Mkhitar Hayrapetyan, Vassilis Maragos discuss Armenia-EU cooperation agenda matters Civil disobedience actions underway in Yerevan (live) Armenia, Azerbaijan FMs to meet today in Kazakhstan London expels military attaché of Russian embassy China’s Sinovac ‘ready’ for Disease X 2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial Technology Al Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza City International center for money laundering, terrorist funding risk assessment to be established in Armenia AstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effect Gallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their Jobs 

ԱՄՆ-ն հանգիստ կզոհաբերի Հայաստանը՝ ի շահ իր գործընկեր Ադրբեջանի

Analytical

Մինչ Հայաստանի իշխանությունները չեն թաքցնում արտաքին քաղաքական վեկտորը փոփոխելու իրենց նպատակներն ու ցանկությունը և հայ հասարակությանը նոր դաշնակից են հրամցնում ի դեմս՝ ԱՄՆ-ի, Վաշինգտոնը ի ցույց է դնում, թե ով է իր իրական գործընկերն ու դաշնակիցը Հարավային Կովկասում: Եվ այդ երկիրը բնավ էլ Հայաստանը չէ, ինչպես փորձում են ներկայացնել Փաշինյանն ու նրա թիմակիցները: Այդ երկիրն Ադրբեջանն է: Ասվածը պարզաբանելու համար վերլուծենք առկա փաստերը:

Վերջերս Բաքվում տեղակայված Միջազգային հարաբերությունների վերլուծական կենտրոնը կլոր սեղան էր կազմակերպել՝ նվիրված Ադրբեջանի դերին՝ որպես «կարեւոր ցամաքային կամուրջ, որը կարող է կապել Եվրոպան Կենտրոնական Ասիայի հետ»: Իսկ նախորդ տարվա մայիսին ԱՄՆ-ի էներգետիկայի նախարար Ջեֆրի Փայաթը Բաքվում էներգետիկ շաբաթվա բացման ժամանակ ունեցած իր ելույթում հայտարարել էր, որ էներգետիկ անվտանգության ամրապնդման գործում Ադրբեջանը տարածաշրջանում և դրանից դուրս եղել է մշտական գործընկեր։

ԱՄՆ-ի՝ Ադրբեջանում ունեցած էներգետիկ շահերին շաբաթներ առաջ անդրադարձել են նաև ամերիկյան մի շարք «ուղեղային կենտրոններ»: Դրանցից ամենահեղինակավորներից մեկը՝ Foreign policy in Focus կենտրոնը ծավալուն հոդված էր նվիրել՝ նկարագրելով Վաշինգտոնի որդեգրած ռազմավարությունը Բաքվի հետ հարաբերություններում: Հոդվածում, մասնավորապես, նշվում է, որ տարածաշրջանում ԱՄՆ-ի պլանավորման հիմքում Ադրբեջանն է։ Հաշվի առնելով երկրի հսկայական էներգետիկ ռեսուրսները, հատկապես՝ նավթն ու բնական գազը, ԱՄՆ պաշտոնյաներն Ադրբեջանը համարում են Հարավային Կովկասում այն բանալին, որը կօգնի Եվրոպային նվազեցնել կախվածությունը ռուսական էներգակիրներից:

«Վերջին տասնամյակի ընթացքում մենք մեր եվրոպացի գործընկերների հետ միասին քրտնաջան աշխատել ենք՝ փորձելով օգնել Եվրոպային հետզհետե հրաժարվել ռուսական գազից և նավթից կախվածությունից», - հղում է անում կենտրոնը սենատոր Քրիստոֆեր Մերֆիի  սեպտեմբերին կայացած ելույթին։ «Այդ ռազմավարության հիմքում դրված է  եղել է Եվրոպա ավելի շատ ադրբեջանական գազ և նավթ մատակարարելու նպատակը»: Գիտահետազոտական կենտրոնի փորձագետները նշում են, որ ԱՄՆ պաշտոնյաներն Ադրբեջանը համարում են «Եվրասիայի էներգետիկ քաղաքականության էպիկենտրոն»: ԱՄՆ-ն Ադրբեջանը դիտարկում է մեկնարկային կետ արևելքից արևմուտք էներգետիկ միջանցքի ստեղծման համար, որը օգուտ կբերի ԱՄՆ-ին և կհակակշռի Հյուսիս-հարավ միջանցքին, որն էլ իր հերթին բխում է ՌԴ–ի և Իրանի շահերից: ԱՄՆ-ի համար աշխարհաքաղաքական մեկ այլ կարևոր ձեռքբերում էր Հարավային գազային տրանսպորտային միջանցքը։ Ադրբեջանից Եվրոպա ձգվող տրանսպորտային այս միջանցքը, միավորելով երեք խողովակաշար, կարևոր նշանակություն է  ձեռք բերել ուկրաինական պատերազմի ժամանակ Եվրոպայի էներգիայի մատակարարումը պահպանելու համար:

Եվս մեկ ուշագրավ հանգամանք մատնանշենք: 2020 թ.-ը, և մասնավորապես՝ Արցախյան երրորդ պատերազմը, ըստ Ադրբեջանի հետ ԱՄՆ հարաբերությունների ռազմավարության (հաստատվել է 2022 թ.-ին) «հիմնովին փոխել է աշխարհաքաղաքական կարգը Հարավային Կովկասում՝ բարձրացնելով Ադրբեջանի հետ ԱՄՆ-ի երկկողմ հարաբերությունների կարևորությունը տարածաշրջանում՝ ԱՄՆ ռազմավարական շահերին հասնելու համար»։ Ընդ որում, ըստ փաստաթղթի, Ադրբեջանը պետք է հավասարակշռի Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի ջանքերը՝ ընդլայնելու իրենց համապատասխան տարածաշրջանային ազդեցությունը:  Այստեղ հարկ է նշել, որ  Ադրբեջանի համար Ռուսաստանի և Իրանի կողմից ԱՄՆ-ի գլխավորությամբ գործող լիբերալ աշխարհակարգի ապամոնտաժումը կնշանակի տնտեսական և քաղաքական փլուզում։ Ուստի, փորձելով կանխել այս սցենարը, պաշտոնական Բաքուն փորձելու է հնարավորինս հարվածել թե՛ Ռուսաստանի, թե՛ Իրանի շահերին:

Այսպիսով, այս և մի շարք այլ փաստեր բացահայտում են ԱՄՆ-ի տնտեսական, քաղաքական և ռազմաստրատեգիական շահերը Հարավային Կովկասում և, մասնավորապես՝ Ադրբեջանում՝ որպես կասպիական էներգակիրների և արևելք-արևմուտք հանգույց: Բնականորեն, այս դերն ավելի է ընդգծվել ուկրաինական պատերազմի առաջացրած ճգնաժամի և Արևմուտքի կողմից այլընտրանքային էներգիայի փնտրտուքների ֆոնին: Արևմուտքը՝ ի դեմս ԱՄՆ–ի և ԵՄ-ի, ոչ միայն չի պատրաստվում պատժամիջոցներ կիրառել Բաքվի դեմ Արցախի դեմ սանձազերծած ագրեսիայի, էթնիկ զտումների և Հայաստանի դեմ կիրառվող ագրեսիայի համար, այլ բացահայտ կերպով միտված է էլ ավելի զարգացնել համագործակցությունն Ադրբեջանի հետ՝ Հայաստանին առաջարկելով նոր կապիտուլյացիա, որն արևմտյան պաշտոնյաները քաղցրացնում են խաղաղության դատարկ կոչերով և Բաքվին ուղղված աննշան պահանջներով։ Արևմուտքը բացահայտ խաղադրույք է կատարում Ադրբեջանի վրա, քանի որ առաջնորդվում է իր էներգետիկ շահերով և այս հանգամանքն էլ ավելի է ազատում Բաքվի բռնապետի ձեռքերը, որն էլ իր հերթին, օգտվելով Հայաստանի իշխանությունների անհաշվենկատ արտաքին քաղաքականությունից, ձգտում է Հայաստանը թողնել մեկուսացման մեջ, առանց բարեկամների` էլ ավելի մեծ զիջումներ պարտադրելու նպատակով:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Arabian Peninsula’s ancient inhabitants survived the heat by hiding in underground ‘lava tubes,’ study suggestsMkhitar Hayrapetyan, Vassilis Maragos discuss Armenia-EU cooperation agenda matters4 flight attendants make millions of dollars from drug smugglingRussia’s Putin submits Mishustin’s candidacy for PM’s officeCivil disobedience actions underway in Yerevan (live)Dr. Denis Mukwege, Congolese gynecological surgeon and human rights activist, awarded the 2024 Aurora PrizeNetanyahu said Israel would fight with its “fingernails” as Israel strikes eastern RafahArmenia, Azerbaijan FMs to meet today in KazakhstanVolvo plans to incorporate megaphone technology into its next-generation electric carsNewspaper: Armenia PM to make new concessions in Azerbaijan’s favorArmenia will not participate in financing of CSTO activities: Armenia's Foreign MinistryChina supports Serbia in defending its sovereignty on Kosovo issue: Xi JinpingKyiv says it foiled plot to kill Zelensky: DWAzerbaijan, Israel MFAs hold consultationsNo border delimitation carried out in Armenia’s Kirants village WednesdayLondon expels military attaché of Russian embassyBig demonstration against law on ‘foreign agents’ planned in Georgia capital Tbilisi SaturdayChina’s Sinovac ‘ready’ for Disease XNATO summit to be held on July 9-11 in WashingtonCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals Dollar rises, euro falls in ArmeniaVictory over Nazism is marked at France embassy in ArmeniaAzerbaijan, Bulgaria to strengthen strategic partnership2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial TechnologyDer Spiegel: New attacks on politicians occur in GermanyMFA: Russia welcomes Armenia, Azerbaijan FMs' upcoming meetingAl Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza CityHow redistricting in these states could determine which party controls the US HouseInternational center for money laundering, terrorist funding risk assessment to be established in ArmeniaShakira wears bold satin white dress to Met Gala after-partyWhat devices did Apple announce at its Let Loose event?Ucom's fixed network is launched in ArtashatKim Kardashian reveals secrets behind her sensational Met Gala lookRare Lamborghini Jalpa is up for auctionAstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effectNewspaper: Armenia soldier who died yesterday committed suicide, according to initial theoryPM lists what national values of people of Armenia areMore civilians will be killed in Israel's Rafah offensive 'whatever they say', EU's BorrellCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsAgreement on status of EU monitoring mission in Armenia enters into forceGeorgia’s Parliament to discuss EU 9 points on May 10 and transparency bill on May 13Prime Minister claims all referendums on Armenian Constitution were falsifiedGallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their JobsPencil Pro to be presented today? New stylus appears on Apple’s websiteApple plans to release first ever iPhone Slim: When will it appear and what is known about it?EU Mission in Armenia Status Agreement enters into forceArmenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace TreatyArmenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforcedPashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agendaPutin inaugurated for fifth term as Russian president
Most Popular