00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
«Ռեալ»-ի խոշոր հաշվով հաղթանակը (տեսանյութ)Ադրբեջանը Բելառուսից 170 միլիոն դոլար արժողությամբ սպառազինություն է գնելԻնչու Մոուրինյուն Մխիթարյանին չէր ընդգրկել մեկնարկային կազմումՍոբչակը, Պուտինը եւ Բրեժնեւի ստվերըԳագիկ Սուրենյանը բացում է փակագծերը. ինչպես է ծանոթացել Քանաքեռցի Տույի հետՀաջողության բանաձև՝ ՊուտինիցԱրցախում զոհված զինվորի մահվան հանգամանքները հայտնի են Աթաթուրքի հայ հոգեզավակը և նրա անվան օդանավակայանը Լևոն Հայրապետյանը մահացավ, որ հայերն ավելի ողջամիտ լինեն. Արա Աբրահամյան (տեսանյութ)Բախումներ, ընտրախախտումներ և 6 հայ թեկնածու` Ախալքալաքում

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Սոչիում կայացած ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Սոչիում մեկնարկել է ԱՊՀ մասնակից երկրների ղեկավարների խորհրդի նիստը, որին մասնակցում է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ստորեւ ներկայացնում ենք խորհրդի նիստում ՀՀ նախագահի ելույթն՝ ամբողջությամբ.

Հարգելի՛ պարոն նախագահող,


Պետությունների և պատվիրակությունների հարգելի՛ ղեկավարներ,

Նախ և առաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ՝ Վլադիմիր Վլադիմիրի, ավանդական ջերմ ընդունելության և հյուրընկալության, ինչպես նաև գագաթնաժողովը նման բարձր մակարդակով կազմակերպելու համար:

Այսօրվա հանդիպման օրակարգը, դրանում ներառված հարցերն արտահայտում են Համագործակցությունում Ռուսաստանի Դաշնության ակտիվ նախագահության արդյունավետությունը՝ ուղղված նախ և առաջ ԱՊՀ հետագա զարգացմանը՝ հաշվի առնելով ժամանակակից իրողություններին ադապտացիան:

Կցանկանայի անդրադառնալ, մեր տեսանկյունից, ԱՊՀ-ի և միջպետական համագործակցության համար արդիական մի քանի թեմաների: Մեկնարկել են մի շարք հարցերի շուրջ առարկայական քննարկումները, որոնք արտացոլված են ադապտացիայի վերաբերյալ նախորդ տարվա որոշման մեջ: Մենք աջակցում ենք այդ գործընթացին, որը պետք է իր իրական դրսևորումը գտնի բոլոր հնարավոր ոլորտներում փոխգործակցությամբ հետաքրքրված պետությունների համագործակցության մեջ: 

Համատեղ աշխատանքի մեկ այլ կարևոր ուղղություն է հումանիտար ոլորտում համագործակցությունը: Մենք աջակցում ենք ռուսական կողմի ներկայացրած Ընտանիքի ինստիտուտին և ավանդական ընտանեկան արժեքներին աջակցության մասին հայտարարությանը` հրաշալի գիտակցելով, որ ընտանիքի ինստիտուտը հասարակության հիմքն է, ինչպես նաև ժողովուրդներին միավորող գործոն:

Հետաքրքրված լինելով հումանիտար ոլորտում համագործակցության ընդլայնմամբ՝ կարծում ենք, որ «Մշակութային մայրաքաղաքներ» միջպետական ծրագիրն օգտակար նախաձեռնություն է ԱՊՀ պետությունների մշակութային կապերի պահպանման և զարգացման գործում:

Հաջորդ տարի նախատեսվում է հայկական Գորիս քաղաքը հայտարարել Համագործակցության մշակութային մայրաքաղաք: Հրավիրում ենք ԱՊՀ երկրների ներկայացուցիչներին մասնակցելու այն միջոցառումներին, որոնք այդ տարվա ընթացքում կանցկացվեն Հայաստանի Սյունիքի մարզի այդ հրաշալի անկյունում:
Կցանկանայի նաև ընդգծել 2019թ. Գրքի տարի, իսկ 2020թ. Մեծ Հայրենական պատերազմում հաղթանակի 75-ամյակի տարի հռչակելու կարևորությունը:

Հինգ տարի առաջ՝ հայկական գրատպության 500-ամյակի կապակցությամբ, ՅՈՒՆԵՍԿՕ-ն Երևանը հռչակեց գրքի համաշխարհային մայրաքաղաք՝ մի իրադարձություն, որը մենք լայնորեն նշեցինք հյուրերի մասնակցությամբ, այդ թվում նաև՝ ԱՊՀ երկրներից: Մարդկային կապիտալի զարգացմանը մեծ նշանակություն տալով՝ մենք որպես բազմաթիվ միջոցառումների լեյտմոտիվ ընտրեցինք ընթերցողների շրջանակի ընդլայնումը, քանի որ ընթերցող, զարգացած հասարակություն ունենալը մեզ համար կենսական կարևորություն ունեցող պայման է: 

Համոզված եմ, որ Մեծ Հաղթանակի առաջիկա հոբելյանը ևս մեկ առիթ է հարգելու ֆաշիզմի դեմ պայքարում զոհվածների հիշատակը: Հայաստանում չկա որևէ ընտանիք, որի կողքով անցած լինի այդ ողբերգությունը. առաջնագիծ զորակոչված յուրաքանչյուր երկրորդ հայը հետ չի վերադարձել: Սա նաև լավ առիթ է ֆաշիզմի գաղափարախոսության վերակենդանացման փորձերի, աշխարհում քսենոֆոբիայի և ռասիզմի տարածման դեմ համագործակցաբար հանդես գալու համար:

Հայաստանը բազմիցս ընդգծել է միջազգային հանրության ջանքերի համախմբման անհրաժեշտությունը այնպիսի դրսևորումների դեմ պայքարում, ինչպիսիք են միջազգային ահաբեկչությունը, ծայրահեղականությունը և կազմակերպված հանցավորությունը: Աջակցում եմ համապատասխան փաստաթղթերի ընդունմանը, որոնք կանոնակարգում են ԱՊՀ երկրների համագործակցությունը հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտների օրինականացման, ահաբեկչության ֆինանսավորման, թմրաբիզնեսի և միջազգային բնույթի այլ հանցագործությունների դեմ պայքարում:

Վերջում կցանկանայի հաջողություն մաղթել մեր տաջիկ գործընկերներին և անձամբ նախագահ Էմոմալի Ռահմոնին, ով ստանձնում է ԱՊՀ նախագահությունը, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել աջակցելու նախատեսված ծրագրերի իրականացմանը՝ ի շահ ԱՊՀ-ի:

Շնորհակալություն:

դիտվել է 2247 անգամ

Լրահոս
23 Հոկ
Ծանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը լավագույնն է Եվրոպայում «Ռեալ»-ի խոշոր հաշվով հաղթանակը (տեսանյութ)Քադիրովը զարմացրել է, այս անգամ արաբ արքայազնին (տեսանյութ)Ադրբեջանը Բելառուսից 170 միլիոն դոլար արժողությամբ սպառազինություն է գնելԹյուր կարծիք կա, որ Հայաստանից Թուրքիա միայն կանայք են գնում աշխատանք փնտրելուԻնչու Մոուրինյուն Մխիթարյանին չէր ընդգրկել մեկնարկային կազմումՋենիֆեր Լոպեսը նորից ամուսնանում էԱյս չորսամյա փոքրիկն ապշեցրեց հանդիսատեսին (տեսանյութ)26 տարի անց Վան Դամը կրկնել է ֆիլմից իր հայտնի պարը (տեսանյութ)Սոբչակը, Պուտինը եւ Բրեժնեւի ստվերըԶարուհի Փոստանջյանը Հրանտ Թոխատյանին մեղադրում է կոռուպցիոն սկանդալի մեջ Նախկին ֆուտբոլիստ Կախա Քալաձեն դարձավ Թբիլիսիի քաղաքապետ«Գանձասար-Կապան»-ը հաղթել է «Ալաշկերտ»-ին խոշոր հաշվովՀրդեհ՝ ԴավթաշենումԳագիկ Սուրենյանը բացում է փակագծերը. ինչպես է ծանոթացել Քանաքեռցի Տույի հետՄառնեուլիում «Վրացական երազանքի» պատգամավորի թեկնածուն ծեծել է «Եվրոպական Վրաստանի» ներկայացուցչինՀաջողության բանաձև՝ ՊուտինիցԱրցախում զոհված զինվորի մահվան հանգամանքները հայտնի են Միքայել Պողոսյանը` «Ժպտա, Ռուսաստան» փառատոնի դափնեկիր (տեսանյութ) Սոցիալական ցանցերի հերթական հերոսը (տեսանյութ)Աթաթուրքի հայ հոգեզավակը և նրա անվան օդանավակայանը Լևոն Հայրապետյանը մահացավ, որ հայերն ավելի ողջամիտ լինեն. Արա Աբրահամյան (տեսանյութ)Բախումներ, ընտրախախտումներ և 6 հայ թեկնածու` ԱխալքալաքումԱխալցխայում ընտրությունների արդյունքները հայտնի ենՍերը պահիր աչքերումդ․ Նազենի Հովհաննիսյան (լուսանկար)Հանրաքվեներ՝ Վենետոյում և Լոմբարդիայում Յարոսլավլում հոկեյի մանկական թիմին տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել Անկարան Մոսկվային խնդրում է չեղարկել վիզային ռեժիմը Էրդողանն ու Ալիևը միասին կփորձարկեն ԲԹԿ երկաթուղին«Տիտանիկում» զոհված ուղևորի նամակը վաճառվել է 166 հազար դոլարովԿոնֆուցիոսի ամենաիմաստուն միտքն ու գլխավոր խորհուրդը մարդունԿանայք իրենք են մեղավոր բռնաբարությունների համար. սաուդցի քարոզիչԹբիլիսիի քաղաքապետի ընտրություններում առաջատարը «Վրացական երազանք»-ի թեկնածուն էԱստղագուշակ՝ հոկտեմբերի 22-ի համարՕրվա խորհուրդըԹրամփի հայտարարությունից հետո Իրանը պատրաստվում է իրավիճակի ցանկացած զարգացման Իսպանիայի կառավարությունն արտահերթ նիստում կհստակեցնի Կատալոնիայի ինքնավարությունը սահմանափակելու քայլերըՄելանյա Թրամփը պատմության թանգարանին է փոխանցել երդմնակալության երեկոյի զգեստը «Բարսելոնա»-«Մալագա»` 2:0 (տեսանյութ)Anonymus-ի հաքերները կաթվածահար են արել Իսպանիայի Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքըԾանրորդ Գոռ Մինասյանը` Եվրոպայի չեմպիոն«Բարսելոնա»-ն մինչև կարիերայի ավարտը պայմանագիր կառաջարկի ՄեսսիինՓերիս Հիլթոնը մերկացել է հանուն ջինսի գովազդի (լուսանկար) ԱՄՆ-ում 3 000 դոլարով հնարավոր է ընթրել Թրամփի հետՍևանում ճակատ ճակատի են բախվել Mercedes-ն ու Volvo-ն. 3 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է (լուսանկարներ)Որ հիվանդությունների դեմ է պայքարում լոլիկը«Ուրարտու»-ն բասկետբոլի Հայաստանի առաջնության անդրանիկ տուրը հաղթանակով մեկնարկեցԼեդի Գագան առողջական խնդիրների պատճառով հեռացել է բեմից Դերասանուհի Մերի Հակոբյանը՝ անկողնում (լուսանկար)Ֆրանսիական ուռուցքաբանական կլինիկա Երեւանում (տեսանյութ)
Ամենադիտված
Գեղեցիկ պետք է լինել նաև բովանդակությամբ. «Միսս Արմենիա 2017»-ի խայտառակությունը (տեսանյութ)«Պաչիկ անեմ թուշիկը, տատին խմի չիշիկը». Լիանա Զուրաբյանն ասմունքում է (տեսանյութ)Տեսեք, թե ինչպես է անցել մարմնավաճառներով, ալկոհոլով ու թմրանյութերով չորսօրյա երեկույթը մասնավոր կղզու վրա (տեսանյութ, լուսանկարներ)«Միսս Արմենիա 2017» ճանաչվեց Լիլի Սարգսյանը (տեսանյութեր, լուսանկարներ)Ծառայությունից խուսափելու համար գին է սահմանվումԼիլի Մորտոն՝ առանց ներքնազգեստ (լուսանկար) «ՉԻ»․ «Զապ» մականունով հայտնի Անդրանիկ Սողոյանը համարվում է ոստիկանության անձնական օգտագործման «օրենքով գողը»Սկանդալային Անահիտ Հարությունյանը՝ ամբողջովին մերկ (լուսանկարներ) Հայաստանը հանձնվեց...«Ժամանակ»․ Սեդրակ Քոչարյան, Արգամ Աբրահամյան. Աֆրիկայի սիրահարները
Սամվել Կարապետյանի որդու շքեղ հարսանիքը՝ Մոսկվայում (նոր լուսանկարներ ու տեսանյութեր). blognews.amՍամվել Կարապետյանի հարսի՝ Լիլիթի պարն ու Պուգաչովայի և Կիրկորովի երգերը՝ նվիրված նորապսակներին (տեսանյութեր)Սկանդալային մոդել Անահիտ Հարությունյանը ցուցադրել է մարմնի ինտիմ հատվածները (լուսանկար) Գեղեցիկ պետք է լինել նաև բովանդակությամբ. «Միսս Արմենիա 2017»-ի խայտառակությունը (տեսանյութ)Սերժ Սարգսյանը ուրախանում, պարում է Սամվել Կարապետյանի կրտսեր որդու հարսանիքին (տեսանյութ)Կրակոցներից վայրկյաններ անց հաջողվել է ֆիքսել արագ սլացքով դեպքի վայրից հեռացող մեքենա (տեսանյութ)«Պաչիկ անեմ թուշիկը, տատին խմի չիշիկը». Լիանա Զուրաբյանն ասմունքում է (տեսանյութ)Տեսեք, թե ինչպես է անցել մարմնավաճառներով, ալկոհոլով ու թմրանյութերով չորսօրյա երեկույթը մասնավոր կղզու վրա (տեսանյութ, լուսանկարներ)«Միսս Արմենիա 2017» ճանաչվեց Լիլի Սարգսյանը (տեսանյութեր, լուսանկարներ)Եվա Ռիվասը կիսամերկ լուսանկար է հրապարակել՝ ցուցադրելով այլանդակած մարմինը