ԱԺ քննարկեց հանձնաժողովի նախագահի պաշտոնում Ծովինար Վարդանյանի թեկնածության հարցը Տավուշում ծառն ընկել է «Opel»-ի վրա և միակողմանի փակել ավտոճանապարհը Հետախուզվում է Տարոն Ավետիսյանը Ովքեր են ներկայացնելու ՀՀ-ն աշխարհի գավաթում Կառավարությունում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի ընդլայնված կազմով հանդիպումը Գերմանիան 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ կտրամադրի, գումարը կուղղվի մասնավոր հատվածին. համաձայնագիրն ԱԺ-ում է Ուկրաինայում հակամարտությունը չի ավարտվի 2024 թվականին և կարող է տարածվել տարածաշրջանում. Թուրքիայի ԱԳՆ Պետք է ուրախ լինենք, որ մեր երկրի վարչապետը հանդիպում է այդ հատվածներում ապրող մարդկանց հետ Մեր որևէ համագործակցություն չի կարող ուղղված լինել մեր իսկ տարածաշրջանի դեմ․ Նիկոլ Փաշինյան ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. Յենս Ստոլտենբերգ 

Պետական պահպանության ծառայությունը կգործի Ազգային անվտանգության ծառայության կազմում

Քաղաքական

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը երկրորդ ընթերցմամբ Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամների քննարկմանը ներկայացրեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագիծը և հարակից նախագծերի փաթեթը: Նա՝ որպես հիմնական զեկուցող հանձնաժողովի անդամներին ներկայացրեց առաջին ընթերցմամբ օրենքի նախագծի ընդունումից հետո դրանում արված փոփոխությունները: «Առաջին կարևոր փոփոխությունն այն է, որ մենք վերջնականապես հանգել ենք այն եզրակացությանը, որ Պետական պահպանության ծառայությունը պետք է գործի Ազգային անվտանգության ծառայության կազմում: Երկրորդ կարևոր փոփոխությունն այն է, որ նախկինում մենք ունեինք խորհուրդ, որը քննում էր գնումների հետ կապված բողոքները, որը կառավարության կառուցվածքից և կառավարության ենթակա մարմիններից դուրս էր: Սահմանադրությունը ներկայումս նման մարմնի ստեղծում չի ենթադրում, ուստի մենք նախատեսել ենք որպես նախարարության ենթակա մարմին գնումների հետ կապված բողոքները քննող անձանց: Կառավարությունն ինքը կսահմանի այդ անձանց թիվը, սակայն նրանց անկախության երաշխիքներն ամրագրվում են օրենքում»,- նշեց Հարությունյանը:

Հաջորդ կարևոր փոփոխությունները կատարվել են «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» օրենքում, որը ներառված է քննարկվող նախագծերի փաթեթում: «Խոսքը հեռախոսային խոսակցությունների վերահսկման մասին է: Հաշվի առնելով ժամանակակից տեխնիկայի զարգացումը՝ մենք այստեղ արտացոլել ենք այն ամենը, ինչը համապատասխանում է ներկայումս հեռահաղորդակցության ոլորտում տիրող իրավիճակին: Մասնավորապես, ավելի մանրամասն ենք կարգավորել ինտերնետային հաղորդակցությունը և այլն: Կան դեպքեր, երբ դատական ակտի պարագայում իրավունք են ստանում անուղղակի միջնորդավորված եղանակով կապ ունեցող հեռախոսահամարների հեռախոսային խոսակցությունների վերահսկելու, սակայն դա չի կարող լինել բոլոր հանցագործությունների դեպքում, ուստի մենք օրենքում ամրագրել ենք կարևորագույն արգելք, որ նմանատիպ գործողությունները կարող են դատարան ներկայացվել միայն այն դեպում, երբ խոսքը վերաբերում է ահաբեկչության կամ Հայաստանի պետական, ռազմական անվտանգության դեմ հանցագործությունների կանխման կամ բացահայտման նպատակով»,- մանրամասնեց Դավիթ Հարությունյանը:

Օրենքի նախագծով մի քանի նոր լիազորություններ են տրվել Երևանի քաղաքապետարանին: Դավիթ Հարությունյանը ներկայացրեց, որ քաղաքապետարանին տրվող առաջին լիազորությունն անվտանգության և կարգուկանոնի ապահովումն է, երկրորդ կարգավորումն էլ այն է, որ Երևանի ավագանու նիստերի ժամանակ լինելու է ուղիղ հեռարձակում և լրագրողներն օգտվելու են այդ ուղիղ հեռարձակումից:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Լիազոր նորմ է սահմանվելու նախաքննության և դատաքննության փուլում գտնվող վճարումները կատարելու համարՄասկը հայտնել է, որ դեպրեսիաների պատճառով՝ կետամին է օգտագործումԱԺ քննարկեց հանձնաժողովի նախագահի պաշտոնում Ծովինար Վարդանյանի թեկնածության հարցըՏավուշում ծառն ընկել է «Opel»-ի վրա և միակողմանի փակել ավտոճանապարհըՇինարարական աշխատանքներ են ընթանում Օձունի խաչմերուկում Հետախուզվում է Տարոն Ավետիսյանը ԵՄ դիտորդները ՀՀ-ում են, բայց Տավուշում սպառնում են նոր պատերազմով և նոր օկուպացիայով. Մանուկյան Փլուզում Ճամբարակ քաղաքումԱռատ ձյան պատճառով Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի ենՈվքեր են ներկայացնելու ՀՀ-ն աշխարհի գավաթումԿառավարությունում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի ընդլայնված կազմով հանդիպումըՀՀ կենտրոնական բանկը պարզաբանումներ է տարածել «Միր» քարտերի շրջանառության վերաբերյալ Բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ2024 թ. փետրվարին 431 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀՀ օրենքի պահանջների խախտում Դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստում ամփոփվել են 2023 թվականի աշխատանքները Գերմանիան 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ կտրամադրի, գումարը կուղղվի մասնավոր հատվածին. համաձայնագիրն ԱԺ-ում էՈւկրաինայում հակամարտությունը չի ավարտվի 2024 թվականին և կարող է տարածվել տարածաշրջանում. Թուրքիայի ԱԳՆԳողությունը կատարել էր 28-ամյա համագյուղացինՄարտի 21-ին մոտենում է հաջորդ ցիկլոնըՓաստացի, այսօր Հայաստանին և հայ ժողովրդին պատերազմով սպառնում են երկու հոգի՝ Ալիևը և Փաշինյանը. ՀայրապետյանՊետք է ուրախ լինենք, որ մեր երկրի վարչապետը հանդիպում է այդ հատվածներում ապրող մարդկանց հետՆշվել է աշխարհի ամենակեղտոտ օդ ունեցող մայրաքաղաքը Մեր որևէ համագործակցություն չի կարող ուղղված լինել մեր իսկ տարածաշրջանի դեմ․ Նիկոլ Փաշինյան33-ամյա երիտասարդը վիճաբանության ժամանակ դանակահարել էր կնոջըՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. Յենս ՍտոլտենբերգԻնչպես կանխարգելել երիկամի քաղցկեղը․ ԱՆ խորհուրդներըՔԿ հերթական քննչական բաժինը վերանորոգված վարչական տարածք ունի․ բացմանը մասնակցել է ՔյարամյանըԻսպանական ակումբներից մեկը հետաքրքրված է Էդուարդ Սպերցյանի ծառայություններովՔննարկվել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունը ՀՀ նախագահը շնորհավորել է ՊուտինինՉինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա՝ բանակցելու. PoliticoԿատարի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանումՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. գլխավոր քարտուղարԱկնկալում ենք ՆԱՏՕ-ի աջակցությունը ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացին. ՓաշինյանԻնչու՞ Բաքուն Տավուշի գյուղերի հարցը 15 տարի առաջ չէր ներկայացնում, գիտի` ինչ իշխանություն է իր առջև Սյունիքում 4 մարդու կյանք խլած ավտովթարի հանգամանքները պարզվում են քրեական վարույթի շրջանակներումԱմոթ է՝ ունենք խոնարհված եկեղեցիներ ու ավերված բերդեր, այս 34 տարիներին քանի՞սն ենք վերականգնելՎարչապետ Փաշինյանը եւ Յենս Ստոլտենբերգը հանդես են գալիս հայտարարություններով Գորիս-Կապանի հանձնումից հետո Սյունիքի խոցելիությունը մեծացավ, նույնը կլինի Տավուշում«Գորիս» ՔԿՀ պետն ազատվել է պաշտոնիցՌուսաստանը կանգ չի առնի, հաջորդը մենք կլինենք. ՄիշելՀՀ ԱԺ հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ Պետական տուրք կսահմանվի ավիացիոն ոլորտի որոշ ծառայությունների համար Խոսքը հայկական գյուղերին չի վերաբերվում. Հովիկ Աղազարյանը՝ Տավուշի 4 գյուղերի մասինՏեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առանձնազրույցըՏավուշում տեղի ունեցողը որևէ առնչություն չունի պետական սահմանի դելիմիտացիայի կամ դեմարկացիայի հետ. ԹաթոյանԶախարովան մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը «պատերազմ սկսվելու» հավանականության մասինՄարզերում ևս շրջիկ առևտուրը կկանոնակարգվի Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով Որտեղի՞ց լինի ՀՀ, երբ երկրին դավաճանածը գյուղացուն համոզում է, որ պետք է ձեր հողերն էլ տանք թշնամուն. Զաքարյան
Ամենադիտված