London expels military attaché of Russian embassy China’s Sinovac ‘ready’ for Disease X 2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial Technology Al Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza City International center for money laundering, terrorist funding risk assessment to be established in Armenia AstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effect Gallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their Jobs Armenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace Treaty Armenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforced Pashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agenda 

Հայաստանում դեռևս առկա են ականներով և չպայթած զինամթերքներով աղտոտված վտանգավոր տարածքներ

Society

Ականազերծման գործողությունների ազգային մարմինը՝ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ն ամփոփում է 2023 թվականին կատարված աշխատանքները։

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ կողմից 2023 թվականին իրականացված ոչ տեխնիկական հետազոտական աշխատանքների արդյունքում ավելացել է պայթյունավտանգ զինամթերքներով աղտոտված ևս 2 նոր հաստատված վտանգավոր տարածք՝ 3 190 188 մ² մակերեսով։

«ՀԱՓԿ» ականազերծողները 2023 թվականի տարեկան պլանով նախատեսված 50 000 մ2 տարածքի փոխարեն Վայոց ձորի Ջերմուկ համայնքի Ջերմուկ, Կեչուտ և Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Սոթք, Գեղամասար բնակավայրերում պայթյունավտանգ զինամթերքներից մաքրել են ընդհանուր 234 192 մ² աղտոտված տարածք։ Մաքրված տարածքներում տեղադրվել են «Կանաչ պիտակ» ցուցանակներ՝ փաստելով, որ դրանք անվտանգ են, և հանձնվել տեղական ինքնակառավարման մարմիններին՝ հետագա նպատակային օգտագործման համար։   

2023 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում դեռևս առկա է 42 165 966 մ² մակերեսով ականներով և չպայթած զինամթերքներով աղտոտված 111 հաստատված և 25 կասկածելի վտանգավոր տարածքներ։ Պայթուցիկ զինամթերքով առավել բարձր աղտոտվածության մակարդակ ունեցող մարզերն են Գեղարքունիքը և Սյունիքը։

Ականազերծման գործողությունների ազգային մարմինը մշտապես կարևորում է մարդկանց իրազեկվածության մակարդակի բարձրացումը։ Մեր մասնագետները 2023-ին պայթուցիկ զինամթերքի վտանգի մասին իրազեկման աշխատանքներ են իրականացրել ՀՀ Տավուշի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արմավիրի, Սյունիքի մարզերում և Երևան քաղաքում՝ ընդհանուր իրազեկվել է 5086 քաղաքացի։ ՀՀ բնակիչների անվտանգ վարքագծի պահպանման  մակարդակն առավել բարձրացնելու նպատակով այս տարի իրազեկման գործընթացում ներգրավվել են նաև հասարակական  կազմակերպություններ, որոնց կողմից իրազեկվել է 8570 քաղաքացի։ Ընթացիկ տարում, ՄԱԶԾ-ի հետ համագործակցության շրջանակներում, «ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ը Տավուշի մարզի Դիլիջան համայնքի «Արի՛ Ճամբար» հանգստյան գոտում ականային և պայթուցիկ զինամթերքի ազդեցություն կրող ՀՀ բնակավայրերի 60 երեխաների համար կազմակերպել է ամառային ճամբար, որտեղ՝ հանգստին զուգահեռ, երեխաներն ուսանել են անվտանգ վարքագծի պահպանման կանոնները։ Ընդհանուր առմամբ, 2023 թ.-ի ընթացքում իրազեկվել  է 13 656 բնակիչ։

Ոչ տեխնիկական հետազոտության, մաքրման աշխատանքների, պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման աշխատանքներին զուգահեռ նաև իրականացվել է ականներից և պայթուցիկ զինամթերքից տուժածների տվյալների հավաքագրում։ 2023 թվականին ականից/չպայթած զինամթերքից տուժելու դեպք չի արձանագրվել։ Այսօր Հայաստանում ունենք ականների պայթյունից 805 տուժած:

Ընթացիկ տարում «ՀԱՓԿ» ՊՈԱԿ ուսումնական կենտրոնում մասնագիտական կրթություն են ստացել ինչպես «ՀԱՓԿ», այնպես էլ հակաականային ոլորտում ներգրավված  տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ուսումնական կենտրոնում կազմակերպվել են «Ձեռքով ականազերծում», «Պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման դասընթացավար», «Մարտական գործողությունների տարածքի մաքրում» և այլ թեմաներով 105 մասնագետի վերապատրաստման դասընթցներ, որոնք մեկ տարի ժամկետով հավաստագրվել են։ 

2023 թվականին «ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ը շարունակել է իր համագործակցությունը միջազգային կառույցների հետ՝ ՀՀ-ում և ՀՀ սահմաններից դուրս։ Տեղի են ունեցել հանդիպումներ, քննարկումներ, փորձի փոխանակում Իրանի Իսլամական Հանրապետության, Լիբանանի Հանրապետության, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, Կամբոջայի հակաականային գործունեության կենտրոնների և Ժնևի հումանիտար ականազերծման միջազգային կենտրոնի հետ։

2023 թվականին գործի է դրվել «Հակաականային գործունեության համակարգման ազգային հարթակը», որը միջազգային և տեղի շահագրգիռ կազմակերպություններին հնարավորություն է ընձեռնում միավորել ջանքերը և առավել համակարգված իրականցնել ծրագրված սոցիալ-տնտեսական աշխատանքները։ Հարթակը հակաականային ոլորտը համակարգելու, մարտահրավերներն ու առաջնությունները քննարկելու և գործողությունները պլանավորելու մի վայր է, որը համակարգում է միջազգային և ՀՀ կազմակերպությունների, մարզերի, շահագրգիռ գերատեսչությունների միջև համագործակցությունը։

Ընթացիկ տարում գործածության մեջ է դրվել «Հայաստանի Հանրապետության ականազերծման գործողությունների ազգային մարմնի հումանիտար հակաականային գործունեության 2023-2027 թթ․ռազմավարությունը», մեկնարկել է ՀՀ-ում հակաականային գործունեության ազգային չափորոշիչների վերամշակման աշխատանքները։

«ՀԱՓԿ» ՊՈԱԿ կողմից Հայաստանի տարածքում մշտապես իրականացվել և 2024-ին էլ շարունակվելու են չպայթած զինամթերքի հայտնաբերման, վտանգավոր տարածքների նշագրման, մաքրման, անվտանգ վարքագծի իրազեկման աշխատանքները, ինչպես նաև համակարգվելու և վերահսկվելու է ՀՀ-ում իրականացվող հումանիտար հակաականային գործունեությունը։

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Armenia will not participate in financing of CSTO activities: Armenia's Foreign MinistryChina supports Serbia in defending its sovereignty on Kosovo issue: Xi JinpingKyiv says it foiled plot to kill Zelensky: DWAzerbaijan, Israel MFAs hold consultationsNo border delimitation carried out in Armenia’s Kirants village WednesdayLondon expels military attaché of Russian embassyBig demonstration against law on ‘foreign agents’ planned in Georgia capital Tbilisi SaturdayChina’s Sinovac ‘ready’ for Disease XNATO summit to be held on July 9-11 in WashingtonCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals Dollar rises, euro falls in ArmeniaVictory over Nazism is marked at France embassy in ArmeniaAzerbaijan, Bulgaria to strengthen strategic partnership2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial TechnologyDer Spiegel: New attacks on politicians occur in GermanyMFA: Russia welcomes Armenia, Azerbaijan FMs' upcoming meetingAl Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza CityHow redistricting in these states could determine which party controls the US HouseInternational center for money laundering, terrorist funding risk assessment to be established in ArmeniaShakira wears bold satin white dress to Met Gala after-partyWhat devices did Apple announce at its Let Loose event?Ucom's fixed network is launched in ArtashatKim Kardashian reveals secrets behind her sensational Met Gala lookRare Lamborghini Jalpa is up for auctionAstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effectNewspaper: Armenia soldier who died yesterday committed suicide, according to initial theoryPM lists what national values of people of Armenia areMore civilians will be killed in Israel's Rafah offensive 'whatever they say', EU's BorrellCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsAgreement on status of EU monitoring mission in Armenia enters into forceGeorgia’s Parliament to discuss EU 9 points on May 10 and transparency bill on May 13Prime Minister claims all referendums on Armenian Constitution were falsifiedGallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their JobsPencil Pro to be presented today? New stylus appears on Apple’s websiteApple plans to release first ever iPhone Slim: When will it appear and what is known about it?EU Mission in Armenia Status Agreement enters into forceArmenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace TreatyArmenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforcedPashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agendaPutin inaugurated for fifth term as Russian presidentPashinyan: Border posts being installed in Tavush Province are pillars of Armenia's security guaranteesArmenia-Azerbaijan border delimitation being carried out according to latest USSR maps, Nikol Pashinyan saysThe Wall Street Journal: US delays sending precision weapons to IsraelChina specialists create UAV that flies to drowning person, transforms into lifebuoyIDF takes over Palestinian side of Rafah crossingIsrael army tanks enter Gaza’s Rafah city, media reportIndia's PM Modi casts his vote in world's largest electionsOil Prices DownNewspaper: March coming from Kirants village to Yerevan causes serious concerns among Armenia authoritiesUS State Department does not comment on Armenia, Azerbaijan FMs’ upcoming meeting in Kazakhstan
Most Popular