00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Արարատի մարզում վթարի է ենթարկվել զինվորական «Ուրալ» . կա 5 վիրավորՀնդիկ արքայազնից մինչև հաղորդավար. Մեսսին` նոր գովազդում (տեսանյութ, լուսանկարներ)10 հոգով մնացած Կոլումբիան պարտվեց Ճապոնիայից (տեսանյութ)Գործը հասավ Աբրահամյանի և Սարգսյանի հավատարիմ կադրինԴոն Պիպոն կալանավորվեց Ուրախ կլինեմ, որ «օֆշորի գործը» վերաբացվի. Միհրան Պողոսյան (տեսանյութ)Թուրքիան սիրիական Մանբիջից հետո, հնարավոր է՝ գործողություններ իրականացնի նաև այլ վայրերում Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել«Լուսավոր Հայաստան»-ն աջակցելու է կառավարությանը կուտակայինի հարցում Քոչարյանի գրասենյակն արձագանքել է նրան Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելուն

«Փաստ». ԱԱԾ–ի հայտարարության հետքերով

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ, ողջ տեղեկատվական համակարգերը ցնցած ԱԱԾ–ի հայտարարությունը, թե ազգությամբ հայ, ԱՄՆ քաղաքացի Ռ. Ք.–ն 2017 թվականի սեպտեմբերին Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրանցել է «Martin Avagyan» օգտատիրոջ կեղծ տվյալներով անհատական էջ, որի միջոցով հրապարակել է նյութեր` «Մարտիկներ հանուն արդարության» անվանմամբ խմբավորում ձևավորելու, խմբավորման գործունեության մարտավարության, դրա անդամների կարգապահության, անվտանգության և գաղտնապահության կանոնների մասին:

ԱԱԾ–ի ուսումնասիրությունների համաձայն, Ռ. Ք.–ն ՀՀ–ում իրավիճակն ապակայունացնելու, բնակչությանն ահաբեկելու, վախի մթնոլորտ ձևավորելու, պետական իշխանության մարմինների վրա ապօրինի ճնշում գործադրելու նպատակով ՀՀ իրավապահ մարմինների, ինչպես նաև այլ պաշտոնատար անձանց մահվան կամ ծանր մարմնական վնասվածքներ պատճառելուն, նշված հետևանքների իրական սպառնալիքներ ստեղծելուն ուղղված հրկիզումներ, պայթյուններ և հանրավտանգ այլ գործողություններ իրականացնելու համար մարդկանց հավաքագրելով փորձել է ստեղծել հանցավոր համագործակցություն՝ դրան մասնակից դարձնելով ինչպես Հայաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս բնակվող ազգությամբ հայ քաղաքացիների: Բացի այդ, ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ նույն անձը խորհուրդներով, ցուցումներով, ինչպես նաև միջոցներ տրամադրելով նախապատրաստել է հանցակիցների միջոցով ՀՀ տարածքում ահաբեկչական գործողությունների իրականացում:

Դեպքի առթիվ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա որոշում է կայացվել նշված անձի կողմից կատարված ենթադրյալ հանցագործության՝ հանցավոր համագործակցություն ստեղծելու փորձի և ահաբեկչության նախապատրաստության համար ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Դատարանի որոշմամբ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին որոշում է կայացվել և հայտարարվել է հետախուզում:

Բացի այդ, ձեռնարկվում են միջոցներ ՀՀ–ում գտնվող Ռ. Ք.–ի հանցակիցներին պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:

ԱԱԾ–ի տարածած այս լուրը բավականին հետաքրքիր էր և «Փաստի» թղթակիցը փորձեց սեփական ուսումնասիրություն իրականացնել, պարզելու, թե նշված կազմակերպությանն առհասարակ ովքեր են անդամակցում:

Ի զարմանս մեզ, ֆեյսբուքյան օգտատիրոջ ընկերների մեջ գտանք հասարակության շրջանում բավականին հայտնի հոգեբույժ Հարություն Մինասյանի անունը: Առաջին հայացքից զարմանալի այս «հայտնագործության» կողքով անտարբեր անցնել չկարողացանք և անմիջապես նրանից փորձեցինք պարզել, թե ինքն արդյո՞ք տեղյակ է, որ «անդամակցում» է կեղծանունով գրանցված օգտատիրոջ «հիմնած» կազմակերպությանը, որտեղ պարբերաբար բռնությունների կոչեր են հնչեցվում:

Հ. Մինասյանը «Փաստի» թղթակցի հետ զրույցում նշեց, որ ինքը սոցիալական ցանցում 5000 օգտատեր ընկերներ ունի, բայց ոչ բոլորին է ճանաչում: Բացի այդ, ժամանակի սղության պատճառով չի կարող բոլորի գրառումներին հետևել: Ինչ վերաբերում է նշված կազմակերպության անունից հրապարակվող բռնության կոչերին, ապա նա վստահեցրեց, որ իր աչքով նախկինում երբևէ նման հայտարարություններ չեն ընկել:

«Ես քանի որ հոդվածներ եմ գրում, Ֆեյսբուք սոցիալական ցանցն ինձ համար ազատ տիրույթ է, որտեղ բժշկական թեմաներով իմ հոդվածներն եմ տեղադրում, որպեսզի մարդիկ կարդան: Եվ մարդկանց քաղաքական կողմնորոշումները ինձ չեն հետաքրքրում: Ի միջիայլոց, ես փորձում եմ նրան իմ ընկերների միջից հանել, բայց ոչ մի կերպ չի ստացվում: Ինչ վերաբերում է կոչերին, ապա սոցիալական ցանցերում հազար տեսակ բաներ են գրում, բայց դա ազատ տարածք է, ով ինչ ուզում՝ գրում է, ով է նման բաները նկատում: Բայց ինչպե՞ս մարդը նախօրոք իմանա, թե ով է իրեն ընկերության առաջարկ ուղարկում, որ հաստատի,կամ մերժի: Ես անկախ իմ կամքից եմ հայտնվել այդ խմբում: Անվտանգության ծառայություն ունենք, թող նման մարդկանց հայտնաբերեն, բռնեն՝ դատեն, դա հո իմ ու քո գո՞րծը չի»,– ասաց Հ. Մինասյանը:

Նա նաև նշեց, որ մարդիկ, ովքեր արտասահմանում են ապրում ու իրենց դրսում ապահով են զգում, նրանք էլ են նման բաներ գրում երկրի նախագահի ու մյուսների հասցեին: Նման գրառումներ կատարողներին նա արգելափակում է, բայց այս մեկի մասին նոր է իմացել:

«Եթե ինձ հարցնեն ինչու եմ այդ օգտատիրոջ հետ ընկերացել, կասեմ այն, ինչ ձեզ ասացի, բայց հո իրենց կողմից ինձ նման մարդկանց ցուցակների մեջ մտցնելով չի: Դա հո չի նշանակում, որ մենք դառնանք տեռորիստ: Մարդիկ էլ պետք է զգույշ լինեն, որ ակամայից նման մարդկանց խմբերում չընդգրկվեն, որովհետև այդպիսի մարդիկ համացանցում շատ–շատ են»,– ասաց Հ. Մինասյանը: Ի դեպ, նշված օգտատիրոջ ընկերների ցանկում էր նաև Պետրոս Մակեյանը:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 2688 անգամ
Լրահոս
19 Հուն
Դավիթ Տոնոյանն ու ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը քննարկել են առաջնագծում տիրող իրավիճակը Ռուսաստանը Հայաստանին գերհզոր կործանիչներ կմատակարարիԶբոսաշրջիկը գրազով իջել է շենքի պատի վրայով (տեսանյութ) Հարություն Հարությունյանը և Արտակ Հերիքյանը լքել են Հ1-ը Փաշինյանը լիահույս է՝ առաջիկայում կառավարման համակարգում կանանց ներգրավվածությունը կմեծանա «Գնամ թրեք ձայնագրեմ Մոսկվայի մասին ու այն կոչեմ «Սոբյանին»». Թիմաթի (լուսանկարներ) Սուրեն Պապիկյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետների մասնակցությամբ Կարեն Ասրյանի հուշամրցաշարին կմասնակցեն 76 շախմատիստներԱրարատի մարզում վթարի է ենթարկվել զինվորական «Ուրալ» . կա 5 վիրավորՀնդիկ արքայազնից մինչև հաղորդավար. Մեսսին` նոր գովազդում (տեսանյութ, լուսանկարներ)10 հոգով մնացած Կոլումբիան պարտվեց Ճապոնիայից (տեսանյութ)Գործը հասավ Աբրահամյանի և Սարգսյանի հավատարիմ կադրինԴոն Պիպոն կալանավորվեց Քնեցրել են աշխարհի ամենատարեց օրանգուտանին (տեսանյութ) Ուրախ կլինեմ, որ «օֆշորի գործը» վերաբացվի. Միհրան Պողոսյան (տեսանյութ)«Ատլետիկո»-ն երկարաձգել է պայմանագիրը Գրիզմանի հետԹուրքիան սիրիական Մանբիջից հետո, հնարավոր է՝ գործողություններ իրականացնի նաև այլ վայրերում Խաղալ ֆուտբոլ համաշխարհային աստղերի հետ. «Երևան»-ը սկսում է հայտերի ընդունելություն (տեսանյութ)Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվելԹռիչքի ժամանակ այրվել է Սաուդյան Արաբիայի թիմի ինքանաթիռի շարժիչը (տեսանյութ)Հյուսիսային պողոտայից առևանգված երեխան վերադարձվել է մորը (տեսանյութ) «Լուսավոր Հայաստան»-ն աջակցելու է կառավարությանը կուտակայինի հարցում Քոչարյանի գրասենյակն արձագանքել է նրան Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելուն Սեյրան Օհանյան. «Ես տեղյակ չեմ եղել՝ ինչպես է զինվորին հասանելիք սնունդը և հագուստը հայտնվել Մանվել Գրիգորյանի մոտ» Փաշինյանի վճռական գրոհը ԱԺ-ումԱտոմ Ջանջուղազյանը ԱԺ-ին ներկայացրեց կուտակային կենսաթոշակների մասին օրենքում փոփոխությունների նախագիծը Կարեն Աղամյանը ցանկանում է ցմահ ղեկավարել նկարիչների միությունը«Զինվորի բաժին»-ը բեռնվել է Նազիկ Ամիրյանի ցուցումով (տեսանյութ) Եղել եմ Հանրապետական, ոչ թե հանրասեփական կուսակցության անդամ. Սասուն Միքայելյան (տեսանյութ)«ԳեոՊրոՄայնինգ» ընկերության նախաձեռնությամբ Սոթք գյուղի բնակիչները անվճար բուժզննման հնարավորություն ստացան«Բա դո՞ւ ուր էիր...». Նաիրա Զոհրաբյանն ու Արթուր Դավթյանը նոր են նկատե՞լ Մանվել Գրիգորյանի ոչ այնքան անբասիր վարքագիծը (տեսանյութ)«Խորհուրդ եմ տալիս «Ալյանս»-ի նախկին անդամներին՝ խժդժություններ հրահրելու անիմաստ փորձեր չձեռնարկել». Իվետա Տոնոյանը հերքում էՉեմպիոնների լիգա. «Ալաշկերտ»-ի մրցակիցը հայտնի է«Ես կորցրեցի իմ հերոսին». Շուշան ՊետրոսյանՍոցիալական ցանցերից տեղեկացա, որ իմ նկատմամբ մեղադրանք է առաջադրվել և հետախուզում հայտարարվել. Վստրեչի ԱպերՆախկին ԱԱԾ տնօրենի տեղակալը կարծում է, որ առանց իշխանությունների իմացության հնարավոր էր նման բան (տեսանյութ)77 կողմ, 3 դեմ. Մանվել Գրիգորյանը զրկվեց պատգամավորական անձեռնամխելիությունիցՆիկոլ Փաշինյանը նոր խորհրդական ունիԳեներալ Մանվելի կինը նույնպես կձերբակալվի. դա գաղտնիք չէ (տեսանյութ)Մանվել Գրիգորյանը ԱԱԾ աշխատակիցների կողմից հայտնաբերված ապրանքների հետ որևէ առնչություն չունի. պաշտպան Անհատ մարդի՞կ պետք է որոշեն` ով է հերոս, ով` ոչ, կարևորը իրադրությունն է. Գալուստ Սահակյան (տեսանյութեր)Մանվել Գրիգորյանը նեղ մասնագիտական բժշկական օգնության կարիք ունի. փաստաբան Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում կիրականացվի. խորհրդարանը տվեց համաձայնությունըՈստիկանությունը զինաթափել է ՊԵԿ նախկին պետին. հայտնաբերվել է զենք-զինամթերք (տեսանյութ) «Ես պրյամո Ղարաբաղ եմ ուղարկել». Ալեքսանյանի օգնությունը տեղ է հասել (տեսանյութ)Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացելու հարցի քվեարկությունը՝ ֆոտոշարքով«Ինձ մի հարցրեք էդ ձեւի բաներ». Սամվել ԱլեքսանյանԱշխարհի առաջնություն. օրվա դրվագները (տեսանյութ)Բաքվում միաժամանակ երկու հրդեհ է գրանցվել Սպանել են 20-ամյա ռեփերի (տեսանյութ)
Ամենադիտված