Երեկ Կիրանցում երևացող զինվորներն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Իսկ սա երազ չի, սա իրականություն ա. Արա Ղազարյան Պետք էր կարգի բերել մեր տան դռները. ինչո՞ւ հեղափոխությունից հետո մեզ բաժին հասան ծանր փորձություններ. Փաշինյան ՔՊ-ն ստիպել է Տավուշի շարժմանը միացած զինծառայողներին ուղերձ հղել (տեսանյութ) Տարբեր պաշտոնյաներ 2020թ. նոյեմբերից սկսած շարունակաբար մոլորեցրել են մարդկանց․ Արման Թաթոյան Մոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային ռեվերանսներին. Վահե Դավթյան «Այսօր Նիկոլ Փաշինյանը կգնա Գավառ. արժանապատիվ քաղաքացիներ դուք գիտեք ինչ անել. սատանաները պետք է հանգիստ չունենան ոչ մի տեղ» «Ոտքի՛». Էրեբունի վարչական շրջանը վաղ առավոտյան միացել է Տավուշյան շարժմանը Ի սրտե «շնորհավորում եմ» Ադրբեջանի քաղաքացիներին այս օրվա առթիվ. Ռուբեն Մխիթարյան Մտածել ես ոչ թե պետության շահերի տեսանկյունից, այլ՝ սեփական անվտանգությունը պահպանելու տեսանկյունից. հեռացի΄ր. Անանյան 

Գարդման- Շիրվան-Նախիջևան միության անդրադարձը՝ Ալիևի նախընտրական ծրագրին

Քաղաքական

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախընտրական ծրագրին, որը վերջինս ներկայացրել է Ադրբեջանում սպասվող նախագահական արտահերթ ընտրություններին ընդառաջ։

Ստորև ներկայացնում ենք միության հայտարարությունն ամբողջությամբ․

«Մարդու իրավունքների համակարգային ոտնահարման պաշտամունքը և քաղաքական երեսպաշտությունը շարունակում են իրենց հաղթարշավը Ադրբեջանի հանրային ու քաղաքական կյանքում։ Թեև դրանք արդեն երկար ժամանակ է, ինչ գործնականում վերածվել են մարդկության դեմ կատարվող հանցանքների հիմնական գործիքակազմի, սակայն այժմ իրենց արտացոլումն են գտնում իշխող նախագահի նախընտրական ծրագրում՝ ուղղակի լեգիտիմություն հաղորդելով ծրագրվող իրավախախտ գործողությունների համար։

Ադրբեջանի նախագահը փաստացի Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքները, որտեղ հազարամյակներ շարունակ բնակվել և իր ուրույն հոգևոր-մշակութային ժառանգությունն է կերտել հայ ժողովուրդը, համարում է «պատմական հայրենիք» և այդ «հայրենիք» մեծ վերադարձը համարում է ազգային առաջնահերթություն։ Այս առումով Իլհամ Ալիևը նախատեսում է մի քանի նպատակների իրականացում, որոնցից առավել զավեշտալի են թվում ադրբեջանցիների ազգային-մշակութային ժառանգության վերականգնումը և էկոլոգիական միջավայրի բարելավումը։ 

Մենք բազմիցս արձանագրել ենք, որ Լեռնային Ղարաբաղի տարածքում Ադրբեջանն իրականացնում է որևէ կերպ չդիտարկվող, ապօրինի բնակեցում։ 2020 թ․ 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների հայ բնակչությունը բռնությամբ տեղահանվել է, իսկ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ դրույթը փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձի առնչությամբ, փաստացի գործում է միակողմանիորեն։ Ադրբեջանը՝ որպես համաձայնագրի իրականացման համար պատասխանատու կողմ, խախտելով տվյալ համաձայնագրի գրեթե բոլոր դրույթները՝ չի շրջանցել նաև 7-րդ դրույթը, և անհայտ ու կասկած հարուցող տարրեր է բնակեցնում հատկապես Հայաստանի հետ սահմանակցությամբ գտնվող տարածքներում։ 

Ադրբեջանի նախագահն առավել ազնիվ կլիներ, եթե իր նախընտրական ծրագրում նաև նշեր, որ «ադրբեջանցիների ազգային-մշակութային ժառանգության վերականգնումը» նախատեսում է իրականացնել հայկական ազգային-մշակութային ժառանգության ոչնչացման, պղծման, խեղման, յուրացման միջոցով։ Մենք բազմիցս արձանագրել ենք, որ այժմ Լեռնային Ղարաբաղում ընթանում է նախիջևանացման գործընթաց, ինչը ենթադրում է հայկական մշակութային-կրոնական ներկայության հիմնահատակ ոչնչացում։ Պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի ողջ տարածքում անցած երեք տասնամյակների ընթացքում և դրանից էլ առաջ պետականորեն տարվել է հայկական էթնոցիդի քաղաքականություն, ինչը կարող է կրկնվել Լեռնային Ղարաբաղում, եթե անհապաղ քայլեր չձեռնարկվեն 2023 թ․ սեպտեմբերին էթնիկ զտման հետևանքով բռնի տեղահանված ավելի քան 100 հազար հայերի վերադարձի իրավունքի իրացման ուղղությամբ։ Լեռնային Ղարաբաղի հայության վերադարձը կփրկի հայկական մշակույթը գոյութենական վտանգից՝ դրանով իսկ կանխելով Լեռնային Ղարաբաղի ոչ միայն ժողովրդագրական, այլև մշակութային ադրբեջանականացումը։ 

Ադրբեջանի նախագահը հանձն է առնում նաև բարելավել Լեռնային Ղարաբաղում էկոլոգիական միջավայրը այն պարագայում, երբ ընդամենը ամիսներ առաջ անհավասար ոստիկանական ուժ էր կիրառում պատմական Գարդմանի Սոյուդլու գյուղում բնական միջավայրի աղտոտման դեմ բողոքի ելած սեփական տարեց քաղաքացիների նկատմամբ՝ արգելելով գյուղ ելումուտը՝ հավանաբար վախենալով բողոքի ալիքի և կատարվածի մասին տեղեկատվության արտահոսքից՝ վերստին սահմանափակելով մամուլի և խոսքի ազատությունը։

Ադրբեջանի նախագահի նախընտրական ծրագրի միայն մի քանի կետերի ուսումնասիրությունն ու մեկնաբանումը բավարար են հասկանալու համար, որ Ադրբեջանն ընթանում է բռնապետության, պետականահեն հայատյացության, քաղաքակրթական արժեքների ոտնահարման, էթնիկ զտումների թույլատրելիության և անպատժելիության վերարտադրման անշեղ ճանապարհով, ինչը մեծագույն սպառնալիք է մեր տարածաշրջանի խաղաղեցման և ժողովրդավարացման, ինչպես նաև հետընթաց՝ համաշխարհային քաղաքակրթության դավանած մարդասիրական արժեքներից»։ 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Տավուշի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ վերահսկողության ներքո. Վարուժան ԳեղամյանԵրեկ Կիրանցում երևացող զինվորներն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացինԻսկ սա երազ չի, սա իրականություն ա. Արա ՂազարյանՊետք էր կարգի բերել մեր տան դռները. ինչո՞ւ հեղափոխությունից հետո մեզ բաժին հասան ծանր փորձություններ. ՓաշինյանՔՊ-ն ստիպել է Տավուշի շարժմանը միացած զինծառայողներին ուղերձ հղել (տեսանյութ)Տարբեր պաշտոնյաներ 2020թ. նոյեմբերից սկսած շարունակաբար մոլորեցրել են մարդկանց․ Արման ԹաթոյանՄոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային ռեվերանսներին. Վահե Դավթյան«Այսօր Նիկոլ Փաշինյանը կգնա Գավառ. արժանապատիվ քաղաքացիներ դուք գիտեք ինչ անել. սատանաները պետք է հանգիստ չունենան ոչ մի տեղ»«Ոտքի՛». Էրեբունի վարչական շրջանը վաղ առավոտյան միացել է Տավուշյան շարժմանըԻ սրտե «շնորհավորում եմ» Ադրբեջանի քաղաքացիներին այս օրվա առթիվ. Ռուբեն ՄխիթարյանՄտածել ես ոչ թե պետության շահերի տեսանկյունից, այլ՝ սեփական անվտանգությունը պահպանելու տեսանկյունից. հեռացի΄ր. ԱնանյանԱպրիլի 27. Օրվա խորհուրդ«Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»Սա այն դեպքն է, երբ քո «բարեհոգությունը» Ադրբեջանը թուլություն և ողորմելիություն է թարգմանում. Արշակ Սրբազան (տեսանյութ)Ոչ ոք չպատժվեց 6 տարի առաջ զորամասը լքած ու իշխանափոխության ջատագով ցուցարարներին միացած զորախմբից, իսկ հիմա՞...«Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ»Ստի և ճշմարտության պայքար․ ճշմարտությունը պետք է հաղթի. Բագրատ ՍրբազանՈ՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ»Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ»Դուք չեք գտնելու գեթ մեկ աշխարհաքաղաքական կենտրոն, որը կպաշտպանի այս իշխանությանը, երբ նրա դիրքերը սասանվեն. Վլադիմիր Մարտիրոսյան«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են«Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ»«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն էԻշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ»«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել էԿիրանցիներին միացած զինծառայողներին կանչել են ռազմական ոստիկանություն. «Հրապարակ»Աջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը. պետությունը կփոխհատուցի ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30 տոկոսը. «Փաստ»«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխներըՌուսական գազից հրաժարվելու` ադրբեջանական գազ սպառելուն հակված ՔՊ պատգամավորըԿեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ»Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ»Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ»Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»Էրդողանը չեղարկել է իր այցը ԱՄՆԳեղարքունիքի մարզում բախվել են «Opel»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. վերջինը կողաշրջվել է, կան վիրավորներ Կիրանցում լուսաձայնային հատուկ միջոցի հետևանքով տուժած 5 քաղաքացի և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ․ պատգամավոր ՊՆ–ն անդրադարձել է Կիրանցում տեղի ունեցող ակցիային պայմանագրային զինծառայողների միանալունԲագրատ Սրբազանն այցելում է ոստիկանների կողմից ծեծի հետևանքով հիվանդանոց տեղափոխված տավուշցիներին (տեսանյութ)Սեփական իրավունքների համար մարդկանց պայքարը բացարձակ արդարացի է․ Արման ԹաթոյանՏավուշցիները մեքենայի մեջ նկատել են Մհերի Գրիգորյանին ու Շահին Մուստաֆաևի՞ն․ 168.am Այսօրվա իշխանություններն արտաքին սպառնալիքներին դիմակայելու իրենց ողջ ռեսուրսը սպառել են․ Արշակ Սրբազան (տեսանյութ)Կիրանցում բախումներից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններինԿիրանցում բախումներից տուժած քաղաքացիներին շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց (տեսանյութ) 20 պայմանագրային զինծառայող Տավուշում վայր է դրել զենքերը և միացել շարժմանը (տեսանյութ)Կիրանցում ոստիկանները լուսաձայնային նռնակ են կիրառել․ մի քանի գյուղացի վնասվածքներ են ստացել․ News.am «Ռեալը» Մբապեին արգելել է մասնակցել Օլիմպիական խաղերինՈտքն է այտուցվել, գլխին վնասվածք կա. Կիրանցում բուժօգնություն են տրամադրում բախումներից տուժածներին (տեսանյութ) Գուգարաց թեմի առաջնորդը և Միքայել Սրբազանը Կիրանցում ենԱգրեսիա Արցախի դեմ, սպանություններ, խոշտանգումներ. ԱՄՆ Պետդեպի զեկույցն Ադրբեջանի վերաբերյալ
Ամենադիտված