդ հաջողված դարձնում». «Փաստ» «Հատիս հրաբուխ» երկրաբանական հուշարձանն անձնագիր կունենա. համայնքային սեփականություն հանդիսացող հողերը կընդունվեն որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը. «Փաստ» 

Եվս 3 սուտ մատնություն. պաշտոնատար անձինք հանիրավի են մեղադրվել հանցագործությունների կատարման մեջ

Իրավունք

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նոր քրեական գործեր են հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի հատկանիշներով: Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ ՀՀ ոստիկանության և ՀՀ քննչական կոմիտեի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք հանիրավի մեղադրվել են ծանր հանցագործությունների կատարման` խոշտանգման ու քրեական գործով ապացույցներ կեղծելու, ինչպես նաև պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ: Այս մասին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից:

Այսպես, քրեական գործերից մեկը հարուցվել է սպանության փորձի փաստով ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով վկա Արամ Ղուկասյանի կողմից սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ: Ա. Ղուկասյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, դատարանում հրաժարվել է իր նախաքննական ցուցմունքից և հայտնել, որ ՀՀ ոստիկանության Դիլիջանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչներ Թաթուլ Մանթաշյանը, Ռուստամ Ամիրխանյանը և մի շարք այլ ոստիկաններ տևական ժամանակով իրեն ապօրինի պահել են ոստիկանության նշված բաժնում և խոշտանգել, որի պատճառով առանց կարդալու ստորագրել է հարցաքննության արձանագրությունը:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված քննչական և այլ դատավարական գործողությունների, այդ թվում` հարցաքննված անձանց ցուցմունքներով հերքվել են Ա. Ղուկասյանի հաղորդած տեղեկությունները: Ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ վերջինս, նախաքննական մարմնին գիտակցաբար սուտ տեղեկություններ է հայտնել ոստիկանների կողմից իրեն խոշտանգելու վերաբերյալ: Ա. Ղուկասյանի կողմից ծանր հանցագործության` խոշտանգման վերաբերյալ սուտ մատնություն կատարելու համար Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Եվս մեկ քրեական գործ էլ հարուցվել է ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով տուժող Սերգեյ Միքայելյանի կողմից ծանր հանցագործության մասին սուտ մատնություն կատարելու փաստով: Վերջինս ՀՀ քննչական կոմիտեի քննիչ Սմբատ Սաղաթելյանին  հանիրավի մեղադրել է քրեական գործով ապացույց կեղծելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ: Մասնավորապես, Ս. Միքայելյանը Հատուկ քննչական ծառայությանը հայտնել է, որ հարցաքննության արձանագրության համապատասխան էջերին դրված ստորագրություններն իրենը չեն, և Տավուշի մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործով ինքը երբևէ չի հարցաքննվել և  որևէ ցուցմունք չի տվել:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված քննչական և այլ դատավարական գործողությունների, այդ թվում` դատաձեռագրաբանական փորձաքննության եզրակացությամբ հիմնավորվել է, որ Ս. Միքայելյանն ակնհայտ սուտ տեղեկություններ է հաղորդել նախաքննական մարմնին: Մասնավորապես, պարզվել է, որ արձանագրությունում դրված ստորագրությունները պատկանում են հենց իրեն:

Մյուս քրեական գործն էլ հարուցվել է դատարանում քննվող քրեական գործով վկա Հայկ Ղուկասյանի կողմից սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ: Այսպես, Հ. Ղուկասյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, ՀՀ ՔԿ քննիչներ Վարդան Կարապետյանին ու Ռուբեն Մարտիկյանին մեղադրել է իրենց վարույթում գտնվող քրեական գործով ապացույց կեղծելու և պաշտոնեական կեղծիք կատարելու, իսկ ոստիկանության Դիլիջանի բաժնի աշխատակիցներին` խոշտանգում կատարելու մեջ. մասնավորապես, Հ. Ղուկասյանը հայտնել է, որ քննիչները հարցաքննության արձանագրությունում ներառել են իր կողմից չհայտնած տեղեկություններ, ինչպես նաև իրականությանը չհամապատասխանող գրառումներ կատարել հարցաքննության օրվա և ժամի մասին: Բացի այդ, հայտնել է, որ ոստիկանության Դիլիջանի բաժնի մի խումբ աշխատակիցներ խոշտանգել են իրեն:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված նախաքննությամբ հերքվել են Հ. Ղուկասյանի հաղորդած տեղեկությունները: Հիմնավորվել է, որ վերջինս նախաքննական մարմնին գիտակցաբար սուտ տեղեկություններ է հայտնել քննիչների և ոստիկանների կողմից ծանր հանցագործություններ կատարելու վերաբերյալ: Սուտ մատնության հիշյալ դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Երեք քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Սահմանագծման և սահմանազատման գործընթացը կսկսենք Բաղանիսից Բերքաբեր ընկած էդ տարածքից. ՓաշինյանԻնտերպոլը գնացել է խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու. ՀՀ իրավապահ մարմինների նկատմամբ վերաբերմունքը բացասական էԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինիՇփման գիծը փոխում ենք սահմանով, կարող է զորքերի փոխարեն դիրքերում լինեն սահմանապահներ. ՓաշինյանՓետրվարին 150 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտումԳեղակերտ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Շաբաթվա վերջում պատերազմ կլինի, եթե ոչինչ չանենք, հետո ինձ կասեք՝ մենք գյուղացի էինք, բա դու՞ք Շիրակի մարզում ձյուն է տեղումՎթարային ջրանջատում Երևանում և մարզերում««Պատիվ ունեմ» խմբակցությունը ներկա է, բայց չի գրանցվում». ԱԺ-ն քվորում չապահովեցՈսկու գինն աճել էՄիքայել Վարդանյանի 117 մլն. դրամ աջակցության շնորհիվ Մասիս խոշորացված համայնքում ամբողջությամբ կլուծվի աղբահանության խնդիրը Նավթի գներն աճել ենՈՒՂԻՂ. Մեկնարկել է Ազգային ժողովի նիստը Օրվա խորհուրդ. Մարտի 19. Պահք օր 37«Ելույթներ կան, որոնք տոն են, ու հենց դրանք են մասնագիտական կյանքդ հաջողված դարձնում». «Փաստ»«Հատիս հրաբուխ» երկրաբանական հուշարձանն անձնագիր կունենա. համայնքային սեփականություն հանդիսացող հողերը կընդունվեն որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը. «Փաստ»«Կառավարության յուրաքանչյուր որոշում կարծես ուղղված լինի ինչ-որ մեկի գրպանը լցնելուն, ոչ թե հանրային խնդիր լուծելուն». «Փաստ»Ո՞րն է «դարակազմիկ» նախագծի առանցքային նպատակը. «Փաստ»«Ժողովուրդ». Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ«Արևմուտքի հետ հույս կապելու կամ աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն անելու որոշումն ադեկվատ չէ». «Փաստ»«Ժողովուրդ». Փաշինյանը պաշտոնա՞նկ կանի Շիրակի մարզպետինԹևերի տակ դրված եվրա... բարձ. «Փաստ»«Ժողովուրդ». Մոտ 5 միլիոն դրամ՝ օրացույցների և օրագրերի համար․ ԱԺ անհիմն գնումները 2024-ի առաջին եռամսյակում«Հրապարակ». «Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնելԲնակիչների հետ հանդիպում, որպես այդպիսին, չի եղել. ի՞նչ են ասել Փաշինյանին Նոյեմբերյանում. «Փաստ»«Ժողովուրդ». Աննախադեպ երեւույթ «բարեգործությունների» պատմության ընթացքում. ինչ է արել «իմ քայլը» հիմնադրամըԻբր փողի խնդիր չկա, բայց գնում են թե՛ գների, թե՛ հարկերի դրույքաչափի բարձրացման ճանապարհով. «Փաստ»Ռուսական և ամերիկյան քաղաքական շրջանակները՝ «Միասնություն» շարժման հավաքին. «Փաստ»Որևէ պաշտոնյա իրավասու չէ միանձնյա որոշել, թե որն է ՀՀ տարածքը. ի՞նչ էր անում «Հայաքվեն» վտանգված գյուղերում. «Փաստ»ՀՀ և Մալթայի ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերությանը Հոգեբանները պարզել են, թե ինչն է մարդկանց ստիպում բամբասելԴ’Արտանյանի ազգականը գնահատել է ՌԴ նախագահական ընտրություններըՆԱՏՕ-ն միջնորդ չէ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում․ Ստոլտենբերգ ԱՄՆ-ն չի շնորհավորի Վլադիմիր Պուտինին․ ՊատելՈսկեպարի և Կիրանցի ներկայացուցիչները պարբերաբար կհանդիպեն Սահմանազատման հարցերով հանձնաժողովի անդամների հետ․ ՓաշինյանՓաշինյանը տիկնոջ հետ ներկա է գտնվել «...և նորից Գարուն» ներկայացմանը (լուսանկարներ)«Իմ երկիր, իմ Հայաստան» շարժման նախաձեռնությամբ Երևանում տոնել են Վլադիմիր Պուտինի հաղթանակը (տեսանյութ)Ինչ է Փաշինյանն ասել տավուշցիներին․ նոր մանրամասներ․ 24News (տեսանյութ)Բայրամովը և Բոնոն քննարկել են հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը Ռուսաստանում հանք է փլուզվել 33-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով, մի քանի պտույտ շրջվելով, բախվել է քարերին․ կա վիրավորԷրդողանը շնորհավորել է ՊուտինինԱմեն տարի մեզ ինչ-որ բան պակասում է․ Վարազդատ ՀարոյանՆԱՏՕ-ի ղեկավարը Վրաստանին կոչ է արել «ավելին անել» Ռուսաստանին կանգնեցնելու համարԵվգենի Պետրոսյանը կատակել է հայերի մոտ ուժեղ էրեկցիայի մասին Մարտի 20-22-ը սպասվում է G2 կատեգորիայի գեոմագնիսական փոթորիկՆոր՝ «երրորդ ուժի» սպասումովՄեր քաղաքականությունն է` թույլ չտալ պատերազմի սկսում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Բնակիչներով որոշել ենք ինքնապաշտպանություն կազմակերպել. Ոսկեպարի զինղեկ․ News.am
Ամենադիտված