ՌԴ–ն հավատարիմ է այլ պետությունների գործերին չմիջամտելու քաղաքականությանը․ Շոյգու «Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ՝ Հայաստանի մարզերում (լուսանկարներ) Չլինի 102-րդ ռազմաբազան Հայաստանում, վաղն այստեղ լինելու են թուրքական զորամիավորումներ. Վահե Դավթյան (տեսանյութ) ՌԴ Պետդումայում առաջարկել են Ռուսաստանից միգրանտների արտաքսման նոր ռեժիմ սահմանել Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին Համազգային համախմբում՝ նաև սպորտի միջոցով. Գագիկ Ծառուկյանը պարգևատրել է բազկամարտի չեմպիոններին (տեսանյութ) Մահացել է երգիչ Սահակ Սահակյանը Աջակցում ենք Տավուշում սկսված համակայկական պայքարին․ Կոնսերվատորիայի Միասնական շարժում Սյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է․ ՆԳՆ ՓԾ–ն տեսանյութ է հրապարակել դեպքի վայրից «Կոչ արթնության»․ բողոքի և իրազեկման ակցիա՝ Գյումրիում (լուսանկարներ) 

Հայաստանում դեռևս առկա են ականներով և չպայթած զինամթերքներով աղտոտված վտանգավոր տարածքներ

Հասարակություն

Ականազերծման գործողությունների ազգային մարմինը՝ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ն ամփոփում է 2023 թվականին կատարված աշխատանքները։

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ կողմից 2023 թվականին իրականացված ոչ տեխնիկական հետազոտական աշխատանքների արդյունքում ավելացել է պայթյունավտանգ զինամթերքներով աղտոտված ևս 2 նոր հաստատված վտանգավոր տարածք՝ 3 190 188 մ² մակերեսով։

«ՀԱՓԿ» ականազերծողները 2023 թվականի տարեկան պլանով նախատեսված 50 000 մ2 տարածքի փոխարեն Վայոց ձորի Ջերմուկ համայնքի Ջերմուկ, Կեչուտ և Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Սոթք, Գեղամասար բնակավայրերում պայթյունավտանգ զինամթերքներից մաքրել են ընդհանուր 234 192 մ² աղտոտված տարածք։ Մաքրված տարածքներում տեղադրվել են «Կանաչ պիտակ» ցուցանակներ՝ փաստելով, որ դրանք անվտանգ են, և հանձնվել տեղական ինքնակառավարման մարմիններին՝ հետագա նպատակային օգտագործման համար։   

2023 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում դեռևս առկա է 42 165 966 մ² մակերեսով ականներով և չպայթած զինամթերքներով աղտոտված 111 հաստատված և 25 կասկածելի վտանգավոր տարածքներ։ Պայթուցիկ զինամթերքով առավել բարձր աղտոտվածության մակարդակ ունեցող մարզերն են Գեղարքունիքը և Սյունիքը։

Ականազերծման գործողությունների ազգային մարմինը մշտապես կարևորում է մարդկանց իրազեկվածության մակարդակի բարձրացումը։ Մեր մասնագետները 2023-ին պայթուցիկ զինամթերքի վտանգի մասին իրազեկման աշխատանքներ են իրականացրել ՀՀ Տավուշի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արմավիրի, Սյունիքի մարզերում և Երևան քաղաքում՝ ընդհանուր իրազեկվել է 5086 քաղաքացի։ ՀՀ բնակիչների անվտանգ վարքագծի պահպանման  մակարդակն առավել բարձրացնելու նպատակով այս տարի իրազեկման գործընթացում ներգրավվել են նաև հասարակական  կազմակերպություններ, որոնց կողմից իրազեկվել է 8570 քաղաքացի։ Ընթացիկ տարում, ՄԱԶԾ-ի հետ համագործակցության շրջանակներում, «ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ը Տավուշի մարզի Դիլիջան համայնքի «Արի՛ Ճամբար» հանգստյան գոտում ականային և պայթուցիկ զինամթերքի ազդեցություն կրող ՀՀ բնակավայրերի 60 երեխաների համար կազմակերպել է ամառային ճամբար, որտեղ՝ հանգստին զուգահեռ, երեխաներն ուսանել են անվտանգ վարքագծի պահպանման կանոնները։ Ընդհանուր առմամբ, 2023 թ.-ի ընթացքում իրազեկվել  է 13 656 բնակիչ։

Ոչ տեխնիկական հետազոտության, մաքրման աշխատանքների, պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման աշխատանքներին զուգահեռ նաև իրականացվել է ականներից և պայթուցիկ զինամթերքից տուժածների տվյալների հավաքագրում։ 2023 թվականին ականից/չպայթած զինամթերքից տուժելու դեպք չի արձանագրվել։ Այսօր Հայաստանում ունենք ականների պայթյունից 805 տուժած:

Ընթացիկ տարում «ՀԱՓԿ» ՊՈԱԿ ուսումնական կենտրոնում մասնագիտական կրթություն են ստացել ինչպես «ՀԱՓԿ», այնպես էլ հակաականային ոլորտում ներգրավված  տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ուսումնական կենտրոնում կազմակերպվել են «Ձեռքով ականազերծում», «Պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման դասընթացավար», «Մարտական գործողությունների տարածքի մաքրում» և այլ թեմաներով 105 մասնագետի վերապատրաստման դասընթցներ, որոնք մեկ տարի ժամկետով հավաստագրվել են։ 

2023 թվականին «ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ը շարունակել է իր համագործակցությունը միջազգային կառույցների հետ՝ ՀՀ-ում և ՀՀ սահմաններից դուրս։ Տեղի են ունեցել հանդիպումներ, քննարկումներ, փորձի փոխանակում Իրանի Իսլամական Հանրապետության, Լիբանանի Հանրապետության, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, Կամբոջայի հակաականային գործունեության կենտրոնների և Ժնևի հումանիտար ականազերծման միջազգային կենտրոնի հետ։

2023 թվականին գործի է դրվել «Հակաականային գործունեության համակարգման ազգային հարթակը», որը միջազգային և տեղի շահագրգիռ կազմակերպություններին հնարավորություն է ընձեռնում միավորել ջանքերը և առավել համակարգված իրականցնել ծրագրված սոցիալ-տնտեսական աշխատանքները։ Հարթակը հակաականային ոլորտը համակարգելու, մարտահրավերներն ու առաջնությունները քննարկելու և գործողությունները պլանավորելու մի վայր է, որը համակարգում է միջազգային և ՀՀ կազմակերպությունների, մարզերի, շահագրգիռ գերատեսչությունների միջև համագործակցությունը։

Ընթացիկ տարում գործածության մեջ է դրվել «Հայաստանի Հանրապետության ականազերծման գործողությունների ազգային մարմնի հումանիտար հակաականային գործունեության 2023-2027 թթ․ռազմավարությունը», մեկնարկել է ՀՀ-ում հակաականային գործունեության ազգային չափորոշիչների վերամշակման աշխատանքները։

«ՀԱՓԿ» ՊՈԱԿ կողմից Հայաստանի տարածքում մշտապես իրականացվել և 2024-ին էլ շարունակվելու են չպայթած զինամթերքի հայտնաբերման, վտանգավոր տարածքների նշագրման, մաքրման, անվտանգ վարքագծի իրազեկման աշխատանքները, ինչպես նաև համակարգվելու և վերահսկվելու է ՀՀ-ում իրականացվող հումանիտար հակաականային գործունեությունը։

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՌԴ–ն հավատարիմ է այլ պետությունների գործերին չմիջամտելու քաղաքականությանը․ ՇոյգուՀրաձգություն՝ Թուրքիայում․ սպանվել է երկու ոստիկան, կա ութ վիրավոր«Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ՝ Հայաստանի մարզերում (լուսանկարներ)Չլինի 102-րդ ռազմաբազան Հայաստանում, վաղն այստեղ լինելու են թուրքական զորամիավորումներ. Վահե Դավթյան (տեսանյութ)ՌԴ Պետդումայում առաջարկել են Ռուսաստանից միգրանտների արտաքսման նոր ռեժիմ սահմանելՓաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին Այսօր Արթուր Վանեցյանի որդու հարսանիքն էՀամազգային համախմբում՝ նաև սպորտի միջոցով. Գագիկ Ծառուկյանը պարգևատրել է բազկամարտի չեմպիոններին (տեսանյութ) Սրբազանն ասաց ամեն ինչ․ Արման Հովհաննիսյան Մահացել է երգիչ Սահակ Սահակյանը Աջակցում ենք Տավուշում սկսված համակայկական պայքարին․ Կոնսերվատորիայի Միասնական շարժումՍյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է․ ՆԳՆ ՓԾ–ն տեսանյութ է հրապարակել դեպքի վայրից«Կոչ արթնության»․ բողոքի և իրազեկման ակցիա՝ Գյումրիում (լուսանկարներ)Զելենսկու ճակատագիրը միանշանակ կանխորոշված ​​է․ ՊեսկովԵկեղեցին ճիշտ այնտեղ է, որտեղ պետք է լինի` իր ժողովրդի կողքին. Արմեն Աշոտյան Չինաստանը մեծ թվով ռազմական ինքնաթիռներ է ուղարկել Թայվանի ափերԼոռիում ոստիկանները հրելով գետնին են գցել լրագրող Անի Ներկարարյանին, որը ոտքի շրջանում վնասվածք է ստացել․ ՀԺՄ Երիտասարդները սահմանային սյուների մակետներ են տեղադրել Երևանի փողոցներում (լուսանկարներ)Ռայան Գոսլինգը երկրպագուներին զարմացրել է իր փոփոխված դեմքովՏաջիկստանի ԱԳՆ–ն քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել ՌուսաստանՈստիկանությունը հանձն է առել քաղաքական իշխանության հակապետական գործունեության ակտիվ սատարողի դեր․ ԱբրահամյանԿաթողիկոսն ընդունել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներինՍյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի և տուժածների թիվն աճել էՃանապարհը փակած ցուցարարները դանակով ծակել են ավտոմեքենայի անվադողը. ՔԿ Բերման ենթարկելով իմ տղային՝ փորձում են ինձ լռեցնել, ես հետ չեմ կանգնելու. գնդապետ Մախսուդյան (տեսանյութ) Ակցիա՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում (տեսանյութ)Այս ինչ անպատժելիության մթնոլորտ է, ոստիկանապետություն է․ լրագրող Անի Գևորգյան (տեսանյութ)Ռեժիսոր Դավիթ Սահակյանցը միացել է Կիրանցի պայքարին«Հայրենիքը բոլորիս կարիքն ունի»․ ակցիա՝ Օպերայի մեծ դահլիճում ընթացող «Ֆրանկոֆոնիա 2024» միջոցառման ժամանակ (տեսանյութ)Կիրանցից սկսվելու է ազատագրական շարժումը․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)Արթուր Դավթյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն Լարված իրավիճակ՝ Երևանում․ մեծ թվով ոստիկաններ են կուտակվել, փորձում են բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին (տեսանյութ)Դիմակավորված ոստիկանները բերման են ենթարկել գնդապետ Միհրան Մախսուդյանի որդունՀերիք եղա՛վ, մենք ստի մեջ չպիտի ապրենք. Արսեն Գրիգորյանը՝ Ոսկեպարից (տեսանյութ) «Հայաստանը մայր է, մորը չեն հանձնում»․ ակցիա՝ Քաղաքացու օրվան նվիրված համերգի ժամանակ (տեսանյութ)Իրազեկման ակցիա՝ Ազատամուտ գյուղում (լուսանկարներ)Կա 3 զոհ․ ՆԳՆ ՓԾ–ն մանրամասներ է հայտնել Սյունիքում տեղի ունեցած ավտովթարիցԼրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է. ՀԺՄ Ոստիկանները հրել և գետնին են գցել «Oragir.News»-ի լրագրողին (տեսանյութ)Գերլարված իրավիճակ՝ Կենտրոնում․ ոստիկանները բիրտ ուժ են կիրառում ակցիայի մասնակիցների նկատմամբ (տեսանյութ) Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում․ կան զոհեր և վիրավորներԼարված իրավիճակ՝ ոստիկանների ու ակցիայի մասնակիցների միջև․ կա բերման ենթարկված (տեսանյութ) Կեղծ փրկիչների շրջանն անցյալում է, այժմ պետք է օգնել ազատվել Հայաստանը փաստացի կործանողից. Վարուժան Գեղամյան Նիկոլի քաղաքականությունն էլ ավելի է ամրացնում Ադրբեջանի դիրքերը հյուսիսային ուղղությամբ․ Արմեն Աշոտյան Ստամբուլում 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է կանխատեսվումԲետոնագործն ընկել է տեղափոխվող տնակից ու մահացել Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար Քաղաքացիները շարունակում են ակցիան Աբովյան փողոցում (տեսանյութ) Փաշինյանը հետևել է Գավառի հրապարակում քյուֆթայի և փախլավայի պատրաստման վարպետաց դասին (լուսանկարներ)Սա մեր ողջ ազգի խնդիրն է․ ակցիա՝ Իջևանում (տեսանյութ)
Ամենադիտված