«Արթիկ» ՔԿՀ-ում անվտանգության ապահովման մասնագետի մոտ արգելված փաթեթներ են հայտնաբերվել
ԻրավունքՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, մարտի 19-ին՝ ժամը 09:10-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելով, հերթափոխի ընդունման հանձնման-ժամանակ պահակատանը կից խուզարկությունների համար նախատեսված սենյակում անձնական զննության են ենթարկել անվտանգության ապահովման բաժնի 2-րդ կարգի մասնագետ Կ. Վ.-ին, որի մոտից հայտնաբերել են թափանցիկ կպչուն ժապավենով փաթեթավորված փաթեթ
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից, փաթեթի մեջ առկա են եղել 13 փոքր փաթեթներ՝14,2 գրամ ընդհանուր քաշով, 1 հատ անձեռոցիկով փաթեթավորված փաթեթ՝ 1,5 գրամ քաշով, 10 հատ սպիտակ կլոր դեղահաբեր՝ 1,8 գրամ քաշով, 6,6 գրամ քաշով սև գույնի զանգված և 1 հատ ներարկիչ՝ 6 մլգ թափանցիկ հեղուկով լցված:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: