«Պորտուն» կատարելապես իրագործեց իր ծրագիրը «Յուվենտուսի» դեմ խաղում․ Կոնսեյզաու
ՍպորտԻտալական «Յուվենտուսի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Պորտուի» ֆուտբոլիստները հիանալի կերպով իրագործեցին խաղի պլանը, ասել է պորտուգալացի գլխավոր մարզիչ Սերխիո Կոնսեյզաուն:
Չորեքշաբթի օրը Պորտուի «Դրագյո» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 2:1 հաշվով՝ հօգուտ տանտերերի թիմի: Պատասխան հանդիպումը տեղի կունենա Թուրինում՝ մարտի 9-ին:
«Մենք պատահական չխփեցինք մեր գոլերը, մեր ճնշումն աշխատեց: Տղաները հիանալի կերպով կատարեցին խաղի պլանը: Մենք շատ լավ գործեցինք մինչև վերջ: Թիմն արժանի է ամենաբարի խոսքերի: Մենք հիանալի խաղացինք: Բաց թողած գոլը փչացրեց մեր տրամադրությունը: «Յուվենտուսը» 70-րդ րոպեին միայն մեկ վտանգավոր հարված կատարեց դարպասին: Եվ մենք խոսում ենք Իտալիայի չեմպիոնի մասին, ով իր տրամադրության տակ ունի աշխարհի լավագույնները համարվող խաղացողներին: Սա ապացուցում է, որ այսօր մենք շատ լավ խաղացինք», - ասել է Կոնսեյզաուն, մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: