Այո, Մակրոնի քավորությամբ Արցախը ճանաչվեց Ադրբեջանի մաս. Արցախի էջը փակել չի կարելի. Շարմազանով Անվտանգային անդառնալի հարցեր կարող են առաջանալ. Արման Թաթոյան (տեսանյութ) «Միացի՛ր, որ փոխենք», «Միացի՛ր». իրազեկման ակցիա բուհերում (տեսանյութ) Մարտի 1-ի գործով վաղեմության ժամկետի խնդիր է առաջանալու․ գլխավոր դատախազ Երեկ ադրբեջանցիներ են հայտնվել Ոսկեպարի մոտ. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Հայաստանի Հանրապետության հիմնական պետական ինստիտուները երբեք չեն հայկականացվել․ Արմեն Այվազյան Վարդան Ղուկասյանի նամակը՝ ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին «Բելաջիո»-ի հարևանությամբ բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «ՎԱԶ 2121»-ը. կա վիրավոր Միրզոյանը ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ իրականացվող քայլեր Բաքվում հարցումներ են արել. մարդկանց 96%-ը Երևանը համարում է իրենցը. սա է նրանց քաղաքականությունը (տեսանյութ) 

Իսրայելա-պաղեստինյան հակամարտության հեռահար ռեզոնանսը. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը նոր իրավիճակ է ստեղծել Մերձավոր Արևելքում։ Լուրջ վտանգ կա, որ պատերազմը կարող է վերածվել ուղղակի տարածաշրջանային բախման։ Իսրայելը Գազայի հատվածում փուլային ռազմական գործողություններ է սկսել։ Ու Եմենի հուսիթները, որոնց աջակցում է Իրանը, արդեն հայտարարել են, թե իրենք Իսրայելի դեմ գործողություններ են սկսում և ԱԹՍ-ներով ու հրթիռներով մի շարք հարվածներ են հասցրել Իսրայելին։ Բայց գլխավոր հարցն այն է, թե արդյոք Հզբոլահը կմտնի ամբողջությամբ հակաիսրայելական գործողությունների մեջ։ Նկատի ունենանք, որ այս խմբավորումը անհամեմատ ավելի հզոր ուժ է, քան ՀԱՄԱՍ-ը։

Այս կազմակերպության մարտիկների թիվը գերազանցում է 100 հազարը, նրանք հազարավոր հրթիռներ ունեն, իսկ մյուս կողմից էլ՝ Հզբոլահի մարտիկները Սիրիայում կռվելով՝ մեծ մարտական փորձ են ձեռք բերել։ Ու Հզբոլահի ներգրավվածության արդյունքում կարող է Իսրայելի հյուսիսում նոր պատերազմական թատերաբեմ բացվել, որն արդեն կընդգրկի նաև Լիբանանն ու Սիրիան։ Իսկ ավելի լուրջ էսկալացիայի դեպքում չի բացառվում արդեն Իրանի ներգրավվածությունը պատերազմում։ Իրանը ամենամեծ հակաիսրայելական ուժն է Մերձավոր Արևելքում։

Մյուս կողմից էլ՝ վտանգ կա, որ Իրանը կարող է փորձել փակել Հորմուզի նեղուցը, դրա համար էլ ԱՄՆ-ը իր ռազմանավերը, Միջերկրական ծովի արևելյան հատվածից բացի, նաև Պարսից ծոցի մոտ է տեղակայել։ Այս ամենին զուգահեռ իսրայելա-պաղեստինյան հակամարտության սրման ֆոնին արաբական և մահմեդական աշխարհում Պաղեստինի իրավունքների պաշտպանության հարցով լուրջ հակաիսրայելական արշավ է սկսվել։ Ու այս թեման փորձում են օգտագործել մի շարք երկրներ՝ իրենց դիրքերը մահմեդական աշխարհում ուժեղացնելու համար։ Այդ երկրներից մեկն էլ Թուրքիան է։

Անկարան փորձում է միջնորդությամբ հանդես գալ կողմերի միջև բանակցություններ կազմակերպելու նպատակով, ինչպես փորձեց կատարել Ուկրաինայի հարցով, բայց քանի որ միջնորդական առաքելությունը չի ստացվում, ապա ցանկանում է իրադարձություններն օգտագործել մահմեդական աշխարհում իր դիրքերն ամրապնդելու համար։ Դրա համար էլ Էրդողանի գլխավորությամբ խոշոր հանրահավաքներ են տեղի ունենում, որի ժամանակ էլ դատապարտում են Իսրայելի գործողությունները։ Նույնիսկ այդ ֆոնին Իսրայելը որոշեց հետ կանչել իր բոլոր դիվանագետներին Թուրքիայից։

Թուրքական իշխանությունները թեև զարգացնում են հակաիսրայելական հռետորաբանությունը, բայց մյուս կողմից էլ՝ երկդիմիություն են ցուցաբերում և շարունակում են առևտուր անել Իսրայելի հետ, մատակարարել ապրանքներ ու հումք, իսկ հումքի մեջ կարևոր նշանակություն ունի ադրբեջանական նավթը։ Բնական է, որ առանց էներգետիկ ռեսուրսներ ձեռք բերելու Իսրայելն ի վիճակի չի լինի իր ռազմական օպերացիան գլուխ բերել։ Դրա համար էլ կոչեր են հնչում այն կապակցությամբ, որ արաբական և մահմեդական երկրները պետք է ուղղակի դադարեցնեն նավթի մատակարարումը Իսրայելին։ Բայց, ինչպես տեսնում ենք, Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ շարունակում է ահռելի շահույթներ ստանալ Իսրայելին նավթի մատակարարումից, մյուս կողմից էլ՝ Բաքուն մեծ քանակությամբ իսրայելական սպառազինություններ է ձեռք բերում։

Ընդհանուր առմամբ, իսրայելա-պաղեստինյան հակամարտության ծավալումը լուրջ ռիսկեր է պարունակում Եվրոպայի համար, քանի որ առանց այդ էլ Եվրոպայում ընթանում է ուկրաինական պատերազմը, որը թանկացումների, ինֆլ յացիայի ու տնտեսական ստագնացիայի պատճառ է դարձել։ Պատժամիջոցներ սահմանելով Ռուսաստանի նկատմամբ՝ Եվրոպան իր էներգետիկ ռեսուրսների մի զգալի մասը բերում է հենց Մերձավոր Արևելքից։ Եվ այս տարածաշրջանում առավել լարվածությունը կարող է նավթի մակատարարումների ընդհատման կամ էներգետիկ ռեսուրսների գների բարձրացման պատճառ դառնալ, իսկ եվրոպական երկրներում բնակչությունն առանց այն էլ դժգոհ է ստեղծված տնտեսական իրադրությունից ու մասնավորապես թանկացումներից։ Եվ եթե թանկացումներն ու տնտեսական լճացումը շարունակվեն, ապա բողոքի ակցիաների նոր ալիք կարող է սկսվել, բացառված չէ նաև անկայուն իրավիճակ ստեղծվի։

Պատահական չէ, որ արդեն շատ երկրներ, որոնք կախում ունեն Մերձավոր Արևելքի նավթի ու էներգետիկ մատակարարումներից, փորձում են իրենց հայացքն ուղղել նաև Աֆրիկայի ու Լատինական Ամերիկայի՝ էներգակիրներով հարուստ երկրներ, որպեսզի շատ դժվարին իրավիճակում չհայտնվեն։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա փորձագետներից շատերը գտնում են, որ Մոսկվային ձեռնտու է լարվածության նոր թատերաբեմը Մերձավոր Արևելքում, քանի որ Արևմուտքի ուշադրությունը կշեղվի Ուկրաինայից, և կարող է նույնիսկ մի պահ գալ, երբ Արևմուտքն ի վիճակի չլինի առավել ինտենսիվորեն աջակցել Կիևին, ինչի նշաններն արդեն իսկ առկա են։ Բայց Ռուսաստանում ևս անկայունության վտանգը կա. Մախաչկալայի օդանավակայանում տեղի ունեցածը ցույց տվեց դա։

Հաջորդ խոշոր խաղացողը Չինաստանն է. Պեկինը մի կողմից՝ փորձում է միջնորդի դեր ստանձնել, իսկ մյուս կողմից էլ՝ որոշակի հակաիսրայելական դիրքորոշում է որդեգրել։ Անգամ չինական տեխնոհսկաների քարտեզներում դադարել են նշել Իսրայելի անունը։ Թերևս սա պայմանավորված է այն հանգամանքով, որ Իսրայելը համարվում է ԱՄՆ-ի կրտսեր դաշնակիցը, իսկ Պեկինը լուրջ մրցակցության մեջ է ԱՄՆ-ի հետ, որը փորձում է խոչընդոտել Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում չինական շահերի առաջխաղացմանը ու մասնավորապես զինում է Թայվանին։ Մյուս կողմից էլ Պեկինը փորձում է արաբական երկրներին իր կողմը գրավել, քանի որ այդ երկրներից նավթի մատակարարումն իրեն շատ անհրաժեշտ է՝ հատկապես այն պարագայում, երբ ներկայում չինական տնտեսության մեջ խնդիրներ են նկատվում։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Այո, Մակրոնի քավորությամբ Արցախը ճանաչվեց Ադրբեջանի մաս. Արցախի էջը փակել չի կարելի. Շարմազանով Երևանում նախատեսվում է 5 նոր մանկապարտեզի կառուցում Գործ ունենք ՀՀ արտաքին քաղաքական սխալ հաշվարկների հետ՝ Արցախի հարցը փակված չէ. Աշոտ Ղուլյան (տեսանյութ) Նշյալ անձը Բագրատ Սրբազանին մեղադրում է «ռուսական ԿԳԲ-ի գործակալ լինելու մեջ․ հաղորդում է ներկայացվելԱՄՆ-ն մերժում է ՀՀ-ի դիմումներն անձանց արտահանձնելու վերաբերյալ, չկա երկկողմ պայմանագիր․ գլխավոր դատախազԱնվտանգային անդառնալի հարցեր կարող են առաջանալ. Արման Թաթոյան (տեսանյութ)Տոկաևը կես օրով եկավ Երևան, որից հետո պարզվեց, որ ՀՀ-ի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Ղազախստանում․ ՔոչարյանՊատգամավորի դեմքը, երբ կողքից ՔՊ-ականն ասում է` չկա ավելի ծանրաբեռնված մարդ, քան ԱԺ պատգամավորըԿադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան համալսարանի համակարգողՀաստատ ասում եմ` զրպարտողները չեն մնալու անպատասխան. Բագրատ Սրբազան (տեսանյութ)«Միացի՛ր, որ փոխենք», «Միացի՛ր». իրազեկման ակցիա բուհերում (տեսանյութ)Մարտի 1-ի գործով վաղեմության ժամկետի խնդիր է առաջանալու․ գլխավոր դատախազՄեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթացԵրեկ ադրբեջանցիներ են հայտնվել Ոսկեպարի մոտ. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Կյանքից հեռացել է մարզական լրագրող Դավիթ ՄարտիրոսյանըՀայաստանի Հանրապետության հիմնական պետական ինստիտուները երբեք չեն հայկականացվել․ Արմեն ԱյվազյանՆերվայնանում եմ, երբ ասում են՝ ծանրաբեռնված են, եթե այդպես է, ուրեմն մի բան լավ չեն անում. դատախազԱՄՆ-ում տորնադոյի հետևանքով՝ հինգ մարդ է զոհվել (տեսանյութ)Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի նախագիծը պատրաստ է. այն կկառուցվի 2 տարումՎարդան Ղուկասյանի նամակը՝ ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին«Բելաջիո»-ի հարևանությամբ բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «ՎԱԶ 2121»-ը. կա վիրավորԱպրիլի 29-ի դրությամբ հաստատվել է կարմրուկով վարակման 362 դեպքԿարաչայ-Չերքեզիայում ոստիկանների վրա հարձակում է տեղի ունեցել. 7 մարդ է զոհվել (լուսանկարներ) ԱԳՆ-ում հավաքված են տուն պահող, հնազանդ դիվանագետներ, ոչնացնում են ամեն ինչ. Մելքոնյան10 000 ադրբեջանցի ուսանող մասնակցել է «Արևմտյան Ադրբեջան» թեմայով օլիմպիադային, սա մարտահրավեր է (տեսանյութ)Միրզոյանը ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ իրականացվող քայլերԹբիլիսիում ձերբակալվել է նախկին պետնախարարըԱլիևը հասկանում է՝ ձեռքբերածը կարող է կորցնել. պատերազմը չի ավարտվել ո'չ 2020-ին, ոչ 2022թ-ինԲաքվում հարցումներ են արել. մարդկանց 96%-ը Երևանը համարում է իրենցը. սա է նրանց քաղաքականությունը (տեսանյութ)ԱԳՆ-ում հրատապ կարգուկանոն պետք է մտցվի, վերածվել է պարզ կամակատարի. Ղալաչյան (տեսանյութ)Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. ՍուրենյանԱՍՀ նախարարը Սաուդյան Արաբիայում ընդգծել է ոլորտային ռազմավարությունների մշակման կարևորությունըԵրևանի մետրոպոլիտենի Երիտասարդական կայարանի արտաքին և ներքին լուսավորման աշխատանքներն ավարտվել ենՀայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն ԱլմաթիումՎարդապետյանը հայտնեց, թե ավարտված գործերով որքան գումար է վերադարձվել պետությանըՈրևէ իշխանություն չի կարող առանց ժողովրդի կամքը հաշվի առնելու թշնամուն նվիրել ՀՀ տարածքները․ ՀՅԴ ՀԵՄ«Մի մատով 2 աչքդ կհանեմ»․ երեխային վիրավորել է դասղեկը՝ ըստ մորաքրոջ. shamshyan«Ծիծեռնակաբերդում» «ցեղասպան Նիկոլ» բառի համար կալանավորվել է 1անձ, մյուս 6 ձերբակալվածները ազատ են արձակվել Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. ՍիրուշոԼարված իրավիճակ է Արմավիր–Երևան ճանապարհին (տեսանյութ)Տարադրամի փոխարժեքները ապրիլի 29-ինԻնչո՞ւ հենց Մախսուդյանի 2 որդիներին կալանավորեցին, որովհետև հայրը Մախսուդյա՞նն է (տեսանյութ) «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն նոր տնօրեն ունիՆոյեմբերյանի Հաղթանակ բնակավայրում խուլիգանական արարքների համար մեղադրվող 4 անձանցից 3-ը կալանավորվել են. ՔԿ Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը, ինչու՞ էր նա խոսում ՀԱՊԿ-ի և Խաչատուրովի մասին հեռախոսովԴեսպան Մակունցը Կոլորադոյի համալսարանի ղեկավարությանն է փոխանցել ԵՊՀ ռեկտորի առաջարկը համագործակցության վերաբերյալՓակ է Արմավիր Գյումրի ճանապարհը՝ Խանջյանի հատվածում (տեսանյութ)Անկառավարելի իրավիճակ` փակ ճանապարհին. ոստիկանությունը անելանելի իրավիճակում է (տեսանյութ) Վարդան Ղուկասյանը ձայնագրություն միացրեց․ Ինչպե՞ս են քաղաքացուն խոշտանգում ՔԿ-ում (տեսանյութ) Որքա՞ն դրամ և գույք է պահանջում դատախազությունը Ռ. Քոչարյանից, Գ. Ծառուկյանից և Գ. Խաչատրյանից (տեսանյութ)
Ամենադիտված