Մեր դերն ընդամենը տեխնիկական է, դո՛ւք եք հաղթողը. Նիկոլ Փաշինյան
ՔաղաքականՆիկոլ Փաշինյանն անդրադարձավ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի նոր պաշտոնին, որին հետևեցին ներկաների բացասական գոչյունները. «Հո՜ւ»...
«Մատենադարանի փաստացի ղեկավարը, եթե լինի ոչխար արտադրողների միության ղեկավարը, սա է պատճառն այսօրվա քաղաքացիների թշվառ վիճակի: Թանկացումները միայն սոցիալական բնույթ չեն նկարագրում, այլ ենթադրում են Հայաստանի կյանքի վատթարացում: Մենք խնդրում ենք մարդկանց՝ բռնել մեր ձեռքը Սերժ Սարգսյանի փորած փոսից: Մեր դերն ընդամենը տեխնիկական է, դո՛ւք եք հաղթողը, գործող անձը քաղաքացին է», - նշեց Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրենք նախապես որոշել են վանկարկումները և նշեց. «Մեր պահանջն է հարկային դրույքաչափերի իջեցում, ի-ջե-ցում»: Որին հետևեցին բողոքի մասնակիցների վանկարկումները: Երթի մասնակիցները «ջորի» մեքենա էին բերել և հրելով տեղաշարժում էին՝ ի պատասխան վարչապետի՝ «բենզինը թանկ է՝ գազով քշեք» արտահայտության:
Սոնա Հարությունյան