00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Չեմպիոնների լիգայի հսկայական գավաթը` Կևում (լուսանկարներ)Վարչապետն այցելել է Գարեգին Չուգասզյանին. նա դադարեցրեց հացադուլը (լուսանկարներ) Բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը հաջորդ մենամարտը կանցկացնի ՄոսկվայումDisney-ը ցույց է տվել՝ ինչ տեսք է ունենալու «Աստղային պատերազմների» մոտիվներով այգին (տեսանյութ) Լիբանանի խորհրդարանի հայկական խումբը վարչապետի պաշտոնում առաջադրել է Սաադ Հարիրիի թեկնածությունըՔրեաօլիգարխիայի «կարմիր գիծը». ի՞նչ որոշում կկայացնի ՓաշինյանըՆիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ամենայն Հայոց ԿաթողիկոսինԿԸՀ-ն Ալեն Սիմոնյանին Երևանի ավագանու անդամի մանդատից զրկելու արձանագրությունը կքննարկի առաջիկա նիստումԿոտայքի մարզպետը հրաժարականի դիմում է ներկայացրել Հայաստանում սնկից թունավորման 14 դեպք է գրանցվել

«Մի՛ խառնեք թացը չորի հետ». Արման Նուռ

Ոսկերիչ, քանդակագործ, նկարիչ Արման Նուռ-ը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ես երջանիկ մարդ եմ (մեկնաբանելուց առաջ նախ կարդացեք մինչև վերջ):

Այս օրերին ես ևս մեկ անգամ համոզվեցի դրանում և կարող եմ նորից ու նորից կրկնել՝ ես երջանիկ մարդ եմ, քանի որ իմ կյանքի ընթացքում ինձ հաջողվել է ձերք բերել և արժանանալ կայուն, խիզախ, համարձակ և ամենակարևորը ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ընկերների։
Ավետ Բարսեղյան,
Շուշան Պետրոսյան,
Արման Սաղաթելյան,
Հայկո,
Վահե Հակոբյան՝

Մարդիկ, ում ես ճանաչում եմ մի ամբողջ կյանք, գիտեմ նրանց հայացքները և միշտ չէ, որ համամիտ եմ եղել նրանց հետ, երբեմն բանավեճեր ենք ունեցել, տարակարծիք ենք եղել , բայց միշտ հարգել ենք միմյանց կարծիքը և դիրքորոշումը: Թող ներեն ինձ այն ընկերներս, ում անունները չեմ թվարկել, քանի որ այս գրառումը նվիրված է այն հանրային մարդկանց` իմ ընկերներին, ովքեր այս օրերին թիրախ են դարձել անհանդուրժողականության, նախանձի, չկամության, տգիտության:

Ցանկանում եմ հիշեցնել, որ այս հեղափոխությունը ի սկզբանե դեմոկրատիա է քարոզել, իսկ դեմոկրատիայի գլխավոր արժեքը՝ դիրքորոշման ազատ ընտրությունն է, կողմերի բացակայությունն է, մտածելակերպին չբռնանալն է, հարգանքն ու սերը, և մի՛ փորձեք աղտոտել այս գեղեցիկ հասկացողությունը տգիտությամբ և անձնական չկայացվածության ինքնահաստատումով։ Թվարկածս Մարդիկ միշտ հավատարիմ են եղել իրենց սկզբունքներին, միշտ ինքնազոհ ծառայել իրենց ազգին և Հայրենիքին, երբևէ չեն առաջնորդվել միայն անձնական և գրպանի շահերից, չեն եղել կաշառակեր, իրենց ապրելակերպով միշտ ոգևորել և առաջընթացի անդրանիկն են եղել։

Ավետ Բարսեղյանը 600-ից ավելի հիթային երգեր է հեղինակել, որոնց ներքո մեծացել են և դեռ կմեծանան սերունդներ, ի դեպ Զարուհի Բաբայանի կատարմամբ «Քայլ արա» երգի հեղինակը, վերջին իրադարձություններից 6 ամիս արաջ հենց Ավետն էր, իսկ նրա քնարերգական պոեզիան, որը հուսամ շուտով կհրատարակվի, արժանի է միջազգային ճանաչման և ընթերցման։ Եվ ի վերջո ո՞րն է նրա մեղքը, որ համատեղ Ռիտա Սարգսյանի հետ իրականացրեց բարեգործական երաժշտական նախագիծ, որի նպատակն էր օգնել արյան քաղցկեղով հիվանդ երեխաներին:

Շուշան Պետրոսյանը Հայրենասիրական երգի և ոգու ձայնն է եղել այն ժամանակ, երբ մեր ազգը խորհրդային շրջանից հետո հայրենասիրության կողմնորոշման կարիք ուներ, որպեսզի դիմակայեր և հաղթահարեր բոլոր փորձությունները։ Եվ այսօր էլ, ապրելով 2 սենյականոց բնակարանում, նա ողջ իր ուժն ու եռանդը նվիրում է Արցախի սահմանամերձ շրջաների և գյուղերի բնակիչների և զինվորների համար պայմաններ ստեղծելու գործին, կառուցում է մշակույթի կրթօջախներ, վերանորոգում՝ դպրոցներ, ճանապարհներ, որպեսզի տեղաբնակները չթողնեն իրեց տներն ու հեռանան և այդ արյունով վերադարձված հողը թշնամու բաժին դառնա։

Արման Սաղաթելյան՝ մարդ, ով 16 տարեկանում կամավոր գնաց իր երկրի սահմանները պաշտպանելու և վիրավորվելուց հետո ապաքինվելուն պես վերադարձավ իր և մեր կռիվը շարունակելուն մինչև հախթանակ: Նման խառնվածքի մարդը երբևէ չի հանձնի իր դիրքերը, չի դավաճանի իր սկզբունքներին, և Փառք է Աստծո, որ կան նման մարդիկ, որոնք արտաքին տշնամու դեմ չեն նահանջի ի տարբերություն շատ ու շատ երեսփոխանների, որոնք կհանձնվեն արաջին իսկ ուժերի վերադասավորման պահին:

Հայկո՝ Մարդ, ով բերեց իր հետ նոր հայ էստրադա, մարդ, որը միջազգային ճաշակ թելադրեց հայ երգարվեստում, որի շատ ու շատ գեղարվեստական ֆիլմերի համար արված երաժշտական ձևավորումները ապրեցրնում և շնչեցնում են այդ ֆիլմերը և ստիպում հուզվել և ի վերջո լավ մարդ, լավ Երևանցի, լավ Հայ, որը ոչ մեկից չի գողացել, ոչ մեկին չի վնասել և առհասարակ փորձում եմ հասկանալ՝ ինչու՞մ եք նրան մեղադրում։ Պետք է գար ցույցի, չեկավ՞, լավ արեց. դա իր դեմոկրատական իրավունքն է, և այն մարդը, ով մեղադրանքներ է հնչեցնում այդ կապակցությամբ՝ այս հեղափոխության վարքաբեկողն ու թշմամին է։

Վահե Հակոբյանը, ում Սյունիքի մարզպետ դառնալուց հետո երկու տարվա ընթացքում վերանորոգվեցին տարածաշրջանի բոլոր դպրոցները և մանկապարտեզները, կառուցվեցին և ապահովվեցին ժամանակակից սարքավորումներով հիվանդանոցներ և բուժհաստատություններ, հրավիրվեցին մասնագետներ տարբեր ոլորտներից և վերապատրաստվեցին տեղի մասնագետները, վերանորոգվեցին և վերաբացվեցին մշակույթի պալատներ, որոնք փակվել էին դեռ խորհրդաին ժամանակաշրջանում։ Երևանում ապրում է պարզ 3 սենյականոց բնակարանում և սարի գագաթին պալատներ չի կառուցել:

Ու հիմա ասեք՝ ինչի՞ համար է պետք վատաբանել էս մարդուն։

Ես կոչ եմ անում և խնդրում եմ մի՛ խառնեք թացը չորի հետ, մի՛ սերմանեք ատելություն, մի՛ պղծեք աշխարհի աննախադեպ բարի հեղափոխությունը և մի՛ մոռացեք, որ 1915 թվականին թուրքերը Հայ ազգի բնաջնջման սև գործը սկսեցին հենց հայ մտավորականերից»։

դիտվել է 21280 անգամ
Լրահոս
24 Մայ
Դոլարի նկատմամբ լիրայի արժեզրկումը ժամանակավոր է․ Էրդողան Չեմպիոնների լիգայի հսկայական գավաթը` Կևում (լուսանկարներ)«Նոր» Հայաստանը օդից չի իջել, դրսից չի բերվել, այլ ձեւավորվել եւ ծնվել է «հնի» մեջ Առողջապահության նախարարը վստահեցնում է, որ այսուհետ չեն լինելու պետության շահերին հակասող բաշխումներ Պանրագործների միությունը կաթ արտադրող գյուղացիներին կոչ է անում մթերման խնդիրը լուծել համապատասխան հարթակ ստեղծելու միջոցով Ոչ պետական բուհերի մարզական խաղերին մասնակցել են ավելի քան 150 ուսանող Արագածոտնի մարզի Նոր Ամանոս գյուղի դաշտում արկ է հայտնաբերվել Վարչապետը ներկայացրել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետին Թավշյա հեղափոխությունը դանդաղ գնում է Բաստիլի քանդման ճանապարհով․ Կարո Եղնուկյան ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը մասնակցել է ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստին Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է կատարել Մովսես Հակոբյանը նոր՝ բարձր և պատասխանատու պաշտոնի նշանակվեց«Վովայի Արշակը» Հայաստանից հեռացել էՇաքարային դիաբետով տառապող հիվանդներին պետությունը կտրամադրի անվճար հակադիաբետիկ Ռուս պրանկերները Նիկոլ Փաշինյանի անունից զանգահարել են Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարին «GeoProMining» ընկերությունն արդեն մեկ ամիս է պայքարում է իրենց ցուցարարներ կոչող հանցավոր խմբերի դեմ(տեսանյութ)Հայաստանի արտգործնախարարն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի համազեկուցողներին Ճանապարհային ոստիկանները «Վերջին զանգի»-ն ընդառաջ հանդիպում են ավագ դպրոցների տնօրենների հետ. ՃՈ-ն իրականացնելու է ուժեղացված ծառայություն Գյումրիի «Վերածնունդ» միջազգային VIII մրցույթ-փառատոնի ժյուրիի անդամը բացահայտեց փոքրիկ երգիչ Բագրատ ՄարգարյանինՄովսես Հակոբյանն ազատվել է գլխավոր շտաբի պետի պաշտոնից Վարչապետն այցելել է Գարեգին Չուգասզյանին. նա դադարեցրեց հացադուլը (լուսանկարներ) Միհրան Պողոսյանը իրավապահներին մեղադրում է իր դեմ քաղաքական պատվեր կատարելու մեջ. ՀայտարարությունԱզատության հրապարակում «Վերջին զանգի» տոնական համերգ կլինի ՍԱՊԾ-ն տեղում ոչնչացրել է հայտնաբերած ժամկետանց սննդամթերքը «Դիլիջան ազգային պարկում» ապօրինի ծառահատումների դեպքերի առթիվ հարուցվել են քրգործեր Տիգրան Մուկուչյանը ռեյտինգային ընտրակարգը վերացնելը քաղաքական ուժերի քննարկելու հարցն է համարում Բուժաշխատողների աշխատավարձերի բարձրացման հարցը նախարարության երկու առաջնահերթություններից մեկն է Քննչական կոմիտեն առաջարկում է ՀՔԾ-ին օբյեկտիվ քննության ենթարկել Աղվան Հովսեփյանի կողմից կաշառք պահանջելու մասին հայտարարությունըԲռնցքամարտիկ Գոռ Երիցյանը հաջորդ մենամարտը կանցկացնի ՄոսկվայումՋենիֆեր Լոպեսին ու Ալեքս Ռոդրիգեսին «բռնացրել են» Մայամիում (տեսանյութ) ԱԱԾ-ն Հարությունյանի «ՆՈՐՖՈԼԿ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ» ՍՊԸ-ում էDisney-ը ցույց է տվել՝ ինչ տեսք է ունենալու «Աստղային պատերազմների» մոտիվներով այգին (տեսանյութ) Լիբանանի խորհրդարանի հայկական խումբը վարչապետի պաշտոնում առաջադրել է Սաադ Հարիրիի թեկնածությունըՔրեաօլիգարխիայի «կարմիր գիծը». ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը«ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը դադարեցնում է ոսկու արդյունահանումըՆիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ամենայն Հայոց ԿաթողիկոսինԿԸՀ-ն Ալեն Սիմոնյանին Երևանի ավագանու անդամի մանդատից զրկելու արձանագրությունը կքննարկի առաջիկա նիստումԿոտայքի մարզպետը հրաժարականի դիմում է ներկայացրել Հայաստանում սնկից թունավորման 14 դեպք է գրանցվելԿԸՀ-ն պատգամավորական մանդատ տրամադրեց Սպարտակ ՍեյրանյանինԿԸՀ-ն Երևանի ավագանու «Ելք» խմբակցության 3 նոր անդամի մանդատ շնորհեց Ինչու հայկական համարանիշներով մեքենաներին չեն թույլատրել հատել ռուսական սահմանըՀայ շախմատիստները «Աշխարհի պատանի աստղեր» մրցաշարի առաջատարներն ենՏաղանդավոր և աշխատասեր. նախագահ Արմեն Սարգսյանը բնութագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին Երևանում ՀՀ և ՌԴ դատախազների մասնակցությամբ աշխատաժողով է կազմակերպվել Երգիչ Սարոն և ռուս հայտնի մոդել Վիկտորյա Բոնյան միասին երգել են Մոսկվայի ակումբներից մեկում (տեսանյութ) ՈւԵՖԱ-ն հայտնում է իր լիարժեք աջակցությունը ՀՖՖ-ինԿարո Եղնուկյանը գրավի դիմաց ազատ կարձակվիԴատավորների ընդհանուր ժողովն ընտրել է ՍԴ անդամի թեկնածու«Սիրո ամառ»՝ ի պատիվ արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի հարսանիքի (լուսանկարներ)
Ամենադիտված