ՌԴ-ում մահափորձ են կատարել հայտնի քրեական հեղինակություն Վալտեր Հարությունյանի որդու դեմ
ՌուսաստանՏուապսեում անհայտ անձինք կրակել են տեղական շրջանային խորհրդի պատգամավոր Արթուր Պոդոլսկու վրա: Ինչպես հաjտնում է Interfax-ը, 3 փամփուշտ դիպել է ավտոմեքենային, որը վարել է պաշտոնյան, ևս 2-ն անցել են՝ տղամարդուն քսվելով: Տուժածին հոսպիտալացրել են։ Արթուր Պոդոլսկին քրեական հեղինակություն Վալտեր Հարությունյանի որդին է: