Ապրիլի 27-ի աստղագուշակ ԵՄ-ում Հայաստանի դեսպան. ՀԱՊԿ-ը լքեց մեզ Արթնանալ ու կանխել է պետք, նիկոլական պրոպագանդայի վերջը տալ է պետք Երեկ Կիրանցում երևացող զինվորներն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Իսկ սա երազ չի, սա իրականություն ա. Արա Ղազարյան Պետք էր կարգի բերել մեր տան դռները. ինչո՞ւ հեղափոխությունից հետո մեզ բաժին հասան ծանր փորձություններ. Փաշինյան ՔՊ-ն ստիպել է Տավուշի շարժմանը միացած զինծառայողներին ուղերձ հղել (տեսանյութ) Տարբեր պաշտոնյաներ 2020թ. նոյեմբերից սկսած շարունակաբար մոլորեցրել են մարդկանց․ Արման Թաթոյան Մոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային ռեվերանսներին. Վահե Դավթյան «Այսօր Նիկոլ Փաշինյանը կգնա Գավառ. արժանապատիվ քաղաքացիներ դուք գիտեք ինչ անել. սատանաները պետք է հանգիստ չունենան ոչ մի տեղ» 

Նախագահական արտահերթ ընտրություններ՝ Ադրբեջանում․ որո՞նք են պատճառները և որքանո՞վ է առնչվում մեզ հետ

Բլոգոսֆերա

Պատմական գիտությունների թեկնածու, թյուրքագետ Վարուժան Գեղամյանն ուշադրություն է հրավիրում Ադրբեջանում հայտարարված արտահերթ ընտրությունների թեմային։ Նա գրել է․

 

«Նախ բուն լուրը. Ադրբեջանում 2024 թ. փետրվարի 7-ին կանցկացվեն նախագահական արտահերթ ընտրություններ (դրանք նախատեսված էին 2025 թվականին)։ Այս հանգամանքը շատերի համար անսպասելի էր, սակայն, այնուամենայնիվ, ո՞րն է դրա պատճառը և մեզ դրանից «ի՞նչ»։

 

Միանգամից նշեմ, որ պատճառներն, իմ կարծիքով, մի քանիսին են։ Դրանք ունեն թե՛ ներքին, թե՛ արտաքին համատեքստ և շատ փոխկապակցված են.
 

 

-Ալիևը պետք է հասցնի կապիտալիզացնել Արցախում տարած հաղթանակը, քանի դեռ այն շատ թարմ է հանրային հիշողության մեջ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանում առկա բազմաթիվ սոցիալ-տնտեսական և քաղաքական խնդիրները որևէ կերպ չեն լուծվել (ինչը խոստանում էին իշխանությունները ավելի քան 30 տարի՝ «Ղարաբաղի հարցի լուծմամբ»), հետևաբար հնարավորինս խուսափելու համար հասարակական դիմադրությունից և լարվածությունից (որը միշտ ուղեկցում է ցանկացած ընտրություն, նույնիսկ՝ ամենաբռնապետական երկրում), Ալիևի համար նոր ընտրությունները և դրանցում անխուսափելի հաղթանակը կերաշխավորեն ևս 7 տարվա գրեթե անցնցում իշխանություն։ Այս ընտրություններում, Արցախում տարած հաղթանակի շնորհիվ, Ալիևը գրեթե կարիք չի ունենալու ընտրակեղծիքների, քանի որ կա հանրային բարձր աջակցություն, իսկ ընդդիմադիրների հարցերը լուծված են և լուծվում են։
 

-Արտահերթ ընտրությունները առիթ են հնարավորինս շուտ դրանք անցկացնել նաև օկուպացված Արցախի տարածքում՝ այդպիսով ևս մեկ անգամ «օրինականացնելով» Արցախում «ադրբեջանական իշխանությունը»։ Դա թույլ կտա ասել, որ գրավված Արցախի բնակչությունը ընտրել է նոր իշխանություն ի դեմս Ալիևի։ Ինչպես ասում են՝ հաճելի բոնուս։
 

-Ընտրություններից հետո Ալիևը, վերընտրվելով, ստանում է հնարավորություն ամուր դիրքերից, լեգիտիմությամբ և անշտապ կերպով զբաղվել իրենից հետո իշխանության փոխանցման գործընթացով (մոտավորապես նույնը անում է այժմ Էրդողանը վերջին ընտրություններից հետո)։ Բացի այդ, դա հնարավորություն է տալու Ալիևին առանց ավելորդ լարվածության, «ժողովրդի մանդատով» պատրաստվել նոր պատերազմին Հայաստանի (կարդա՝ նաև Իրանի) դեմ։ Նշեմ, որ այդ նախապատրաստությունը լիարժեք ընթացքի մեջ է։
 

-Ուկրաինայում կարծես թե իրավիճակը գնում է անխուսափելի սառեցման կամ նույնիսկ լիարժեք ավարտի։ Սակայն չի ավարտվում դրանում մասնակից տարբեր բևեռների միջև պայքարը։ Հետևաբար մեծ է հավանականությունը, որ առաջիկա ամիսներին բախման գլխավոր թատերաբեմը կլինենք մենք՝ Հարավային Կովկասը՝ դրանից բխող արտաքին միջամտությունների ծավալի մեծացմամբ։ Այս պայմաններում Ալիևի համար կարևոր է հնարավորինս արագ ամրացնել իր դիրքերը նոր ընտրություններով, ինչը կսահմանափակի նաև արտաքին խաղացողների (օրինակ՝ Ռուսաստան, ԱՄՆ, Իրան) հնարավոր միջամտությունը կամ ազդեցությունը ընտրություններին՝ սեփական շահերի համար։
 

-2024-ին նոր ընտրություններ են տեղի ունենալու նաև Ռուսաստանում (մարտ) և ԱՄՆ-ում (նոյեմբեր)։ Դրանք կարևոր են Հվ. Կովկասի համար ևս։ Ուստի Ալիևի համար պետք է նախապես լուծել սեփական հարցերը, որպեսզի լիարժեք հնարավոր լինի պատրաստվել բոլոր տեսակի զարգացումներին և աշխատել երկու երկրների էլիտաների հետ՝ պրոադրբեջանական քաղաքականություն ստանալու համար։

Մի խոսքով, մյուս՝ 2024 թվականը լինելու է վճռական Հայաստանի և տարածաշրջանի համար։ Ալիևը դա հասկանում է։ Եվ, բնականաբար, պատրաստվում։
 

Իսկ մենք...»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ապրիլի 27-ի աստղագուշակԵՄ-ում Հայաստանի դեսպան. ՀԱՊԿ-ը լքեց մեզԱրթնանալ ու կանխել է պետք, նիկոլական պրոպագանդայի վերջը տալ է պետքՏավուշի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ վերահսկողության ներքո. Վարուժան ԳեղամյանԵրեկ Կիրանցում երևացող զինվորներն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացինԻսկ սա երազ չի, սա իրականություն ա. Արա ՂազարյանՊետք էր կարգի բերել մեր տան դռները. ինչո՞ւ հեղափոխությունից հետո մեզ բաժին հասան ծանր փորձություններ. ՓաշինյանՔՊ-ն ստիպել է Տավուշի շարժմանը միացած զինծառայողներին ուղերձ հղել (տեսանյութ)Տարբեր պաշտոնյաներ 2020թ. նոյեմբերից սկսած շարունակաբար մոլորեցրել են մարդկանց․ Արման ԹաթոյանՄոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային ռեվերանսներին. Վահե Դավթյան«Այսօր Նիկոլ Փաշինյանը կգնա Գավառ. արժանապատիվ քաղաքացիներ դուք գիտեք ինչ անել. սատանաները պետք է հանգիստ չունենան ոչ մի տեղ»«Ոտքի՛». Էրեբունի վարչական շրջանը վաղ առավոտյան միացել է Տավուշյան շարժմանըԻ սրտե «շնորհավորում եմ» Ադրբեջանի քաղաքացիներին այս օրվա առթիվ. Ռուբեն ՄխիթարյանՄտածել ես ոչ թե պետության շահերի տեսանկյունից, այլ՝ սեփական անվտանգությունը պահպանելու տեսանկյունից. հեռացի΄ր. ԱնանյանԱպրիլի 27. Օրվա խորհուրդ«Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»Սա այն դեպքն է, երբ քո «բարեհոգությունը» Ադրբեջանը թուլություն և ողորմելիություն է թարգմանում. Արշակ Սրբազան (տեսանյութ)Ոչ ոք չպատժվեց 6 տարի առաջ զորամասը լքած ու իշխանափոխության ջատագով ցուցարարներին միացած զորախմբից, իսկ հիմա՞...«Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ»Ստի և ճշմարտության պայքար․ ճշմարտությունը պետք է հաղթի. Բագրատ ՍրբազանՈ՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ»Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ»Դուք չեք գտնելու գեթ մեկ աշխարհաքաղաքական կենտրոն, որը կպաշտպանի այս իշխանությանը, երբ նրա դիրքերը սասանվեն. Վլադիմիր Մարտիրոսյան«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են«Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ»«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն էԻշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ»«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել էԿիրանցիներին միացած զինծառայողներին կանչել են ռազմական ոստիկանություն. «Հրապարակ»Աջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը. պետությունը կփոխհատուցի ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30 տոկոսը. «Փաստ»«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխներըՌուսական գազից հրաժարվելու` ադրբեջանական գազ սպառելուն հակված ՔՊ պատգամավորըԿեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ»Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ»Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ»Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»Էրդողանը չեղարկել է իր այցը ԱՄՆԳեղարքունիքի մարզում բախվել են «Opel»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. վերջինը կողաշրջվել է, կան վիրավորներ Կիրանցում լուսաձայնային հատուկ միջոցի հետևանքով տուժած 5 քաղաքացի և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ․ պատգամավոր ՊՆ–ն անդրադարձել է Կիրանցում տեղի ունեցող ակցիային պայմանագրային զինծառայողների միանալունԲագրատ Սրբազանն այցելում է ոստիկանների կողմից ծեծի հետևանքով հիվանդանոց տեղափոխված տավուշցիներին (տեսանյութ)Սեփական իրավունքների համար մարդկանց պայքարը բացարձակ արդարացի է․ Արման ԹաթոյանՏավուշցիները մեքենայի մեջ նկատել են Մհերի Գրիգորյանին ու Շահին Մուստաֆաևի՞ն․ 168.am Այսօրվա իշխանություններն արտաքին սպառնալիքներին դիմակայելու իրենց ողջ ռեսուրսը սպառել են․ Արշակ Սրբազան (տեսանյութ)Կիրանցում բախումներից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններինԿիրանցում բախումներից տուժած քաղաքացիներին շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց (տեսանյութ) 20 պայմանագրային զինծառայող Տավուշում վայր է դրել զենքերը և միացել շարժմանը (տեսանյութ)Կիրանցում ոստիկանները լուսաձայնային նռնակ են կիրառել․ մի քանի գյուղացի վնասվածքներ են ստացել․ News.am «Ռեալը» Մբապեին արգելել է մասնակցել Օլիմպիական խաղերին
Ամենադիտված