Գյումրիում ավտոերթ կանցկացվի՝ ի աջակցություն տավուշցիների Տավուշից բնակիչներ են բերվել Երեւան` Փաշինյանի հետ փակ հանդիպման համար. աղբյուր Ոնց պատժել մարդկանց, ովքեր ասում են՝ ՔՊ-ն հող է հանձնում․ Արփի Դավոյանը՝ գլխավոր դատախազին (տեսանյութ) Այսօր մահացած մարզական լրագրողը Սուրեն Բաղդասարյանի թոռն է Ես չեմ կարողանում գնալ ՔԿՀ՝ Մամիկոն Ասլանյանի մոտ, որովհետև չեմ կարող նրա աչքերին նայել. Նազարյան (տեսանյութ) Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան Ալմա-Աթայի հռչակագիրը ասում է՝ հարգում ենք առկա սահմանները. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիներ են հայտնվել, ոստիկանական զորքեր են բերվել Բերքաբեր. Գառնիկ Դանիելյան Մեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս- Այրումից հասել են մինչեւ գետը, բնակիչներն անհանգիստ են. Ոսկեպարի համայնքապետ Ես ձեզ հարցազրույց չեմ տալու, ցտեսություն. ՀՀ գլխավոր դատախազը` լրագրողներին (տեսանյութ) 

ՏՏ ոլորտի պարանոցից կախված քարը. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տեղեկատվական տեխնոլոգիաները ժամանակակից աշխարհում կարևոր դեր են կատարում մի կողմից՝ տնտեսական մրցունակության, արտադրողականության, կառավարման արդյունավետության բարձրացման, իսկ մյուս կողմից էլ՝ ինովացիոն և գիտակրթական համակարգերի, համապատասխան ենթակառուցվածքների զարգացման համար։ Պատահական չէ, որ բազմաթիվ երկրներ մեծ ներդրումներ են կատարում ՏՏ ոլորտում և տնտեսության այս ճյուղի զարգացման համար ստեղծում բարենպաստ միջավայր։ Հայաստանում ևս իշխանությունները միշտ հայտարարությունների մակարդակով կարևորում են ՏՏ ոլորտի առաջընթացը՝ նշելով, թե այն մեր տնտեսության ամենաարագ զարգացող ճյուղերից է։

Իշխանության ներկայացուցիչներն անգամ ֆանտաստիկ հեռանկար են խոստանում ՏՏ ոլորտի համար։ Օրինակ՝ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը առիթը բաց չի թողել հայտարարելու, թե 2030 թվականին ՏՏ ոլորտի շրջանառությունը Հայաստանում կաճի հնգակի։ Օրերս հրապարակվեց անցյալ տարվա 1000 խոշոր հարկատուների ցանկը, որտեղ ընդգրկված է 70 ՏՏ ընկերություն։ Ճիշտ է, իշխանությունները շտապեցին թմբկահարել այս հանգամանքը, սակայն իրականում այս թիվն առանձնապես մեծ չէ, մեղմ ասած, իսկ, ընդհանուր առմամբ, ՏՏ ոլորտում շատ լուրջ խնդիրներ կան, որոնք հնարավորություն չեն տալիս էական զարգացում ապահովել։

Առաջին հերթին՝ Հայաստան եկած մեծ քանակությամբ ռուս ծրագրավորողները, որոնց ներուժը կարող էր օգտագործվել մեր տնտեսությունը զարգացնելու համար, սկսել են հեռանալ, ու արդյունքում, օրինակ՝ ռուս մասնագետների կողմից Վրաստանում ավելի շատ ընկերություններ են բացվել, քան մեր երկրում։ Խնդիրն այն է, որ մի շարք չափանիշների դիտարկման տեսանկյունից մեր երկիրը չի դիտարկվում որպես գրավիչ ՏՏ ոլորտի աշխատողների ներհոսքի համար։ Սա կապված է նաև այն հանգամանքի հետ, որ դրսի ներհոսքով պայմանավորված՝ անշարժ գույքի, վարձով տների, այլ ապրանքների ու ծառայությունների գները անհամաչափ ու արհեստականորեն բարձրացվում են։ Մյուս կողմից էլ՝ թվային ենթակառուցվածքների ապահովման հարցը մնում է բաց։

Այսինքն՝ ՏՏ ոլորտի ներկայացուցիչների աշխատանքի համար անհրաժետ է ստեղծել զարգացած թվային միջավայր, որը դեռևս բացակայում է։ Բացի այդ, թվային ենթակառուցվածքների առումով Հայաստանն ինքնաբավ չէ։ Հայաստանում աշխատող ՏՏ ընկերությունների մի ահռելի մասը ծառայություններ է մատուցում միայն արտերկրի կազմակերպություններին կամ ընկերություններին, այսինքն՝ հավել յալ արժեք չի ստեղծվում մեր երկրի զարգացման համար։ Եվ եթե արտերկրի խոշոր ՏՏ ընկերությունները պատվերներ չտան, կամ որևէ տնտեսական «պայթյուն» լինի, ինչպես անցյալ տարի եղավ, ապա Հայաստանում գործող ՏՏ ընկերություններն ուղղակի կսննկանան։ Թերևս նաև այս հանգամանքով է պայմանավորված, որ ՏՏ ոլորտում աշխատողների թիվը նվազման միտում է ցուցաբերում։

Ստացվում է, որ մեր երկիրը խնդիր ունի հայաստանյան ընկերությունների ստեղծման հետ, որոնք իրենց առանձին և մրցունակ թվային արտադրանքը կստեղծեն, ինչն էլ պահանջարկ կունենա նաև երկրից դուրս։ Լուրջ խնդիր է նաև այն, որ դոլարի նկատմամբ դրամի արժևորման ստեղծած խոչընդոտները չեն վերացել։ Դրա արդյունքում բազմաթիվ ընկերությունների եկամուտները նվազեցին, ու կառավարությունը որոշեց, որ կարող է սուբսիդավորել, որ չփակվեն, բայց պարզվեց, որ ՏՏ ոլորտի որոշ ընկերություններ իրենց տրամադրվող գումարները վերցրել են ու սննկացել։ Իսկ այստեղ արդեն կոռուպցիոն ռիսկեր են նկատվում։ Բացի այդ, մյուս հարցն էլ կապված է նրա հետ, որ լավագույն մասնագետները նախընտրում են հեռանալ երկրից ու արտերկրում աշխատել։

Ուստի պետք է պայմաններ ստեղծել, որ պրոֆեսիոնալները ոչ միայն մնան մեր երկրում, այլև նպաստեն նաև ավելի ցածր մակարդակի մասնագետների մասնագիտացմանը։ Կառավարությունը պետք է մտածի նաև այն մասին, թե ինչպես կարող է արտերկրյա լավագույն մասնագետներին ներգրավել մեր տեղեկատվական ոլորտ ու այնպիսի միջավայր ստեղծի, որ արտերկրյա տարբեր ընկերությունները Հայաստանում մասնաճյուղեր բացեն ու ներդրումներ կատարեն։ Այսինքն, ահռելի աշխատանք կատարելու դաշտ է բացվել, բայց ՀՀ իշխանությունները հիմնականում գույնզգույն ֆոն են ստեղծում, որի տակ բովանդակություն չկա։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Գյումրիում ավտոերթ կանցկացվի՝ ի աջակցություն տավուշցիների 12 միլիարդն էլ անցավ. Վեց տարում 5,5 մլրդ դոլարով ավելացրել են պարտքը Թմրանյութերի առերևույթ գովազդով զբաղվելու մեղադրանքով կալանավորվել է Երևանի 19-ամյա բնակիչՏավուշից բնակիչներ են բերվել Երեւան` Փաշինյանի հետ փակ հանդիպման համար. աղբյուր Ոնց պատժել մարդկանց, ովքեր ասում են՝ ՔՊ-ն հող է հանձնում․ Արփի Դավոյանը՝ գլխավոր դատախազին (տեսանյութ)Ժերար Դեպարդյեն ձերբակալվել է Այսօր մահացած մարզական լրագրողը Սուրեն Բաղդասարյանի թոռն էԵս չեմ կարողանում գնալ ՔԿՀ՝ Մամիկոն Ասլանյանի մոտ, որովհետև չեմ կարող նրա աչքերին նայել. Նազարյան (տեսանյութ) Գեղարքունիքի և Արարատի մարզերում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվելԻնչի՞ եք լռում, ինչի՞ հիմա չեք ասում, որ պետք է պայքարել երկրի համար. Տիգրան Վարդանյանը՝ Մկոյին Իմ դեմ արշավ է իրականացվել «արևմտամետի» անվան տակ՝ Թուրքիայի և Ադրբեջանի գործակալական ցանցի կողմից. ՄարուքյանԽորը վերլուծություն պետք է արվի, թե ինչու են այս թվերը աճել. Արսեն ԹորոսյանԱդրբեջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառում ԱլֆորվիլումՄարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է ՀայաստանԱլմա-Աթայի հռչակագիրը ասում է՝ հարգում ենք առկա սահմանները. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ ԴանիելյանՀայաստանը ոստիկանական պետություն դառնալու շեմին է. իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան (տեսանյութ) Ադրբեջանը կարող է դեմպինգի դիմել եւ հայաստանյան շուկան գրավելու համար իջեցնել գազի սակագինը. փորձագետ (տեսանյութ)Սի Ծինփինը մայիսի 5-10-ը կայցելի երեք երկիրՈսկեպարի եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիներ են հայտնվել, ոստիկանական զորքեր են բերվել Բերքաբեր. Գառնիկ Դանիելյան Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինՄեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս- Այրումից հասել են մինչեւ գետը, բնակիչներն անհանգիստ են. Ոսկեպարի համայնքապետԱնունով, կայքերով, իրենց կուսակցությամբ, ղեկավարով զրպարտելու համար պատասխան են տալու. Բագրատ Սրբազան (տեսանյութ)ՌԴ խաղաղապահ զորախմբի մի մասի մնալը կարևոր բան չէր, բայց հեռանալը հոգեբանական ճնշում է. ՂուլյանԲագրատ Սրբազանին «գործակալ ու Կրեմլից փող ստացող» անվանելու համար սկսվելու է դատական գործընթաց (տեսանյութ)Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած (տեսանյութ) Մոսկվայում 3 տարեկան երեխան ընկել է 12-րդ հարկիցԵս ձեզ հարցազրույց չեմ տալու, ցտեսություն. ՀՀ գլխավոր դատախազը` լրագրողներին (տեսանյութ) Այո, Մակրոնի քավորությամբ Արցախը ճանաչվեց Ադրբեջանի մաս. Արցախի էջը փակել չի կարելի. Շարմազանով Երևանում նախատեսվում է 5 նոր մանկապարտեզի կառուցում Գործ ունենք ՀՀ արտաքին քաղաքական սխալ հաշվարկների հետ՝ Արցախի հարցը փակված չէ. Աշոտ Ղուլյան (տեսանյութ) Նշյալ անձը Բագրատ Սրբազանին մեղադրում է «ռուսական ԿԳԲ-ի գործակալ լինելու մեջ․ հաղորդում է ներկայացվելԱՄՆ-ն մերժում է ՀՀ-ի դիմումներն անձանց արտահանձնելու վերաբերյալ, չկա երկկողմ պայմանագիր․ գլխավոր դատախազԱնվտանգային անդառնալի հարցեր կարող են առաջանալ. Արման Թաթոյան (տեսանյութ)Տոկաևը կես օրով եկավ Երևան, որից հետո պարզվեց, որ ՀՀ-ի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Ղազախստանում․ ՔոչարյանՊատգամավորի դեմքը, երբ կողքից ՔՊ-ականն ասում է` չկա ավելի ծանրաբեռնված մարդ, քան ԱԺ պատգամավորըԿադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան համալսարանի համակարգողՀաստատ ասում եմ` զրպարտողները չեն մնալու անպատասխան. Բագրատ Սրբազան (տեսանյութ)«Միացի՛ր, որ փոխենք», «Միացի՛ր». իրազեկման ակցիա բուհերում (տեսանյութ)Մարտի 1-ի գործով վաղեմության ժամկետի խնդիր է առաջանալու․ գլխավոր դատախազՄեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթացԵրեկ ադրբեջանցիներ են հայտնվել Ոսկեպարի մոտ. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Կյանքից հեռացել է մարզական լրագրող Դավիթ ՄարտիրոսյանըՀայաստանի Հանրապետության հիմնական պետական ինստիտուները երբեք չեն հայկականացվել․ Արմեն ԱյվազյանՆերվայնանում եմ, երբ ասում են՝ ծանրաբեռնված են, եթե այդպես է, ուրեմն մի բան լավ չեն անում. դատախազԱՄՆ-ում տորնադոյի հետևանքով՝ հինգ մարդ է զոհվել (տեսանյութ)Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի նախագիծը պատրաստ է. այն կկառուցվի 2 տարումՎարդան Ղուկասյանի նամակը՝ ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին«Բելաջիո»-ի հարևանությամբ բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «ՎԱԶ 2121»-ը. կա վիրավոր
Ամենադիտված