ԱՄՆ-ում հրապարակել են Uber-ի անվարորդ ավտոմոբիլի մասնակցությամբ ՃՏՊ-ի տեսագրությունը
ՏեսանյութերԱՄՆ-ի Արիզոնայի նահանգի Թեմպե քաղաքի ոստիկանությունը հրապարակել է Uber-ի անվարորդ ավտոմոբիլի մասնակցությամբ վթարի տեսագրությունը, որի հետեւանքով հեծանվորդուհի է զոհվել:
«Թեմպեի ոստիկանության տրանսպորտային հանցագործությունների բաժինն ուսումնասիրում է մարտի 18-ին տեղի ունեցած միջադեպի մանրամասները: Մենք լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրենք հետաքննության մասին, հենց որ այն մատչելի լինի»,- ասված է հաղորդագրության մեջ, որը Twitter-ում ուղեկցում է տեսահոլովակը: Volvo ինքնավար ջիպի հետ բախման հետեւանքով զոհվել է 49-ամյա Էլեյն Հերցբերգը:
Ավելի վաղ նշվել է, որ ոստիկանությունն Uber-ի ավտոմատիկայի մեղքը չի գտել այդ միջադեպում: Քաղաքի ոստիկանության պետ Սիլվիա Մոիրի խոսքով՝ ո՛չ խցիկները, ո՛չ էլ փորձարկվող ավտոմոբիլի մեջ նստած մարդը հեծանիվը չեն նկատել մինչեւ բախումը: Երկու խցիկներով հանդերձված ավտոմոբիլը նույնպես արգելակելու փորձ չի կատարել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Tempe Police Vehicular Crimes Unit is actively investigating
— Tempe Police (@TempePolice) 21 марта 2018 г.
the details of this incident that occurred on March 18th. We will provide updated information regarding the investigation once it is available. pic.twitter.com/2dVP72TziQ