London expels military attaché of Russian embassy China’s Sinovac ‘ready’ for Disease X 2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial Technology Al Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza City International center for money laundering, terrorist funding risk assessment to be established in Armenia AstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effect Gallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their Jobs Armenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace Treaty Armenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforced Pashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agenda 

Արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ գիտաժողով` նվիրված Քրիստափոր Կարա-Մուրզային

Society

Հունիսի 16-ին ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ տեղի ունեցավ «Քրիստափսր Կարա-Մուրզայի գործունեության պատմական նշանակությունը» գիտական կոնֆերանսը։ Այս մասին հայտնում են Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնից:

Այն կազմակերպել էր ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը` համագործակցությամբ Արարատյան Հայրապետական թեմի եւ Հայաստանի Կոմպոզիտորների միության։ 
 
Ինչպես բացման խոսքում նշեց ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն Աննա Ասատրյանը, գիտաժողովի գաղափարն առաջարկել է ՀՀ կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, որպեսզի Կարա-Մուրզայի 170-ամյակին նվիրված երգչախմբային փառատոնին զուգահեռ գիտական զեկույցներով ևս բարձրաձայնվի երախտավորի կյանքն ու գործունեությունը։ 
 
Գիտաժողովին ներկա էին ՀՀ Ազգային հերոս մաեստրո Հովհաննես Չեքիջյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը, ՀՀ կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, երաժշտագետ Մհեր Նավոյանը, երաժշտագետներ, գիտնականներ, երաժշտասերներ։ 
 
Ողջունելով ներկաներին` Սրբազան հայրն առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր Կարա-Մուրզայի հիշատակը մեծարելու համար նախաձեռնել ու իրականություն են դարձրել փառատոնն ու գիտաժողովը։ 
 
Անդրադառնալով Քրիստափոր Կարա-Մուրզայի արժանի վաստակին՝ Նավասարդ Սրբազանը կարևորեց դրա կրողն ու տարածողը լինելու առաքելությունը։ 
 
«Կարա-Մուրզան առաջիններից էր, ով բազմաձայնեց մեր Եկեղեցու Սուրբ Պատարագը, բայց երբ ծանոթացավ Եկմալյանի տարբերակին, ազնվորեն հայտարարեց, թե վերջինիս մշակումը շատ ավելի լավն է։ Իհարկե Եկմալյան էլ իր հերթին մեծարեց Կարա-Մուրզային` ասելով, թե վերջինս շատ ավելի վարպետ խմբավար է Սուրբ  Պատարագը քառաձայն ներկայացնելիս։ Սա, հիրավի, մեծ հոգու տեր մարդկանց կեցվածք է` լինել ազնիվ ու անշահախնդիր։ Մենք նաեւ այս օրինակով պետք է կարողանանք դաստիարակել սերունդներին։ 
 
Մեր շահը հայակերտումն է։ Այս ենք ակնկալում թե' այս գիտաժողովից, թե' փառատոնից, որպեսզի իրականանա Ոսկեդարում  բյուրեղացած մեր ազգային տեսիլը։ Այն տեսիլը,  որը դարերի միջով հասել է Կարա-Մուրզային, Կոմիտասին ու Ազգային հերոս մեր մաեստրո Չեքիջյանին, ով այսօր նստած է մեր կողքին` որպես դրա կենդանի մարմնացում։ 
 
Հայ Առաքելական եկեղեցին այս առաքելության ջահակիրն է եղել բոլոր դարերում, որպեսզի ունենանք հայրենասեր երիտասարդներ, Հայրենիքը փնտրող, գտնող ու Հայրենիքն իրենց մեջ կրող սերունդ»,- նշեց Սրբազանը Հայրը և իր օրհնությունը բերեց ներկաներին՝ մաղթելով իմաստություն բարին խորհելու, խոսելու եւ գործելու։ 
 
ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Աննա Ասատրյանն ընդգծեց. «Հայ երաժշտագիտության մեջ առաջին անգամ իրականացնում ենք նման գիտական կոնֆերանս՝ նվիրված Կարա-Մուրզայի գործունեության պատմական նշանակությանը։ Կարա-Մուրզայի հետ է կապված հայ երաժշտության մեջ բազմաձայնության արմատավորումը։ Նա հայ երաժշտության առաջին գործիչներից էր, ով զբաղվեց հայ ժողովրդական երգերի հավաքման, գրառման, բազմաձայնման և տարածման գործով։ Նրա անվան հետ է կապված նաև հայ խմբերգային երաժշտության տարածումը։ Հայ իրականության մեջ Ազգային օպերա ստեղծելու առաջին փորձը՝ «Շուշան» օպերան, ևս պատկանում է Կարա-Մուրզային»։ 
 
ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիկոս Յուրի Սուվարյանը, ողջունելով ներկաներին, ասաց․ «Նման միջոցառումներն ունեն երկու կարևոր նպատակ՝ արժևորել մեր մշակույթի խոշոր գործիչների թողած ստեղծագործական ժառանգությունը և մեր այս դժվարին ժամանակներում մեկ անգամ ևս հիշեցնել սերունդներին, թե ինչ հարուստ ժառանգություն ենք ունեցել, ինչը պետք է գնահատել և հիշել։ 19-րդ դարի երկրորդ կեսին, երբ նա սկսեց իր գործունեությունը, դեռ ասպարեզ չէին եկել մեր մշակույթի շատ խոշոր գործիչներ։ Եվ այդ ժամանակ նա ստանձնեց առաքելություն, որը չափազանց կարևոր էր նաև հետագա զարգացումների համար։ Նրա ստեղծած մեծ թվով խմբերգերը՝ շուրջ 300, երգչախմբերը՝ 90, և կատարումները երգչախմբի հետ միասին կարողացան Հարավային Կովկասի շատ հայաշատ քաղաքներում՝ այդ թվում Շուշիում, հսկայական աշխատանք կատարել հայ ժողովրդի մշակույթի զարգացումը խթանելու ուղղությամբ, և այսօր մենք պետք է արժանին մատուցենք նրա կատարած այդ վիթխարի աշխատանքին»։
 
Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ,  ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Սաթյանը նշեց․ «Տարիների ընթացքում այն ավանդույթը, որը մտցրել էր Կարա-Մուրզան՝ ստեղծագործողի, հասարակական գործչի, կազմակերպողի միաձուլումը, տվել է հիանալի արդյունքներ։ Հետագայում Կոմիտասը և շատ կոմպոզիտորներ կազմակերպում էին, ձգտում վեր հանել հայ արվեստը ոչ միայն հայաբնակչության շրջանում, այլ նաև այնտեղ, որտեղ հայեր չկային։ Արդյունքում այսօր մենք ունենք մի ամուր համակարգ, որի վրա կարող են հենվել ժամանակակից հայ կոմպոզիտորները»։
 
Երեւանի թատրոնի եւ կինոյի պետ. ինստիտուտի ուսանողական գիտական ստեղծագործական ընկերության փոխնախագահ Վիգեն Պապոյանն էլ ընթերցեց ընկերության ուղերձը գիտաժողովի մասնակիցներին` կարեւորելով այն հատկապես մեր օրերում, երբ թշնամին ջանք չի խնայում հայկական մշակույթը ոչնչացնելու կամ սեփականացնելու համար։ Իսկ Կար-Մուրզան գործել ու ելույթներ է ունեցել ոչ միայն Շուշիում, այլ նաեւ Բաքվում, որտեղ հայկական ներկայությունը մինչեւ 20-րդ դարի 80-ականները բավական մեծ ու ազդեցիկ է եղել։ 
 
Զեկույցներով հանդես եկան ութ բանախոսներ։
 
Արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանը ներկայացրեց «Հայ խմբերգային արվեստը. Կարա Մուրզայից Հովհաննես Չեքիջյան» խորագրով զեկույցը` կամրջելով 19-21-րդ դարերի խմբերգային արվեստը և նրա մշակներին։ 
 
Արվեստագիտության թեկնածու Մարիաննա Տիգրանյանը, խոսելով «Նշանավոր ղրիմահայեր. Կարա-Մուրզա - Անդրեաս Քաղցածյան» թեմայով, հետաքրքիր տեղեկություններ բացահայտեց Ղրիմի հայ համայնքի ու երաժշտության պատմության մասին` եզրակացնելով, որ Կարա-Մուրզան դեռեւս մանկության տարիներին իր ծննդավայրում արդեն լսել է բազմաձայն երգչախմբային կատարումներ, որոնք Քաղցածյանի շնորհիվ էին կյանքի կոչվել։ 
 
Արվեստագիտության թեկնածու, դոցենտ, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Հասմիկ Հարությունյանը «Կարա-Մուրզայի գործունեությունը Ալեքսանդրապոլի քաղաքային երաժշտական մշակույթի համատեքստում» խորագրի ներքո ներկայացրեց Կարա-Մուրզայի կապը Գյումրու ու գյումրեցիների հետ։ 
 
Հայ հոգեւոր երաժշտության դասախոս, ներկա գիտնականներից շատերի ուսուցիչ, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Անահիտ Բաղդասարյանը շատ հանգամանալից վերլուծեց Կարա-Մուրզայի բազմաձայնած Պատարագը։
 
Արվեստագիտության թեկնածու, դոցենտ Նարինե Ավետիսյանը ներկայացրեց Կարա-Մուրզայի կենսագրության ուշագրավ կողմերը։ Ի դեպ` նա այդ նյութն ավելի հանրամատչելի կերպով պատմել էր երգչախմբային փառատոնի մասնակից պատանիներին։ 
 
Գոհար Շագոյանը հետաքրքիր նյութ մատուցեց Գրիգոր Փիտեճեանի ուսումնասիրությունների ու Կարա-Մուրզայի հետ առնչությունների մասին։
 
Այս գիտաժողովը ուշագրավ էր նրանով, որ հնարավորություն էր ընձեռվել ավագ գիտնականների կողքին զեկույց կարդալ նաեւ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողուհու։ Լինդա Սարգսյանը ներկայացրեց իր ուսումնասիրությունները Քրիստափոր Կարա-Մուրզայի գործունեությունն ուսումնասիրած Մաթեւոս Մուրադյանի մասին։ 
 
Գիտաժողովում ելույթ ունեցավ նաեւ տաղանդաշատ երիտասարդ խմբավար Գրիգոր  Հարությունյանը` ներկայացնելով Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցին։ Նա նախ ամփոփ պատմեց Քրիստափոր Կարա-Մուրզայի 170-ամյակին նվիրված երգչախմբային փառատոնի ու արդյունքների մասին, ապա զեկույց ներկայացրեց «Թաշճյանական Պատարագի երգասացությունները Կարա-Մուրզայի եւ Եկմալյանի Պատարագներում» թեմայով։ 
 
Շնորհակալություն հայտնելով բոլոր մասնակիցներին ու ունկնդրողներին` Աննա Ասատրյանը հայտնեց, որ նախատեսել են հրապարակել զեկույցների ընդլայնված տարբերակները։ Այն կլրացնի մեծ երախտավոր, երգչախմբային արվեստի հիմնադիրներից մեկի` Կարա-Մուրզայի կյանքի ու գործունեության մասին ուսումնասիրությունների շտեմարանը։ 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Armenia will not participate in financing of CSTO activities: Armenia's Foreign MinistryChina supports Serbia in defending its sovereignty on Kosovo issue: Xi JinpingKyiv says it foiled plot to kill Zelensky: DWAzerbaijan, Israel MFAs hold consultationsNo border delimitation carried out in Armenia’s Kirants village WednesdayLondon expels military attaché of Russian embassyBig demonstration against law on ‘foreign agents’ planned in Georgia capital Tbilisi SaturdayChina’s Sinovac ‘ready’ for Disease XNATO summit to be held on July 9-11 in WashingtonCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals Dollar rises, euro falls in ArmeniaVictory over Nazism is marked at France embassy in ArmeniaAzerbaijan, Bulgaria to strengthen strategic partnership2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial TechnologyDer Spiegel: New attacks on politicians occur in GermanyMFA: Russia welcomes Armenia, Azerbaijan FMs' upcoming meetingAl Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza CityHow redistricting in these states could determine which party controls the US HouseInternational center for money laundering, terrorist funding risk assessment to be established in ArmeniaShakira wears bold satin white dress to Met Gala after-partyWhat devices did Apple announce at its Let Loose event?Ucom's fixed network is launched in ArtashatKim Kardashian reveals secrets behind her sensational Met Gala lookRare Lamborghini Jalpa is up for auctionAstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effectNewspaper: Armenia soldier who died yesterday committed suicide, according to initial theoryPM lists what national values of people of Armenia areMore civilians will be killed in Israel's Rafah offensive 'whatever they say', EU's BorrellCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsAgreement on status of EU monitoring mission in Armenia enters into forceGeorgia’s Parliament to discuss EU 9 points on May 10 and transparency bill on May 13Prime Minister claims all referendums on Armenian Constitution were falsifiedGallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their JobsPencil Pro to be presented today? New stylus appears on Apple’s websiteApple plans to release first ever iPhone Slim: When will it appear and what is known about it?EU Mission in Armenia Status Agreement enters into forceArmenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace TreatyArmenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforcedPashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agendaPutin inaugurated for fifth term as Russian presidentPashinyan: Border posts being installed in Tavush Province are pillars of Armenia's security guaranteesArmenia-Azerbaijan border delimitation being carried out according to latest USSR maps, Nikol Pashinyan saysThe Wall Street Journal: US delays sending precision weapons to IsraelChina specialists create UAV that flies to drowning person, transforms into lifebuoyIDF takes over Palestinian side of Rafah crossingIsrael army tanks enter Gaza’s Rafah city, media reportIndia's PM Modi casts his vote in world's largest electionsOil Prices DownNewspaper: March coming from Kirants village to Yerevan causes serious concerns among Armenia authoritiesUS State Department does not comment on Armenia, Azerbaijan FMs’ upcoming meeting in Kazakhstan
Most Popular