London expels military attaché of Russian embassy China’s Sinovac ‘ready’ for Disease X 2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial Technology Al Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza City International center for money laundering, terrorist funding risk assessment to be established in Armenia AstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effect Gallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their Jobs Armenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace Treaty Armenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforced Pashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agenda 

Գարդման- Շիրվան-Նախիջևան միության անդրադարձը՝ Ալիևի նախընտրական ծրագրին

Political

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախընտրական ծրագրին, որը վերջինս ներկայացրել է Ադրբեջանում սպասվող նախագահական արտահերթ ընտրություններին ընդառաջ։

Ստորև ներկայացնում ենք միության հայտարարությունն ամբողջությամբ․

«Մարդու իրավունքների համակարգային ոտնահարման պաշտամունքը և քաղաքական երեսպաշտությունը շարունակում են իրենց հաղթարշավը Ադրբեջանի հանրային ու քաղաքական կյանքում։ Թեև դրանք արդեն երկար ժամանակ է, ինչ գործնականում վերածվել են մարդկության դեմ կատարվող հանցանքների հիմնական գործիքակազմի, սակայն այժմ իրենց արտացոլումն են գտնում իշխող նախագահի նախընտրական ծրագրում՝ ուղղակի լեգիտիմություն հաղորդելով ծրագրվող իրավախախտ գործողությունների համար։

Ադրբեջանի նախագահը փաստացի Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքները, որտեղ հազարամյակներ շարունակ բնակվել և իր ուրույն հոգևոր-մշակութային ժառանգությունն է կերտել հայ ժողովուրդը, համարում է «պատմական հայրենիք» և այդ «հայրենիք» մեծ վերադարձը համարում է ազգային առաջնահերթություն։ Այս առումով Իլհամ Ալիևը նախատեսում է մի քանի նպատակների իրականացում, որոնցից առավել զավեշտալի են թվում ադրբեջանցիների ազգային-մշակութային ժառանգության վերականգնումը և էկոլոգիական միջավայրի բարելավումը։ 

Մենք բազմիցս արձանագրել ենք, որ Լեռնային Ղարաբաղի տարածքում Ադրբեջանն իրականացնում է որևէ կերպ չդիտարկվող, ապօրինի բնակեցում։ 2020 թ․ 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների հայ բնակչությունը բռնությամբ տեղահանվել է, իսկ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ դրույթը փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձի առնչությամբ, փաստացի գործում է միակողմանիորեն։ Ադրբեջանը՝ որպես համաձայնագրի իրականացման համար պատասխանատու կողմ, խախտելով տվյալ համաձայնագրի գրեթե բոլոր դրույթները՝ չի շրջանցել նաև 7-րդ դրույթը, և անհայտ ու կասկած հարուցող տարրեր է բնակեցնում հատկապես Հայաստանի հետ սահմանակցությամբ գտնվող տարածքներում։ 

Ադրբեջանի նախագահն առավել ազնիվ կլիներ, եթե իր նախընտրական ծրագրում նաև նշեր, որ «ադրբեջանցիների ազգային-մշակութային ժառանգության վերականգնումը» նախատեսում է իրականացնել հայկական ազգային-մշակութային ժառանգության ոչնչացման, պղծման, խեղման, յուրացման միջոցով։ Մենք բազմիցս արձանագրել ենք, որ այժմ Լեռնային Ղարաբաղում ընթանում է նախիջևանացման գործընթաց, ինչը ենթադրում է հայկական մշակութային-կրոնական ներկայության հիմնահատակ ոչնչացում։ Պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի ողջ տարածքում անցած երեք տասնամյակների ընթացքում և դրանից էլ առաջ պետականորեն տարվել է հայկական էթնոցիդի քաղաքականություն, ինչը կարող է կրկնվել Լեռնային Ղարաբաղում, եթե անհապաղ քայլեր չձեռնարկվեն 2023 թ․ սեպտեմբերին էթնիկ զտման հետևանքով բռնի տեղահանված ավելի քան 100 հազար հայերի վերադարձի իրավունքի իրացման ուղղությամբ։ Լեռնային Ղարաբաղի հայության վերադարձը կփրկի հայկական մշակույթը գոյութենական վտանգից՝ դրանով իսկ կանխելով Լեռնային Ղարաբաղի ոչ միայն ժողովրդագրական, այլև մշակութային ադրբեջանականացումը։ 

Ադրբեջանի նախագահը հանձն է առնում նաև բարելավել Լեռնային Ղարաբաղում էկոլոգիական միջավայրը այն պարագայում, երբ ընդամենը ամիսներ առաջ անհավասար ոստիկանական ուժ էր կիրառում պատմական Գարդմանի Սոյուդլու գյուղում բնական միջավայրի աղտոտման դեմ բողոքի ելած սեփական տարեց քաղաքացիների նկատմամբ՝ արգելելով գյուղ ելումուտը՝ հավանաբար վախենալով բողոքի ալիքի և կատարվածի մասին տեղեկատվության արտահոսքից՝ վերստին սահմանափակելով մամուլի և խոսքի ազատությունը։

Ադրբեջանի նախագահի նախընտրական ծրագրի միայն մի քանի կետերի ուսումնասիրությունն ու մեկնաբանումը բավարար են հասկանալու համար, որ Ադրբեջանն ընթանում է բռնապետության, պետականահեն հայատյացության, քաղաքակրթական արժեքների ոտնահարման, էթնիկ զտումների թույլատրելիության և անպատժելիության վերարտադրման անշեղ ճանապարհով, ինչը մեծագույն սպառնալիք է մեր տարածաշրջանի խաղաղեցման և ժողովրդավարացման, ինչպես նաև հետընթաց՝ համաշխարհային քաղաքակրթության դավանած մարդասիրական արժեքներից»։ 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Armenia will not participate in financing of CSTO activities: Armenia's Foreign MinistryChina supports Serbia in defending its sovereignty on Kosovo issue: Xi JinpingKyiv says it foiled plot to kill Zelensky: DWAzerbaijan, Israel MFAs hold consultationsNo border delimitation carried out in Armenia’s Kirants village WednesdayLondon expels military attaché of Russian embassyBig demonstration against law on ‘foreign agents’ planned in Georgia capital Tbilisi SaturdayChina’s Sinovac ‘ready’ for Disease XNATO summit to be held on July 9-11 in WashingtonCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals Dollar rises, euro falls in ArmeniaVictory over Nazism is marked at France embassy in ArmeniaAzerbaijan, Bulgaria to strengthen strategic partnership2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial TechnologyDer Spiegel: New attacks on politicians occur in GermanyMFA: Russia welcomes Armenia, Azerbaijan FMs' upcoming meetingAl Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza CityHow redistricting in these states could determine which party controls the US HouseInternational center for money laundering, terrorist funding risk assessment to be established in ArmeniaShakira wears bold satin white dress to Met Gala after-partyWhat devices did Apple announce at its Let Loose event?Ucom's fixed network is launched in ArtashatKim Kardashian reveals secrets behind her sensational Met Gala lookRare Lamborghini Jalpa is up for auctionAstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effectNewspaper: Armenia soldier who died yesterday committed suicide, according to initial theoryPM lists what national values of people of Armenia areMore civilians will be killed in Israel's Rafah offensive 'whatever they say', EU's BorrellCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsAgreement on status of EU monitoring mission in Armenia enters into forceGeorgia’s Parliament to discuss EU 9 points on May 10 and transparency bill on May 13Prime Minister claims all referendums on Armenian Constitution were falsifiedGallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their JobsPencil Pro to be presented today? New stylus appears on Apple’s websiteApple plans to release first ever iPhone Slim: When will it appear and what is known about it?EU Mission in Armenia Status Agreement enters into forceArmenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace TreatyArmenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforcedPashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agendaPutin inaugurated for fifth term as Russian presidentPashinyan: Border posts being installed in Tavush Province are pillars of Armenia's security guaranteesArmenia-Azerbaijan border delimitation being carried out according to latest USSR maps, Nikol Pashinyan saysThe Wall Street Journal: US delays sending precision weapons to IsraelChina specialists create UAV that flies to drowning person, transforms into lifebuoyIDF takes over Palestinian side of Rafah crossingIsrael army tanks enter Gaza’s Rafah city, media reportIndia's PM Modi casts his vote in world's largest electionsOil Prices DownNewspaper: March coming from Kirants village to Yerevan causes serious concerns among Armenia authoritiesUS State Department does not comment on Armenia, Azerbaijan FMs’ upcoming meeting in Kazakhstan
Most Popular