Մոուրինյուն ցանկանում է Ռոնալդուին տեսնել «Մանչեսթեր Յունայթեդ»-ում
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուին: Այս մասին տեղեկացնում է As-ը:
32-ամյա ֆուտբոլիստին վերադարձնելու համար մանչեսթերյան ակումբից կպահանջվի 400 մլն եվրո, որից 200 միլիոնը տրանսֆերի համար, 200 միլիոնը՝ ֆուտբոլիստի աշխատավարձի:
Նշենք, որ մինչև 2021թ.-ը գործող պայմաագրով, Ռոնալդուի հրաժարագինը 1 միլիարդ եվրո է:
Ավելի վաղ՝ պորտուգալացին ցանկություն էր հայտնել վերադառնալ մանչեսթերյան ակումբ, որտեղից Մադրիդ էր տեղափոխվել 2009թ.-ին:
Ռոնալդուին ցանկանում է ձեռք բերել նաև չինական «Տյանցզին Ցյուանցզյան» ակումբը: