Delegation led by Hakob Arshakyan is on a working visit to Bratislava Prime Minister Pashinyan heads to the Kingdom of Denmark UN Committee against Torture issues findings on Azerbaijan regarding fulfillment of its obligations Alen Simonyan receives Ambassador of Argentina to Armenia: Argentina sees efforts of Armenia in establishing peace in South Caucasus President Vahagn Khachaturyan met with the Primate of the Armenian Catholic Eparchy Bishop Mikael Muradian The Armenian cultural heritage in Nagorno-Karabakh is gradually being destroyed – Geghard SAF Nikol Pashinyan, Ian Borg discuss cooperation between Armenia government, OSCE Expanded meeting of foreign ministers of Armenia and Malta held in Yerevan USA is deeply worried about decline of democracy in Georgia: Sullivan Earthquake in Azerbaijan: tremors felt in Syunik 

Ինչ գործունեությամբ է աչքի ընկել Մեքսիկայում ՀՀ դեսպան Արմելլա Շաքարյանը

Analytical

Շարունակելով ընթերցողների ուշադրությանը ներկայացնել արտերկրում հավատարմագրված ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանների գործունեությունը՝ այսօր կանդրադառնանք Մեքսիկայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմելլա Շաքարյանի գործունեությանը:  Վերջինիս կենսագրությունը բավական ուշագրավ է՝

2004-2006թթ. ՀՀ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության ՄԱԿ-ի բաժնի 2-րդ քարտուղար,

2006-2010թթ. ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն, հյուպատոս,

2013-2015թթ. ՀՀ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության ՄԱԿ-ի բաժնի 1-ին քարտուղար,

2015-2018թթ. Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության 1-ին քարտուղար,

2018-2021թթ. ՀՀ ԱԳՆ Ամերիկյան երկրների վարչության ԱՄՆ-ի և Կանադայի բաժնի վարիչ,

2021թ. հունվարի 27-ից Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մեխիկո),

2021թ. օգոստոսի 24-ից Կոստա Ռիկայի Հանրապետությունում, Պանամայի Հանրապետությունում, Նիկարագուայի Հանրապետությունում, Գվատեմալայի Հանրապետությունում, Էլ Սալվադորի Հանրապետությունում և Բելիզում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մեխիկո)։

Արտերկրում հավատարմագրված Հայաստանի ցանկացած դեսպանի հաջողության թիվ մեկ գրավականը տեղի հայ համայնքի, հայկական կազմակերպությունների, էթնիկ լոբբիստական կառույցների և ավանդական կուսակցությունների հետ տարվող աշխատանքներն ու անխափան համագործակցությունն է: Այս առումով պետք է նշել, որ չնայած Մեքսիկայում առկա է բավական կուռ հայկական համայնք, սակայն դեսպանատան հետ համագործակցության, համատեղ իրականացրած պրոյեկտների վերաբերյալ որևէ տեղեկություն առկա չէ: Հիմնականում այդ համագործակցությունը ընթանում է հայկական ցուցանմուշները մեքսիկական ցուցահանդեսներում ներկայացնելուն, դեսպանատունն իր կողմից աջակցում է նման նախագծերին:

Դեսպանատան հայանպաստ նախաձեռնություններից պետք է առանձնացնել՝ Մեքսիկայի Ազգային ինքնավար համալսարանում /UNAM/ տեղի ունեցած՝ Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված պանելային քննարկումը։ Դեսպան Ա.Շաքարյանի հետ մեկտեղ քննարկմանը մասնակցում էին «Իստոր» ինստիտուտի տնօրեն Ժան Մեյերը, Կոլումբիայի համալսարանի էթնիկ ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Կլաուդիո Լոմնիցը և UNAM-ի «Tlatelolco» մշակութային կենտրոնի տնօրեն Խակոբո Դայանը:

Ընդունող պետության գործադիր իշխանության հետ աշխատանքը ցանկացած դեսպանի համար կարևորագույն առաջնահերթություն է։ Կարևոր հանդիպումներից առանձնացնենք հետևյալները; Շաբաթներ առաջ դեսպանություն էր այցելել Մեքսիկայի Կոնգրեսի Պատգամավորների պալատի Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ, կոնգրեսական Բերենիսե Խուարեսը։ Դեսպան Շաքարյանի հետ քննարկել են ադրբեջանական վերջին ագրեսիայից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիակը, ինչպես նաև հայ-մեքսիկական երկկողմ հարաբերությունները։ Բացի այդ, դեսպան Շաքարյանը այցելել է Մեքսիկայի Սենատ և հանդիպում ունեցել Սենատի նախագահ Օլգա Սանչես Կորդերոյի հետ: Շաքարյանը նաև այցելել է Մեքսիկայի Սենատ և հանդիպում ունեցել Եվրոպայի գծով արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ: Ապակենտրոնացված համագործակցությունը խթանելու շրջանակներում դեսպան  Շաքարյանը այցելել է նաև Գուանախուատո նահանգ։

Ինչ վերաբերվում է հանրային դիվանագիտությանը, ապա այստեղ բացերն ավելի քան ակնհայտ են: Դեսպանատան պաշտոնական ֆեյսբուքյան էջում որպես կանոն ԱԳՆ տարածած ռելիզներն են, փաստացի այս ընթացքում դեսպան Շաքարյանը հանդես չի եկել և ոչ մի հարցազրույցով, անդրադարձ չի կատարվել նաև Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակմանը: Ձեռքբերումներից կարելի է առանձնացնել թերևս միայն այն, որ փետրվարի 8-ին Մեքսիկայի Սենատը ընդունեց փաստաթուղթ, որով ճանաչում է Հայոց ցեղասպանությունը՝ վկայակոչելով մարդու համընդհանուր իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը։ Սակայն, այս ձեռքբերումը առավել ճիշտ կլինի վերագրել ԱԳՆ և Մեքսիկայի հայ համայնքի ակտիվ ջանքերին՝ հաշվի առնելով երկու երկրների և ժողովուրդների միջև առկա ավանդական բարեկամությունը:

Ընդհանրացնելով փաստենք, որ համայնք-դեսպանատուն համագործակցությունը գտնվում է սաղմնային փուլում, իսկ Մեքսիկայի քաղաքական իսթեբլիշմենթի հետ հանդիպումները կրում են որպես կանոն արարողակարգային բնույթ, ինչը որևէ կերպ չի նպաստում երկու երկրների միջև հարաբերությունների խորացմանն ու զարգացմանը:

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Erdogan, Greek leader begin talks in Turkey to maintain positive momentumIran and India have signed long-term agreement for re-equipment of the Chabahar port: BazrpashDelegation led by Hakob Arshakyan is on a working visit to BratislavaPrime Minister Pashinyan heads to the Kingdom of DenmarkArmenian Parliament Speaker receives OSCE Chair-in-OfficeUN Committee against Torture issues findings on Azerbaijan regarding fulfillment of its obligationsMicrosoft will end support for Windows 10 version 21H2Egyptian representatives unexpectedly canceled meetings with Israeli counterpartsAlen Simonyan receives Ambassador of Argentina to Armenia: Argentina sees efforts of Armenia in establishing peace in South CaucasusPresident Vahagn Khachaturyan met with the Primate of the Armenian Catholic Eparchy Bishop Mikael MuradianFrance urges Armenia and Azerbaijan to proceed with border demarcation based on agreed principlesThe Armenian cultural heritage in Nagorno-Karabakh is gradually being destroyed – Geghard SAF Nikol Pashinyan, Ian Borg discuss cooperation between Armenia government, OSCEOSCE turns blind eye to Karabakh issue?Expanded meeting of foreign ministers of Armenia and Malta held in YerevanUS man goes fishing with little daughter, discovers 152-year-old shipwreckUSA is deeply worried about decline of democracy in Georgia: SullivanEU will strengthen its support to Kyiv in coming weeks: MacronIn support of "Tavush for the Motherland" a motor rally started from Armenia's second city towards YerevanEarthquake in Azerbaijan: tremors felt in SyunikArmenian President meets with representatives of the Union of Iranian-Armenians and Iraqi-ArmeniansIDF and Hezbollah report mutual attacksUkrainian forces are retaliating against enemy in direction of Kharkiv: ZelenskyNegotiations between the Foreign Ministers of Armenia and Azerbaijan ended in AlmatyHuawei Pura 70 Ultra: The new smartphone has the world's best camera?Armenian, Azerbaijani Foreign Ministers continue talks in AlmatyGirl, 11, diagnosed with rare bone cancer after symptoms dismissed as 'growing pains'EU agreed on security guarantees for KyivA really original game: In Bruce and Box you control a naked man with a box - and you will also need a box to play itUS suspects that Israel used US-made weapons in GazaUS to announce US$400 million military aid package for Ukraine: PoliticoOil Prices DownEurovision 2024: How to vote for Armenia tonight?Use of hate speech based on ethnicity or nationality is not allowed: OmbudswomanKazakhstan talks with Armenia counterpart will last 2 days, Azerbaijan FM saysEBRD holds its 2024 Annual Meeting and Business Forum in ArmeniaArmenia FM at meeting with Azerbaijan counterpart: Borders that existed at time of USSR’s collapse should be reproducedSpain, Ireland to recognize Palestinian state on May 21 - BorrellArmenia ex-MP Karen Saribekyan dies aged 61Is Apple developing a foldable iPhone? Evidence of this has been publishedArmenia, Azerbaijan FMs’ talks kicking off in KazakhstanГалстанян о предложении Осканяна: У меня нет ни подобных амбиций, ни желанияMinisters of Foreign Affairs of Armenia and Kazakhstan held a meeting in AlmatyArabian Peninsula’s ancient inhabitants survived the heat by hiding in underground ‘lava tubes,’ study suggestsMkhitar Hayrapetyan, Vassilis Maragos discuss Armenia-EU cooperation agenda matters4 flight attendants make millions of dollars from drug smugglingRussia’s Putin submits Mishustin’s candidacy for PM’s officeCivil disobedience actions underway in Yerevan (live)Dr. Denis Mukwege, Congolese gynecological surgeon and human rights activist, awarded the 2024 Aurora PrizeNetanyahu said Israel would fight with its “fingernails” as Israel strikes eastern Rafah
Most Popular